ՀԱՐՑՄԱՆ ՄԵԹՈԴ

Հարցումները լինում են անմիջական և հեռակա:
Անմիջական հարցման դեպքում հարցման ժամանակ հետազոտողը և հարցվող կապը վերբալ, անմիջական կերպով է: Իսկ հեռակա հարցման ժամանակ հարցումը իրականացվում է միջնորդավորված կամ ընդհանրապես առանց հարցնողի:  Հեռակա  և անմիջական հարցումների միջանկյալ տարբերակ է հեռախոսային հարցումը:
Հարցերի Ձևակերպման կանոնները
1. Ամեն հարց պետք է լինի տրամաբանական և առանձնացված այլ հարցերից:
2. Անհրաժեշտ է խուսափել անհասկանալի տերմիններից, բառերից և քիչ օգտագործվող բառերից:  Միևնույն ժամանակ հարցերը չպետք է լինեն “գռեհիկ_կենցաղային”
3. Հարցերը պետք է լինեն կարճ
4. Հարցերը պետք է լինեն կոնկրետ, ոչ թե վերացական:
5.  Հարցերի հնարավոր պատասխանների ցուցակը պետք է լինի ամբողջական
6. Հարցերը չպետք է հուշում պարունակեն, կամ ստիպեն “ընտրություն”  կատարել “ճիշտ” պատասխանների մեջ:
7.Հարցերի ձևակերպումները չպետք է նաև ներշնչեն պատասխան:
Հարցերը լինում են ԲԱՑ և  ՓԱԿ:  Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակների ցուցակից:
Դիխոտոմիկ հարցերը փակ հարցերի տարբերակ են, երբ հնարավոր են պատասխանների երկու իրարամերժ տարբերակ, օրինակ Այո-Ոչ, Արական-Իգական, և այլն: Բաց հարցերի դեպքում պատասխանների հնարավոր տարբերակները չեն ներկայացվում, այլ հարցվողը  ինքն է ազատ կերպով ձևակերպում պատասխանը:  Բաց հարցերը ավելի ինֆորմատիվ են, բայց  դժվար են ենթարվում կոդավորման և քանակական վերլուծության: Փակ հարցերը, որպես կանոն “փակվում”  են բաց հարցերի առավել հաճախ հանդիպող տարբերակների նշման միջոցով:
Տարբերակվում են նաև սուբյեկտիվ և պրոյեկտիվ հարցեր:  Սուբյեկտիվ հարցերի միջոցով բացահատվում է կոնկրետ անհատի դիրքորոշումները, կարծիքները, մոտիվները:  Պրոեկտիվ  հարցերի միջոցով բացահայտվում է հարցվողի դիրքորոծումները միջնորդավորված  այլ երրորդ անձի միջոցով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *