Գիշերը քոլեջում

Ամառվա մի երեկո, հավաքվեցինք քոլեջում։ Երբ միացան վերջին մասնակիցները  որոնք հավանաբար մենք էինք, ուղևորվեցինք Սարալանջ։ Սարալանջում միասին մշակեցինք հողը և հեռացրեցինք տնկիներին շրջապատող ավելորդ բույսերը։ Աշխատանքը ավարտելուց հետո գնացինք ընթրիքի համար նախատեսված գնումները կատարելու։ Կարծում եմ մարկետի աշխատողները դեռ երկար ժամանակ մեզ չեն մոռանա։ Ապա արդեն քոլեջում փորձեցինք ուտելու պիտանի պիցցա սարքել։ Գրեթե վատ չէր եղել, կամ էլ շատ սոված էինք։ Երեկոն շարունակեցինք Շերլոկի հետ, ցավոք չավարտեցինք։

Գիշերը անցկացրեցինք հետաքրքիր զրույցներով, թեթև ադրենալինով ինչ-ինչ պատճառներով, և արթուն։ Ամպրոպի ձայների և կայծակի տեսարանների հետ հանդերձ սկսեցինք առավոտը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *