Առաջադրանքներ

1.Լրացրե′ք բաց թողնված տառերը, երկհնչյունները:

Ելևէջ, վայրէջք, առoրյա, բարoրություն, խոչընդոտ, մերթընդմերթ, հնէաբան, մանրէաբանություն, կիրակնօրյա, լուսընկա, պարզկա, կրթoջախ, մեղմoրոր, մեղմորեն, քնքշորեն, խավիար, մատյան, փասիան, հրեա, ինքնըստինքյան:

2. Հետևյալ համանուններով կազմե′ք նախադասություններ:

Անարգել-Ես անարգել մտա սրահ:

Նա փորձեց անարգել ընկերոջս:

Հոտ-Տնից թարմ հացի հոտ էր գալիս:

Հովիվը հոտով սար էր բարձրանում:

Գոլ-Լողավազանի ջուրը դեռ գոլ էր:

Հարձակվողը իր կիսադաշտից մյուսը գոլ խփեց:

Գունդ-Վաղը իմ կավից գունդը կներկեմ:

Հրամանատարը լավ զինվորներից գունդ հավաքեց հատուկ գործողության համար:

3.Գրեցե′ք մեկ հոմանիշ, մեկ հականիշ տրված բառերի համար:

Կեղծավոր – Երկերեսանի — Անկեղծ

Կարծր – Պինդ — Նուրբ

Քնքուշ – Նրբագեղ — Անճոռնի

Ծածուկ – Թաքուն — Անթաքույց

Մոլեգին — Կատաղի

4.Որտեղ հարկավոր է, գրեցե′ք մեծատառերով:

Վահագն Վիշապաքաղ, Սուրբ Հեղինեի կղզի, Կենտրոնական Ասիա, Խաղաղության Համաշխարհային Կոմիտե, Աշոտ Բռնավոր, Իրանի Իսլամակ հանրապետություն , Ախուրյան գետ , Հայկական Պար լեռնաշղթա, Դավիթ Անհաղթ, Գևորգյան ճեմարան :

5.Դարձվածքների իմաստները գրեցե′ք մեկ բառով:

Ոտքերն ընկնել-Խնդրել

Ոտքից գլուխ-Ամբողջովին

Ճակատը պարզ-Ազնիվ

Ծաղիկ հասակ-Երիտասարդություն

Արյունը գլխին խփել-Կատաղել

Սիրտ առնել-Սիրաշահել

Քամի անել- Ստախոսել

6.Կազմե′ք վեց բառ քար արմատով:

Քարայր,Հուշաքար,Խաչքար,Քարասիրտ,Հանքաքար,Քարաբեկոր

7.Կազմե′ք վեց բառ –վածք ածանցով:

Վնասվածք,Այրվածք,Իջվածք,Հանվածք,Գրվածք,Լուծվածք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *