Ճամփորդություն դեպի Գյումրի

Կատարաել եմ ուսումնասիրություն Հովանես Շիրազի անցած ստեղծագործական ուղղու մասին։ Երբևէ չեմ եղել Գյումրիում, սակայն տեսնելով տվյալ քաղաքի հրաշալի ճարտարապետությունը մի մեծ ցանկություն առաջացավ այցելել այն։։Մասնակցում եմ Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Շիրակի մարզ, քաղաք Գյումրի ճամփորդությանը։ Դեկտեմբերի 22-23-ին։

Հովանես Շիրազի անցած ստեղծագործական ուղին

Շիրազը մոտ քառասուն գրքերի հեղինակ է։ Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին Հայ գրականության լավագույն նմուշներից։ Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում։ Ըստ Պարույր Սևակի՝ «Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա»։ «Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու»,- գրել է Վիլիամ Սարոյանը։ «Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների տուֆով»,- ավելացնում է Եվգենի Եվտուշենկոն։

Շիրազի ստեղծագործությունները հայտնի էին ողջ Սովետական Միությունում (նրա գործերը թարգմանել են Արսենի Տարկովսկին և Նիկոլայ Ասեևը) և արտասահմանում։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 60 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը՝ «Բիբլիական» պոեմը։ Անդրեյ Դեմենտևը գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ Սերգեյ Եսենինի նման, նա շատ մետաֆորաներ է օգտագործում։

Հնդիկ գրող Բիշամ Սահնին Սովետական գրողների հետ հանդիպման ժամանակ, Շիրազի պոեմներն է ցույց տալիս՝ որպես պոեզիայի լավագույն նմուշներ։

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ։ Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն։

1935 թվականին լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար։

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։

Արթուր Սահակյան

Ճամփորդուփյուն դեպի Գյումրի

Կատարել եմ ուսումնասիրթություն “Գյումրի քաղաքի Ճարտարապետություն” թեմայի շուրջ։ Եղել եմ մեկ անգամ մի քանի տարի առաջ և իսկապես տպավորվել շինություններով։ Պատրաստվում եմ թարմացնել հիշուղությեւնները դեկտեմբերի 22ին։
Նախագծի հղումը

Շիրակի Թեմի Առաջնորդարան

Փողոցի վերջնամասում է գտնվում Շիրակի Թեմի գեղեցիկ կառույցը: Նավանման կառույցը պատրաստված է կարմիր քարից: Այն կառուցվել է 1920թ.-ին որպես բնակատեղի, իսկ ճարտարապետը անկախ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հ. Քաջազնունին էր: Նախքան 1988թ. այն հանրությանը ծառայում էր որպես Շիրակի մարզային գրադարան՝ գեղեցիկ ընթերցասրահով, որտեղ հավաքվում էին Գյումրիում սովորող հազարավոր ուսանողներ: Կառույցը եզակի է իր ճարտարապետության և գունավոր քարերի ընտրությամբ:
Շիրակի Թեմի սոցիալ-կրթական կենտրոնը գտնվում է այս կառույցի կողքին: Այն հիմնադրվել է 2005թ-ին՝ աջակցելու տարածաշրջանում տարբեր երիտասարդական ծրագրերի իրականացմանը սոցիալ-կրթական ոլորտում: Կենտրոնն ունի հարյուրավոր երիտասարդ կամավորներ, ովքեր հաճախում են տարբեր դասընթացների, այդ թվում նաև փայտի և կահույքի արտադրության դասընթացների, որն ամենահետաքրքիր նախագծերից մեկն է

shirakdiocese1

Ռիժկովի Ճեմափողոց

Քայլելու և գնումներ կատարելու լավագույն ճեմափողոցն է կենտրոնում: Փողոցն անվանվել է նախկին խորհրդային պաշտոնյա Նիկոլայ Ռիժկովի անունով : 1988թ.-ի աղետալի երկրաշարժից հետո գլխավոր պաշտոնյան մեծ աջակցություն ցույց տվեց տուժած տարածաշրջաններին և վիրավորներին: Նրա աջակցությունը բարձր է գնահատվում հայ ժողովրդի կողմից և արժանացել է «Հայաստանի ազգային հերոս»-ի կոչմանը:
Այս ճեմափողոցը լավագույն զբոսավայրն է քաղաքում: Այստեղ են գտնվում լավագույն սրճարանները, որոնք բացօթյա են ամռանը և փակ ու տաք միջավայրում ՝ ձմռանը: Սա նաև ամենաակտիվ և մարդաշատ առևտրի տարածքն է Գյումրիում՝ հագուստի, կոշիկի, խաղալիքի և այլ խանութներով

StreetRyzhkov2StreetRyzhkov3

Ռուսական ժամատուն

Ժամատունը կառուցվել է 1879-80-ական թվականներին Ալեքսանդրապոլում։ Այստեղ են անցկացվել ռուս զինվորների հուղարկավորությունները։ Յուրահատուկ մետաղյա գմբեթի շնորհիվ ժամատունը կոչվել է Պլպլան, քանի որ արևի տակ գմբեթը վառ փայլում է։

 

Ռուսական ժամատունՌուսական ժամատուն

«Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարան

Գարեջրի գործարանը հիմնադրվել է Գյումրիում 1909 թվականին։ Ցավոք, շենքը գրեթե ամբողջովին ավերվեց 1988 թվականի երկրաշարժից։ Բայց ավելի ուշ այն վերակառուցվեց՝ ստանալով իր սկզբնական պատմական տեսքը։ Գործարանը դարձավ տեղի տեսարժան վայրերից մեկը։ Այստեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ զբոսավարի ուղեկվցությամբ, ծրագրի մեջ ներառված է նաև գարեջրի համտեսը։

«Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարան

«Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարան

 

 

 

 

 

 

Սև բերդ

Սարավանդի վրա գտնվող Սև բերդը այսօր էլ պահպանել է իր վեհաշուք և ահարկու տեսքը։ Այս շինությունը կառուցել են ռուսական իշխանությունները 1834 թվականին։ Ամրոցը ուներ պաշտպանական նշանակություն քաղաքի համար, որը գնտվում էր գրեթե Թուրքիայի սահմանին։ Միջնաբերդը իսկապես իր տեսքով սարսուռ էր առաջացնում թշնամու մոտ։