ՀՀ Արմավիրի մարզ

ՀՀ Արմավիրի մարզը գտնվում է հանրապետության արևմտյան հատվածում:
Մարզը հյուսիսից սահմանակից է ՀՀ Արագածոտնի մարզին, արևելքից` մայրաքաղաքին,
հարավ-արևելքից` ՀՀ Արարատի մարզին և արևմուտքից` պետական սահմանով, սահմանակից
է Թուրքիային:
Մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող
ավտոխճուղիներ` Երևան–Ար-մավիր, Երևան–Քարակերտ և Երևան–Գյումրի, ինչպես նաև
Երևան–Թբիլիսի երկաթուղին:
ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ` պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և
բոստանաբուծությունը: Հիմնականում մշակվում են հացահատիկաընդեղենային և
բանջարաբոստանային մշակաբույսեր:
Արդյունաբերությունը մասնագիտացած է էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, ըմպելիքի,
ալկոհոլային խմիչքի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման
ուղղություններում:
Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային
տրանսպորտով:
2015թ.-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները
ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.
արդյունաբերություն` 4.3 %,
գյուղատնտեսություն` 17.5 %
շինարարություն` 3.5 %
մանրածախ առևտուր` 3.8 %
ծառայություններ` 1.7 %
Արմավիր քաղաքը (2016թ. տարեսկզբին` 28.9 հազ. մարդ) գտնվում է Երևան քաղաքից 44
կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Մեծամոր քաղաքը (2016թ. տարեսկզբին` 9.0 հազ. մարդ) քաղաքը (Երևանից 38 կմ
հեռավորությամբ) նշանավոր է ՀՀ ատոմակայանով, որը զբաղեցնում է 300 հա տարածք, իր
մեծությամբ և հզորությամբ միակն է Հարավային Կովկասում:
Վաղարշապատ քաղաքը (2016թ. տարեսկզբին`46.7 հազ. մարդ) գտնվում է Երևանից 20 կմ
հեռավորու-թյան վրա: Մեծությամբ և նշանակությամբ մարզում այն առաջին քաղաքն է:Uncategorized — ALLNET LLC

Գործնական աշխատանք

Նկարագրել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

կլիման մտնում է նորմաի մեջ, ամառները տաք են, գարունը և աշունը խոնավ։Համեմատաբար այլ տարածաշրջանների, մեզ մոտ գալիս է ձյուն։

Բնութագրել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները։

 

Բնութագրել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը։

Գտնվում է 1500-1800 բարձրության վրա, կլիման շատ կայուն է։

Նշել Արագածոտնի մարզի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։

Տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի պետական սահմանը  հատում է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր երկաթուղին։ Ունի մեղմ կլիմա, արևային և խոնավ։Տարածաշրջանի մեծ մասը կազմում են երիտասարդ հրաբուխները։Մարզը հարուստ է բարձրորակ խմելու ջրիով։

Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, բնական պայմանները ռեսուրսները։

 

Նշել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները։

Մարզում արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները են` քիմիական արդյունաբերությունը, եռնահանքային արդյունաբերությունը, մետալուրգիան, գյուղմթերքների վերամշակումը, թեթև արդյունաբերությունը, էներգակիրների արտադրությունը:Գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով  կարևոր է վերամշակող ձեռնարկությունների ստեղծումը։

Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը

Վերլուծել այն միջազգային իրադարձությունները, որոնց արդյունքում ձևավորվեցին Խորհրդային Հայաստանի սահմանները, և ի՞նչ ժառանգություն ստացավ ներկա անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Հիմնվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով:Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների խաչմերուկում: Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները:Հարավային Կովկասով է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը: Դրա զարգացմամբ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ԱՄՆ -ը և Արևմուտքի մյուս խոշոր տերությունները:

Թվարկել և գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագարական դիրքի և քաղաքաաշխարհագրական դիրքի մեզ համար նպաստավոր և ոչ նպաստավոր հանկանիշները։ Արդյո՞ք կարելի է ոչ նպաստավոր հատկանիշները դարձնել նպաստավոր։

Դիրքը բնութագրող տնտեսաաշխարհագրական օբյեկտները` երկաթուղիները, ավտոխճուղիները, նավահանգիստները, նավթամուղներն ու գազամուղները, էլեկտրահաղորդման գծերը, հզոր արտադրական կենտրոնները, եղել են նաև մինչև ՀՀ -ի անկախացումը: Դրանք ծառայել են Հայաստանին և նրա տնտեսաաշխարհագրական դիրքը դարձրել նպաստավոր: Անկախացումից հետո էլ տվյալ կառույցները շարունակում են իրենց գոյությունը, զարգանում և կառուցվում են նորերը: Սակայն ներկա պայմաններում Հայաստանի Հանրապետությունը չի օգտվում դրանց մեծ մասից, որի պատճառով նրա տնտեսաաշխարհագրական դիրքը գնահատվում է ոչ նպաստավոր:

Վերլուծել ներկա իրավիճակում ՀՀ-ի տնտեսաաշխարհագրական դիրքը։
Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ներկա սահմանները։

էլեկտրահաղորդման գծերը, հզոր արտադրական կենտրոնները, եղել են նաև մինչև ՀՀ -ի անկախացումը: Դրանք ծառայել են Հայաստանին և նրա տնտեսաաշխարհագրական դիրքը դարձրել նպաստավոր: Անկախացումից հետո էլ տվյալ կառույցները շարունակում են իրենց գոյությունը, զարգանում և կառուցվում են նորերը: Սակայն ներկա պայմաններում Հայաստանի Հանրապետությունը չի օգտվում դրանց մեծ մասից, որի պատճառով նրա տնտեսաաշխարհագրական դիրքը գնահատվում է ոչ նպաստավոր: Պատճառն այն է, որ գերակա նշանակություն է ձեռք բերել քաղաքաաշխարհագրական գործոնը:

ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

Նշովի տարբերակները 0,5 միավոր, իսկ գրավոր պատասխանները 2 միավոր։

  1. Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները։

Աշխարհագրությունը գիտություն է երկրագնդի բնության, բնակչության և դրանց հետ կապված օրինաչափությունների մասին։Նախկինում աշխարհագրությունը հայտնաբերող, նկարագրող գիտություն էր, իսկ հիմա այն զարգանալով վեր է ածվել կառուցողական-կոնստրուկտիվ գիտություն։

2.Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը: Ի՞նչ ոլորտներից է այն բաղկացած:(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր ոլորտները)։

Աշխարհագրական թաղանթը քարակերտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ։

3.Աշխարհագրական թաղանթի համեմատաբար ոչ մեծ տարածք զբաղեցնող տեղամասերը` բնատարածքային համալիրները, դրանց առաջացումը, կառուցվածքը և փոփոխություններն ուսումնասիրող գիտություն է․

  • 1) հողերի աշխարհագրությունը
  • 3) գեոմորֆոլոգիան
  • 2) կլիմայագիտությունը
  • 4) լանդշաֆտագիտությունը

4.Որոնք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր հատկանիշ)։

5.Ո՞ր շարքի երկրներն են բնակչության թվով գերխոշոր.

  • 1) Չինաստան, Հնդկաստան, Կանադա
  • 2) ԱՄՆ, Եգիպտոս, Ինդոնեզիա
  • 3) Ճապոնիա, Չինաստան, Իրան
  • 4) Պակիստան, Նիգերիա, Բանգլադեշ

6.Ընտրել բնակչության թվով գերխոշոր երկրների ճիշտ շարքը.

  • 1․Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան
  • 2) Ավստրալիա, Բրազիլիա, Եգիպտոս
  • 3) ԱՄՆ, Պակիստան, Ինդոնեզիա
  • 4) Հնդկաստան, Բանգլադեշ,Վիետնամ

7.Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ բնակչության թվի նվազման հաջորդականության.

    • 1) Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան
    • 2) Ռուսաստան, Հայաստան, Պակիստան, Ուկրաինա
    • 3) Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ճապոնիա
    • 4) ԱՄՆ, Ավստրալիա, Բանգլադեշ, Իրան

8.Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ դրանց տարածքի մակերեսի աճման հաջորդականության.

    • 1) Ֆրանսիա, Ուկրաինա, Չինաստան, Հնդկաստան
    • 2) Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Ավստրալիա
    • 3) Գերմանիա, Ղազախստան, Չիլի, Բրազիլիա
    • 4) Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան

9.Ո՞ր շարքում են պետությունները դասավորված ըստ տարածքի մակերեսի նվազման հաջորդականության. 1․Ռուսաստան 2. Չինաստան 3. ԱՄՆ 4. Կանադա

  • 1) 1, 2, 3, 4
  • 2) 1, 4, 2, 3
  • 3) 1, 3, 4, 2
  • 4) 1, 4, 3, 2

10.Բացարձակ միապետություններ են.

  • 1) Սաուդյան Արաբիան և Օմանը
  • 2) Մեծ Բրիտանիան և Քուվեյթը
  • 3) Ճապոնիան և Նորվեգիան
  • 4) Լիբանանը և Հորդանանը

11.Միապետություններ են.

  • 1) Ռուսաստանը և Նիդերլանդները
    2) Ճապոնիան և Չինաստանը
    3) Իսպանիան և Շվեդիան
    4) Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան

12.«Պետություն — պետական կառավարման ձև» զույգերից ընտրել սխալը.

  • 1) Նորվեգիա — միապետություն
    2) Լիբանան — հանրապետություն
    3) Իրաք — միապետություն
    4) Եգիպտոս — հանրապետություն

13.Ո՞ր պնդումն է ճիշտ.

  • 1) Աշխարհում գոյություն ունեցող միապետությունների ճնշող մեծամասնությունը բացարձակ միապետություններ են:
  • 2) Պետական կառուցվածքի ձևը կապ ունի բնակչության կրոնական կազմի հետ:
  • 3) Կառավարման հանրապետական ձևը բնորոշ է միայն տնտեսապես զարգացած երկրներին:
  • 4) Պետության կողմից իշխանության իրականացման եղանակների ու միջոցների ամբողջությունը կոչվում է պետական վարչակարգ:

14.Ո՞ր պնդումն է ճիշտ.

  • 1) Աշխարհի երկրների մեծ մասը կառավարման ձևով միապետություն է:
  • 2) Նախագահական հանրապետությունում երկրի նախագահն ընտրվում է պառլամենտի (խորհրդարանի) կողմից:
  • 3) Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը տարածքային կառուցվածքով ունիտար (միացյալ) են:
  • 4) Դաշնային պետության տարածքային միավորներն ունեն բացարձակ պետական անկախություն:

15.Պետական կառավարման այն ձևը, երբ գերագույն իշխանության իրավունքը պատկանում է մեկ անձի և անցնում է ժառանգաբար, կոչվում է.

    • 1) հանրապետություն
    • 2) նահանգապետություն
    • 3) միապետություն
    • 4) գաղութատիրություն

16.Սահմանադրական միապետություններ են.

  • 1) Իսպանիան և Շվեդիան
  • 3) Դանիան և Չեխիան
    2) Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան
  • 4) Իտալիան և Շվեյցարիան

17. Զարգացած երկրների մեջ առանձին ենթախումբ են կազմում արևմտաեվրոպական հին արդյունաբերական երկրները: Դրանցից չեն.

    • 1) Ավստրիան և Բելգիան
    • 2) Դանիան և Նիդերլանդները
    • 3) Իսպանիան և Պորտուգալիան
    • 4) Շվեյցարիան և Նորվեգիան

18.Զարգացող երկրների մեջ առանձնացվում են, այսպես կոչված, առանցքային
երկրներ: Դրանցից չէ.
1) Հնդկաստանը 3) Բանգլադեշը
2) Չինաստանը 4) Մեքսիկան

19.Հետամնաց ագրարային երկրներ են.
1) Չադը և Եթովպիան 3) Արգենտինան և Մեքսիկան
2) Հնդկաստանը և Չինաստանը 4) Քուվեյթը և Վենեսուելան

20.Զարգացած երկրներ չեն.
1) Ավստրիան և Բելգիան
2) Սինգապուրը և Հարավային Կորեան
3) Հնդկաստանը և Նեպալը
4) Կանադան և Ավստրալական Միությունը

