Մենդելի առաջին օրենք

 

Մենդելի առաջին օրենք

Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։
Մենդելը խաչասերեց ոլոռի դեղին և կանաչ ոլոռի սերմերը։ Արդյունքում ստացվում ենմիայն դեղին սերմեր, ինչը նշանակում է, որ դեղինը դոմինանտ է(AA), իսկ կանաչը ռեցեսիվ (aa)։ Եվ ստացված ոլոռները ժառանգում են Aa, հետևաբար լինում են դեղին:
Սակայն ստացված հիբրիտների խաչասերումնից ստացվեց և դեղին և կանաչ, պատճառն այն է, որ ստացված ոլոռների գեները կարող էին լինել AA, Aa, կամ aa:

Առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։ Միահիբրիդային խաչասերման առաջին սերնդում առաջացած օրգանիզմների ձևերը բոլորը միմյանց նման են և նման են դոմինանտ ծնողին:

Continue reading Մենդելի առաջին օրենք

Քրոմոսոմների քիմիական կազմը, կառուցվածքը և ֆունկցիաները,

Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից, որոնք լուսային մանրադիտակով տեսանելի ամենափոքր կառուցվածքներն են։ Էլեկտրոնային մանրադիտակը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր քրոմանեմա կազմված է քրոմոսոմում զույգերով դասավորված միկրոֆիբրիլների խրձից։ Վերջիններում ամփոփված են ԴՆԹ-ի մոլեկուլի զույգ շղթաները, որոնք, սպիտակուցի հետ միացած, կազմում են դեզոքսինուկլեոպրոտեիդներ։Բջջի քրոմոսոմների միակցությունը բնութագրվում է ոչ միայն քանակով, այլև կառուցվածքով։ Նրանք ունեն միանման երկարություն և ձև, նրանց ցենտրոմերները տեղավորված են նույն մասում։                                                                                                                                                                                                                                                    Քրոմոսոմի ֆունկցիաներն են՝                                                                                                                                                                                                      ԴՆԹ-ի՝ ժառանգական ինֆորմացիայի պահպանումը և փոխանցումը սերնդեսերունդ                                                                  Քրոմոսոմային ԴՆԹ-ն կարգավորում է ՌՆԹ-ի մոլեկուլների առաջացումը, որոնք կորիզից անցնում են ցիտոպլազմայի մեջ, որտեղ մասնակցում են սպիտակուցի սինթեզին։

Բջջի մասերի, օրգանոիդների կառուցվածքն ու ֆունկցիաները

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։

Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաները, որոշ ջրիմուռներ ու սնկեր, նախակենդանիները) կազմված են 1 բջջից և անվանվում են միաբջիջ օրգանիզմներ։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։ Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1012 բջիջներից։ Վերջիններիս կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին աղբյուրների և քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ, որն անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար։ Բույսերի և կենդանիների բջիջների մեծ մասը տեսանելի են միայն մանրադիտակի տակ և ունեն 1-100 միկրոմետր չափեր

Բջիջը հայտնաբերել է Ռոբերտ Հուկը 1665 թվականին, որը նմանացրել է բջիջը վանքի սենյակներում քրիստոնյա հոգևորականների դասավորությանը։ Բջջային տեսությունն առաջին անգամ զարգացրել են Մաթիաս Յակոբ Շլեյդենը և Թեոդոր Շվանը 1839 թվականին։ Այս տեսությունը պնդում է, որ բոլոր օրգանիզմները կազմված են մեկ կամ ավելի բջիջներից, որոնք կրում են բջիջների գործունեությունը կարգավորող՝ ժառանգական տեղեկատվություն։ Բջիջները Երկրի վրա առաջացել են նվազագույնը 3,5 միլիարդ տարի առաջ:Բջիջները լինում են երկու տեսակ՝ էուկարիոտներ, որոնք ունեն կորիզ և պրոկարիոտներ՝ որոնք չունեն։ Պրոկարիոտները միաբջիջ օրգանիզմներ են, իսկ էուկարիոտները կարող են լինեն միաբջիջ և բազմաբջիջ։

ԳԵՆ։ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԾԱԾԿԱԳԻՐ։ ԳԵՆԱՅԻՆ ԻՆԺԻՆԵՐԱ։

Գենը  (հին հունարեն genos-ծագում)  տրիպլետների (կոդերի) հավաքակազմ է, որը որոշում է որոշակի սպիտակուցի կառուցվածքը։
Տրիպլետներն իրենցից ներկայացնում են նուկլեոտիդների (ԴՆԹ-ի մոնոմերների) եռկյակներ։ Հենց դրանք էլ ծածկագրում են սպիտակուցի ամինաթթուները։
Գենը  համարվում է ժառանգականության տարրական և ֆունկցիոնալ միավոր, որը որոշում է օրգանիզմի առանձին նորմալ կամ ախտաբանական հատկանիշի զարգացումը։

Գենի նուրբ կառուցվածքի բացահայտումը նախադրյալ էր մի օրգանիզմից դեպի մյուսները գեների տեղափոխման, այսինքն գենային ինժեներայի զարգացման համար։ Դրա նպատակն է նոր ժառանգական հատկություններով առանձնյակների ստեղծում։
Բժշկության մեջ չի բացառվում հիվանդ օրգանիզմը մուտանտ գեներից ազատելը, նորմալ գենի փախպատվաստելու հնարավորությունը։
Ապագայում գենային ինժեներիան կօգնի մարդկությանը ազատվելու ժառանգական հիվանդություններից։
Դրա հնարավորության մեջ համոզում է այն փաստը, որ հաջողվել է մկան գլոբին սպիտակուցի գենը տեղափոխել կապիկի բջիջների մեջ, և նրանց մեջ սկսվել է մկան սպիտակուց սինթեզվել։
Գալակտոզեմիայով հիվանդց(հիվանդություն, որի ժամանակ մարդը չի յուրացնում կաթի գալակտոզ շաքարը) մարդու բջիջների մեջ մտցվել է գալակտոզա յուրացնելու գեն, և բջիջները սկսել են յուրացնել այն։

կենսաբանական տեսությունների, գաղափարների, վարկածների դերը Երկրի մասին

Բնությունը մշտապես շարժվում է և զարգանում, ընդգրկում անօրգանական և օրգանական աշխարհները։ Անօրգանական աշխարհին են պատկանում տիեզերական մարմինները, ջուրը, հողը, օդը, ապարները, օգտակար հանածոները։ Բուսական և կենդանական օրգանիզմների ողջ բազմազանությունը կազմում է օրգանական աշխարհը։ Զարգացման ընթացքում անօրգանական բնությունը օրինաչափորեն առաջ է բերում օրգանական բնություն (կենսոլորտ)՝ մարդու կենսագործունեության համար բոլոր անհրաժեշտ պայմաններով։Հասարակական կյանքը, արտադրությունը, մարդը և նրա բանականությունը գոյատևում են բնական նյութերի հենքի վրա, գործում բնական օրինաչափություններին համապատասխան։ Բնության ներդաշնակությունն ու հավասարակշռությունը պայմանավորված են բազմազան փոխադարձ կապերով, և 1 օղակի խախտումը կարող է կտրել երևույթների ամբողջ շղթան։ Ուստի բնության հետհարաբերություններում անհրաժեշտ է ճանաչել ու ճիշտ կիրառել նրա օրինաչափությունները, տիրապետել բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստին, չխախտել բնական շարժընթացների հավասարակշռությունը, այլապես փոխազդեցությունը կարող է վերածվել հակասության։ Նեղ իմաստով՝ բնությունը մարդուն անմիջապես շրջապատող և նրա գոյությունն ապահովող բնական տարրերի ու պայմանների ամբողջությունն է։