21.Անցումային տնտեսություն ունեն.
1) Իսպանիան և Պորտուգալիան 3) Ուկրաինան և Ռումինիան
2) Հունաստանը և Իռլանդիան 4) Սինգապուրը և Վիետնամը

22.Անցումային տնտեսություն ունեն.
1) Իրանը և Թուրքիան 3) Հայաստանը և Ադրբեջանը
2) Հունաստանը և Վրաստանը 4) Ճապոնիան և Ռուսաստանը

23.Աշխարհի քաղաքական քարտեզում ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել փաստացի անկախացած երկրների միջազգային ճանաչումը:

Երկրների միջազգային ճանաչումը կարող է հանգեցնել նրան, որ այդ երկրները կսկսեն զարգանալ, կկարողանան մտնել համաշխարհային շուկա՝ ներմուծել և արտահանել ապրանք։

24.Որո՞նք են զարգացող և զարգացած երկրների բնութագրիչները:

Զարգացած երկրները առանձնանում են շուկայական հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեծ շնչի հաշվով, ՀՆԱ-ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ։ Իսկ զարգացող երկրնեում տնտեսության ճյուղերի զարգացումը գտնվում է միջին մակարդակի վրա։ ՀՆԱ-ի ցուցանիշը համեմատաբար ցածր է։

25.Ինչպիսի՞ գործոնների ազդեցությամբ կարող է փոփոխվել պետության քաղաքա-աշխարհագրական դիրքը

Երկրի քաղաքա-աշխարհագրական դիրքը կարող է փոխվել քաղաքական  պատերազմների շնորհիվ կամ խաղաղ ճանապարհով։ Եթե տվյալ երկիրը հաղթանակ է տանում ապա բնականաբար նրա տարածքները մեծանում են և ընդլայնվում։ Կամ տեղի է ունենում նրա ճիշտ հակառակը։

Զարգացած և զարգացող երկրներ

1․ Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները։

Զարգացող երկրները հակված են ունենալ որոշակի ընդհանուր բնութագրեր, օրինակ՝ առողջության հետ կապված ռիսկերի առումով նրանք սովորաբար ունենում են անվտանգ խմելու ջրի, սանիտարական և հիգիենայի մատչելիության ցածր մակարդակ, էներգետիկ աղքատություն, աղտոտման բարձր մակարդակ, արևադարձային և վարակիչ հիվանդություններով տառապողների մեծ մասնաբաժին , ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ քանակ և, ընդհանրապես, աղքատ ենթակառուցվածք։ Հաճախ կա նաև համատարած աղքատություն, կրթության ցածր մակարդակ, ընտանիքների պլանավորման ծառայությունների ոչ ադեկվատ մոտեցում, կառավարության բոլոր բնագավառներում կոռուպցիա և, այսպես կոչված, լավ կառավարման բացակայություն։

2․ Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների խմբերը։

3․ Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։ Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։

Միապետությունը կառավարման մի ձև է, որի օրոք բարձրագույն պետական իշխանությունը ցմահ պատկանում է պետության միանձնյա ղեկավարին՝ միապետին, որը ժառանգաբար զբաղեցնում է գահը և բնակչության առջև պատասխանատվություն չի կրում:    Հանրապետությունը կառավարման ձև է, որի ժամանակ պետական իշխանության բարձրագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից, կամ ձևավորվում են հատուկ ներկայացուցչական հաստատությունների կողմից սահմանված ժամկետով և ամբողջ պատասխանատվություն են կրում ընտրողների առջև։

4․ Ըստ աշխարհամասերի՝ կազմել դաշնային պետությունների ցանկը։

Աշխարհի երկրների դասակարգումը և տիպաբանությունը

1․ Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր
Ռուսաստան,Ավստրալիա,Արգենտինա,Իրան,Մոնղոլիա,Նիգերիա,Պակիստան,ֆրանսիա,Ուկրաինա,

Կամերուն,Գերմանիա,Նիդերլանդներ, Հայաստան,Իսրայել,Անդորրա,Մոնակո
2․ՆԵՐՔՈՀԻՇՅԱԼ ԵՐԿՐՆԵՐԸ ԴԱՍԱՎՈՐԵԼ ԸՍՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ՆՎԱԶՄԱՆ

Ճապոնիա, Նիգերիա, Մեքսիկա, Եգիպտո, Իտալիա, Բելգիա, Ուրուգվայ ,Կիպրոս, Ալբանիա

3.ՈՒՐՎԱԳԾԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ՆՇԵԼ ՏԱՐԾՔՈՎ ԱՄԵՆԱՄԵԾ 15 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ռուսաստան,Կանադա,Չինաստան,ԱՄՆ,Բրազիլիա,Հնդկաստան,Ավստրալիա,

Արգենտինա,Ղազախստան,Ալժիր,Մեքսիկա,Ինդոնեզիա,  Մոնղոլիա,Իրան,Ֆրանսիա

4.ՈՒՐՎԱԳԾԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ՆՇԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ ԽՈՇՈՐ 15 ԵՐԿՐՆԵՐԸ։

Չինաստան,,Հնդկաստան,ԱՄՆ,Բրազիլիա,Ռուսաստան,Ճապոնիա,Մեքսիկա,

Եթովպիա,Վիետնամ,Եգիպտոս,Գերմանիա,Իրան․Ֆրանսիա,  Իտալիա,Իսպանիա

Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները

1․ Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները: Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից:

աշխարհագրական թաղանթի զոնայական խոշոր ստորաբաժանումներ, որոնց տարբերությունները պայմանավորված են կլիմայով։ Յուրաքանչյուր գոտին ունի որոշակի աշխարհագրական ճառագայթման հավասարակշռության խազտման հնարավորություն։ երկրագունդը գոտևորող,արևմուտքից արևելք ձգվող, հասարակածից դեպի բևեռնոր ուղղությամբ ձգվող օդային զանգվածները կոչվում են կլիմայական գոտիներ:

2. Ինչո՞վ են նման և տարբեր աշխարհագրական գոտին ու աշխարհագրական զոնան:

Աշխարհագրական թաղանթում ընթացող բազմաթիվ գործընթացների և ոլորտների միջև առաջացող կապերի գլխավոր պատճառն Արեգակնային էներգիան է, որը շարժման մեջ է դնում աշխարհագրական թաղանթի բաղադրիչ նյութերը և ստեղծում բնատարածքային համալիրներ, այսինքն՝ բնության բաղադրիչների այնպիսի համադրություններ որոշակի տարածքում, որը չի կրկնվում հարևան տարածքներից ոչ մեկում:
Լեռան մի լանջը կարող է լինել անտառապատ, իսկ հակառակ լանջը՝ պատված միայն խոտային բուսականությամբ: Նույն կերպ մայրցամաքի եզրային հատվածներում կարող են հանդիպել անանցանելի ջունգլիներ, իսկ ներքին շրջաններում՝ անապատային տարածքներ: Սակայն բոլոր դեպքերում մենք գործ ունենք բնության բաղադրիչների ուրույն համադրությունների հետ որոշակի տարածքներում, անկախ այդ տարածքի մեծությունից. լինի դա լեռան մեկ լանջ, թե ամբողջ մայրցամաքի մի հսկայական տարածք:

3. Ի՞նչ է զոնայականությունը և ազոնայականությունը:

Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է: Աշխարհագրական թաղանթի կարևորագույն և առավել հայտնի օրինաչափությունը զոնայականությունն է:

4. Ի՞նչ է վերընթաց գոտիականությունը: Ինչո՞ւ են փոխվում բնության բաղադրիչները ըստ բարձրության:

Վերընթաց գոտիականությունը այն երևույթն է, երբ բնական բաղադրիչները և բնատարածքային համալիրները փոխվում են ըստ բարձրության`լեռների ստորոտներից դեպի գագաթները և կարծես նման են լեռնալանջերին կապած գոտիների:

5. Պատկերե՛ք հասարակածային գոտում գտնվող երևակայական մի շատ բարձր լեռ և նրա վրա սխեմատիկորեն ցո՛ւյց տվեք այն բոլոր գոտիները, որոնք հարթավայրերում տարածվում են հասարակածից մինչև բևեռները: