109. 1920թ. թուրք-հայկական պատերազմը: Հայաստանի Հանրապետության անկումը

Թուրք-հայկական պատերազմը

1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։

Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն դաշնակից երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։

1920թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսաևդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։

Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, չնայած առանձին դեպքերում հայ զինվորների խիզախությանը։

Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն։

Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Հայաստանի ռազմական պարտությունը առաջ բերեց քաղաքական ճգնաժամ։ 1920թ. նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, և կազմվեց Ս. Վրացյանի (1882-1969) կոալիցիոն կառավարությունը՝ էսէռների մասնակցությամբ, որն էլ անմիջապես սկսեց հաշտության բանակցությունները թուրքերի հետ։

Նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի) սկսվեցին հաշտության բանակցությունները։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Ալ. Խատիսյանը, իսկ թուրքականը՝ Նրանց զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան։ Վերջինս հայկական պատվիրակությանը թելադրեց հաշտության պայմանները, իսկ նոյեմբերի 30-ին Հայաստանին ներկայացրեց վերջնագիր։

Հաշվի առնելով հայ ժողովրդի գլխին կախված թուրքական մահացու վտանգը՝ Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին՝ դեկտեմբերի 1-ին, հարկադրված ընդունեց թուրքական դաժան վերջնագրի պայմանները։ Եվ 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալ. Խատիսյանը ստորագրեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը։ Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը արդեն հրաժարական էր տվել, հետևաբար հայկական պատվիրակության ստորագրությունը չուներ իրավական ուժ։ Այդուհանդերձ, փաստը կատարվել էր, և Հայաստանին էր պարտադրվել մի ծանր պայմանագիր։

Ամենից առաջ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը հրաժարվում էր Սևրի դաշնագրից։ Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Վերջինս երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզը նույնպես անցավ Թուրքիայի հովանու տակ, որը շուտով (Մոսկվայի պայմանագրով) հանձնվեց Ադրբեջանին։ Հայ-թուրքական պետական սահմանը դարձան Ախուրյան և Արաքս գետերը։ Պայմանագրի համաձայն Հայաստանին թույլատրվում էր ունենալ խիստ սահմանափակ թվով զինուժ և այլն։

Երևանի հայ-ռոաական բանակցությունները և 1920թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը

1920թ. հուլիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները վերսկսվեցին Երևանում միայն հոկտեմբերի կեսին, այն ժամանակ, երբ սկսվել էր թուրք-հայկական պատերազմը, և հայ ժողովրդի գլխին կախվել էր մահացու վտանգ։ Ռուսական կողմից բանակցությունները վարում էր Հայաստանում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը։ Լեգրանի դիվանագիտական առաքելության նպատակն էր միջնորդական դեր կատարել Թուրքիայի և Հայաստանի միջև և նպաստավոր պայմաններ ստեղծելով՝ խորհրդայնացնել Հայաստանը։

Բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 28-ին ստորագրվեց հայ-ռուսական նախնական հաշտության պայմանագիրը։ Պայմանագրի նախագծով Խորհրդային Ռուսաստանը պետք է ստիպեր թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914թ. նախապատերազմյան ռուս-թուրքական սահմանը, ինչպես նաև ճանաչել ՀՀ անքակտելի իրավունքները Նախիջևանի և Զանգեգուրի նկատմամբ։ Իր հերթին Հայաստանը պարտավորվում էր հրաժարվել Սևրի պայմանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տալ խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա։ Սակայն այդ պայմանագրի նախագիծը հավանության չարժանացավ խորհրդային իշխանությունների կողմից։

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել, սպասել, որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից, և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել։

Նոյեմբերի վերջին, երբ Հայաստանը արդեն պարտվել էր, երկրի խորհրդայնացումը դարձավ օրակարգի հարց։ Խորհրդային կառավարությունը Բ. Լեգրանի միջոցով պահանջեց Հայաստանի խորհրդայնացում։ Մինչ այդ արդեն 11-րդ Կարմիր բանակի զորամասերին հրահանգված էր մտնել Հայաստան և խորհրդայնացնել այն։

1920թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՀՌՀԿ) Սարգիս Կասյանի (1876–1937) նախագահությամբ և կարմիրբանակայինների ուղեկցությամբ Ղազախից մուտք գործեց Հայաստան՝ Քարվանսարա (Իջևան) և հայտարարություն արեց Հայաստանի խորհրդայնացման մասին։ Հայկական զորքը դիմադրություն ցույց չտվեց ռուսական զորամասերին, և հայ ժողովուրդը լուռ համաձայնությամբ ընդունեց խորհրդային իշխանությունը։

Ստեղծված ռազմաքաղաքական ճգնաժամի պայմաններում 1920թ. դեկտեմբերի 1-ին հանրապետության բարձրագույն ղեկավարությունը որոշեց ընդունել «կարմիրների» առաջարկը Հայաստանի խորհրդայնացման վերաբերյալ։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ, Երևանում, Հայաստանի ներկայացուցիչ Դրոյի և Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Լեգրանի միջև ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ)։ Տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում։ Ս. Վրացյանի կառավարությունը կամավոր հեռացավ ասպարեզից, և ամբողջ իշխանությունը անցավ Հայաստանի հեղկոմի ձեռքը։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը անկում ապրեց և խաղաղ ճանապարհով խորհրդայնացվեց Հայաստանը։ Ստեղծված իրավիճակում Հայաստանը այլընտրանք չուներ։ Խորհրդային Հայաստանը դարձավ Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը:

Հայոց պատմություն

Ազգային ազատագրական և հեղափոխական շարժումները Հայաստանում 19-րդ դարի վերջին և 20-ի սկզբին։ Քաղաքական կուսակցությունների գործունեությունը, ֆիդայական շարժում, հայ եկեղեցու գույքի բռնագրավման մասին ցարական հրովարտակը, ժողովրդական հուզումներ։ Հայաստանը ռուսական 1905-7թթ․ հեղափոխության և 1908թ․ Օսմանյան սահմանադրության տարիներին։

Պատմության, հատկապես 20-րդ դարի փորձը, երբ ձևավորվել են հասունացած քաղաքական համակարգեր, հնարավորություն է տալիս ասելու, որ միակուսակացկական համակարգը, որպես կանոն, բնորոշ է այնպիսի հասարակության քաղաքական կյանքին, որում իր դրսևորումը չի գտել հասուն սոցիալական կառուցվածքը, պահպանվել է հետամնաց տնտեսությունը, բնակչության մեծամասնության քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակը, իր զարգացումը չի գտել ժողովրդավարությունը և այլն: Այս բոլորը պայմանավորում են նաև քաղաքացիների հասարակական-քաղաքական պասիվությունը: Նշված պայմանների առկայության դեպքում երկրում ստեղծվում է հզոր քաղաքական կուսակցություն, որն իր ձեռքում է կենտրոնացնում ոչ միայն քաղաքական ղեկավարման ֆունկցիաները, այլ նաև վարչական-տնտեսական: Կուսակցությունը փաստորեն, ձուլվում է պետական կառույցների հետ և դրանց ենթարկում իրեն:

Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903, անվամբ հայտնի հրահանգը իրականում ունի «Ռուսաստանի Հայ-Գրիգորյան եկեղեցու ունեցվածքի կառավարման կենտրոնացման օրենք»[1] անվանումը։ Այն հրապարակել է ցարական կառավարությունը հունիսի 12-ին։ Օրենիքի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր նոր բացվելիք պետական դպրոցներին։ Դեռևս խորհրդային պատմագրության մեջ օրենքը գնահատվեց որպես հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության դրսևորում, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության։ Գրող Մաքսիմ Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտաոակ ակտ»։

Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները։ ԵրևանումԱլեքսանդրապոլումԷջմիածնումԱշտարակումԱխալցխայում և Կովկասի հայաբնակ այլ վայրերում տեղի ունեցան բողոքի ցույցեր, ամենուրեք տարածվեցին կառավարության կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ-թռուցիկներ։ ԵլիզավետպոլումԹիֆլիսումՇուշիումԼոռիումԲաքվումԿարսումՂամարլուում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև։ Ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվեցին։ Հայերի հակացարական ելույթները համաժողովրդական բնույթ էին ստանում՝ արժանանալով երկրամասի մյուս ազգությունների համակրանքին։ Արտասահմանի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքագրեր հղեց Էջմիածին և Պետերբուրգ։ Ըմբոստացել էր նաև հայ հոգևորականությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան) գլխավորությամբ։ Ժողովրդական ինքնաբուխ, տարերային ընդվզումն աշխուժացրեց հայ ազգային կուսակցությունների գործունեությունը։ 1903 թ. հոկտեմբերի 14-ին հնչակյանները մահափորձ կատարեցին Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի (որն այդ օրենքի նախաձեռնողն էր) դեմ։ Դաշնակցությունը, գլխավորելով շարժումը, ամեն կերպ փորձում էր նրան հաղորդել զուտ ազգային բնույթ։ Սոցիալիալ դեմոկրատիան հետևում էր ծավալվող դեպքերին և կոչ անում մինչև վերջ պայքարել ցարական բռնապետության դեմ, միավորել բոլոր ազգերի աշխատավորների ջանքերը։

Ոստիկանական ուժերի միջոցով իշխանություններին հաջողվեց բռնագրավել եկեղեցական գույքը, ռուսահայ թեմերում բռնագրավվեցին 145 հազար դեսյատին եկեղեցապատկան հողատարածություն, 900-ից ավելի ոչ հողային ունեցվածք և 1, 775 հազար ռուբլի դրամագլուխ։ Դրանից հետո հայ ժողովրդի հակացարական պայքարն ընդունեց այլ ձևեր։ Նախկին վարձակալներն այժմ հրաժարվում էին գույքի շահագործումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Էջմիածին էին հանձնում հավաքված բերքը, գաղտնի կոմիտեները աշխատանքի անտանելի պայմաններ էին ստեղծում բռնագրավված գույքը տնօրինող պաշտոնյաների համար։ Արդյունքը եղավ այն, որ սպասված 300 հազար ռուբլու դիմաց բռնագրավված գույքից 1904 թվականն ստացվեց միայն 133 հազար ռուբլի եկամուտ։ Ժողովուրդի մեջ գործունեություն ծավալող քաղաքական կուսակցությունները այն մատուցեցին որպես ազգային մշակույթին ու մայրենի լեզվին սպառնացող վտանգ, իսկ հետագայում դա գնահատեցին որպես համաժողովդական պայքար, որն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների պատմության մեջ։

Ռուսաստանում սկսված հեղափոխության ազդեցության, ապա Կովկասյան փոխարքայության վերահաստատման պայմաններում ցարական կառավարությունը որոշեց վերանայել այս օրենքը։ 1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները։

Մի շարք ուսունասիրողներ գտնում են, որ եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենքն այսօր ավելի շատ քաղաքականացված նրբերանգով է ներկայցվում` հրահրելու համար հակառուսական տրամադրություններ։ Ըստ պատմաբան Դմիտրի Սեմուշինի[2] դրա հիմքը արևմտյան պատմաբանների գնահատականներն են, որոնք վաղուց կարիք ունեն մասնագիտական վերլուծության, օրինակ Պ. Վերտի և Ա. Կապպելերի ուսումնասիրությունները Ռուսական կայսրության կրոնական քաղաքականության վերաբերյալ[3][4]: Այսպես, տեսակետի հիմնավորումը խարխսվում է հետևյալ փաստերի վրա. Հայկական եկեղեցու ունեցվածքի նկատմամբ մասնակի պետական վերահսկողություն սահմանելը կայսրությունում կիրառվող տարածված միջոց էր և որևէ կերպ ուղղված չէր հստակ հայ ժողովրդի դեմ, ինչպես փորձում են ի ցույց դնել։ Որոշումը ոչ թե եկեղեցու ունեցվածքի բռնագրավում և հայկական դպրոցների փակում էր նախատեսում, այլ ենթադրում էր դրանց վերահսկողություն` համապատասխանաբար Պետական ունեցվածքի ու Լուսավորության նախարարությունների կողմից։ Այն վերաբերվում էր միայն եկեղեցու անշարժ գույքին, որի մեջ մտնում էին բնակելի կամ անբնակ հողերը, ինչպես նաև անտառները, հովիտների դաշտերը։ Դրանց մեջ չէին մտնում անմիջապես եկեղեցուն ու նրա կառույցներին պատկանող, հոգևոր-ուսումնական հաստատություններին պատկանող հողերը, հոգևորականների տների տնամերձ տարածքները, գերեզմանոցների տարածքները, եկեղեցու կարիքների համար ծառայողների կողմից մշակվող այգիները և այլն, պայմանով, որ դրանք չգերազանցեն երեք դեսյատինը ամեն վանքի համար առանձին։ Ինչպես նաև հանձնման ենթակա չէին Հայ եկեղեցուն պատկանող անշարժ գույքը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Եթե համեմատելու լինենք այս որոշումը կայսրության գոյության շրջանում տեղ գտած այլ որոշումների հետ, ապա այն շատ բաներով հիշեցնում է դեռև 18-րդ դ. սկզբին Ռուս Ուղղափառ եկեղեցու գույքի տնօրինման մասին որոշումները[5]։ Համանման կերպով էր կարգավորվում նաև Հռոմեա-Կաթոլիկական եկեղեցու գործերը՝ սկսած 1865 թ.: Ինչ վերաբերվում է ազգային դպրոցներին, ապա 1905 թ. օգօստոսի 1-ի հրահանգով թույլատրվում էր եկեղեցիներին կից բացել նոր վարժարաններ։ Կովկասում քաղաքացիական մասի գլխավոր կառավարչին տրվում էր իրավունք գործից ազատելու անբարենպաստ ուսուցիչներին և դա վերաբերվում էր փոխարքայության մեջ մտնող բոլոր տարածքներին, այլ ոչ միայն Երևանի նահանգին։

  • Երկանյան Վ, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870-1905), Ե., 1970։
  • Համբարյան Ս. Ա, Հայոց եկեղեցական բռնագրաված գույքի օգտագործումը ցարիզմի կողմից 1903-1905 թթ., Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, Հաս. գիտ., 1961, N 10։
Auction of Souls

Գէորգ Ծ. Վ. Արսլանեան, «Հայ Զինվորին»
Կ. Պոլիս, 1912թ.

1908թ. Սահմանադրության վերահռչակումից հետո հայերը երկրի մյուս քրիստոնյաների հետ միասին Օսմանյան խորհրդարանում պահանջեցին զինվորագրվել և հավասար իրավունքով ծառայել օսմանյան բանակում: 1910թ. օսմանյան խորհրդարանի կողմից ընդունված օրենքով երկրի բոլոր ազգերն ենթակա էին զինվորագրության: 1910թ. օգոստոսին և սեպտեմբերին հրատարակված զորակոչի հրամանները հայ երիտասարդներն ընդունեցին մեծ ոգևորությամբ: Բազում հայ երիտասարդներ ընդունվեցին Հարբիեի վարժարան և ցուցաբերեցին իրենց կարողությունները զինվորական ասպարեզում: Շատերը ստացան զինվորական բարձր աստիճաններ: Հայ զինվորականները թե´ Բալկանյան, և´ թե Առաջին Աշխարհամարտի ժամանակ աչքի ընկան մարտունակությամբ և բազում քաջագործություններով:

Հայաստանի առաջին հանրապետություն արտաքին քաղաքականությունն և Հայկական հարցը

ՀՀ. Արտաքին քաղաքականությունը
Բաթումի պայմանագիր

Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ստորացուցիչ էին Հայաստանի համար։Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։ Այս պայմանագրով՝

· Թուրքիան զավթում էր Կարսը, Արդվանը, Օլթին, Կաղզվանը, Ախլքալաքը, Ախալցխան, Սուրմալուի, Ալեքսանդրապոլի, և Էջմիածնի գավառների երեք քարորդն: Շարուր-Դարալագյազի մեկ-հինգերորդն:

· Թուրքերին էր անցնում Ալեքսանդրապոլի երկաթուղին միչև Ջուլֆա:

· Թուրքիան իրավունք էր ստանում զորք տեղափոխել Հայաստանի վրայով դեպի Ադրբեջան: Սրա նպատակը Ստեփան Շահումյանի կազմավորած Բաքվի կոմունան էր,որին Թուրքերն ուզում էին դուրս մղել տարածաշրջանից, որպեզի տիրանան Բաքվի նավթին:

· Ըստ այս պայմանագրի Հայաստանն ունենալու էր սահմանափակ քանակությամբ զորք:

Այսպիսով, Բաթումի պայմանագրով թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Այս կապակցությամբ տեղին է հիշել գերմանացի մի դիվանագետի արտահայտած հետևյալ պատկերավոր խոսքերը. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։ Այս պայմանագիրն ուժի մեջ մնաց մինչև 1918թ. նոյեմբերն:
Սա մի իսկական խայտառակություն էր, մի ստորացուցիչ պայմանագիր էր որով Դաշնակցությունն ուզում էր հող ունենալ և իշխել թեկուզեվ մի փոքր տարածքի վրա:

Հայ-վրացական հարաբերությունները
Դրոի դիկտատորական պահվածքն

Հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն (իրականում ընդանուր շահ)։ Նրանք շատ անգամ համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ։ 1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային բաժանումն էր։ Բանն այն էր, որ հայկական երկու գավառներ՝ Լոռին ու Ախալքալաքը մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ այդ գավառները։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված պատերազմի։ Հայ-վրացական սահմանագլխի ընդհանուր հրամանատարն էր Դրոն: Հարցն կարող էր լուծվել բանակցությունների միջոցով,սակայն Դրոն այդպես չուզեց: Պատեր՜ազմ՝ էլ որ օրվա համար էր ֆիդային: Պատերազմ մի այնպիսի ժամանակ երբ իր <<անկախ Հայաստանում>> վխտում էր սովն և տիֆը, որոնք հնձում էին աջ և ձախ մեռնող ժողովրդին: Նրան ոչ ոք չէր հուզում: Հենց նույն դաշնակցական փտած կառույցն որն արդեն ապացուցել էր իր անկարողությունն կարգ և կանոն հաստատել երկրում արգելել էր Դրոին անցնել սահմանն: Դրոն իրեն համարում էր Դաշնակցական կառույցից բարձր ով էր կարող նրա դեմն առնել: Ունենալով իր տրամադրության տակ մի բանակ նա կարող էր հայ-վրացական սահմանում անել ինչ որ խելքին փչի: Այս էր մեր խմբապետ Դրոն այնքան էր գոռոզացել որ չէր ենթարկվում կենտրոնին: Իր համար պատճառ բռնելով այն որ վրացիներն իբր ճնշում են Ախլքալաքի և Լոռու հայ բնակչությանն նա սկսեց իր ինքնագլուխ արշավանքն: Դաշնակցական կառավարությունն ինչ կարող էր անել իր ամենակարող խմբապետի դեմ: Դրոն ապստամբեցրեց տեղական բնակչությանն և արշավեց դեպի Թիֆլիս: Վրաստանն փրկվեց միայն Անգլիայի այդ գիշատիչ Ալբիոնի միջոցով որ մատը մատին չխփեց որ վերջ տա պատերազմին պատճառաբանելով որ ինքն հարգում է Վրաստանի <<անկախությունն>>: Բայց իրականում շահագրգռված էր այդ պատերազմով, և տարածաշրջանում իր պետական շահն էր պաշտպանում: Անգլիան աշխատում էր <<Բաժանիր որ տիրես սկզբունքով>>: Հիմա էլ վրացական բանակն էր ինչպես ադրբեջանականը Հայաստանին հայտարարում իր ամենաոխերիմ թշնամին: Ամեն տեղ նոր մարտական խմբեր էին գնում կռվելու այդ նոր թշնամու դեմ, միչդեռ Երևանի փողոցներում հարյուրներով էին թափվում բծավոր տիֆից ջարդվող մարդկանց դիակները: Խ՜եղճ ժողովուրդ դարցել էր սեփական տան անկարգության զոհը: Դրոն գնաց հանգչելու պատմության դափնիների վրա <<Մեծ մարդասերներն>> հանկարծակի հիշել էին իրենց առաքելությունն և իրենց վրա էին վերցրին այդ գործը: Խնդրին միջամտեցին Անտանտի՝ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ Վերաբացվեցին հաղորդակցության ուղիները։
Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրը վերջնականորեն լուծվեց նրանով, որ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։ Այս էր Առաջի հանրապետության հարաբերություներն Վրաստանի հետ:

Հայ-Ադրբեջանական հրաբերություններ
Մեր քաղաքական գործիչների այլասերման չափերի հասնող և հեռուն գնացող ծրագրերը

Շատ ավելի բարդ էին հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Առանձնապես սուր և շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը։ Ադրբեջանը ձգտում էր իր անքակտելի սեփականությունն դարձնել Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից՝ նաև Խորհրդային Ռուսաստանը։ 1918թ. Դաշնակցությունն փորձում էր օգնել այդ երկու Ղարաբաղի և Զանգեզուրի հայությանը զենքով և զինամթերքով ( իր մտքում ավելի հեռուն գնացող մտքեր ունենալով): Զանգեզուրի հայությունն որի զինված պայքարն գլխավորում էր Անդրանիկն կարողացավ զենք և զինամթերք հայթայթել, իսկ Ղարաբաղի հայությունն առաջվա նման մնում էր շատ թույլ պաշտպանված վիճակում: Ադրբեջանը չգիտես ինչու համարում էր այդ զուտ հայկական տարածքներն իրենն: Հայերը վիճում էին դրա դեմ: Մեր հայրենակցական միությունն աշխատում էր որ ամեն կերպ հարգվի այդ իրավունք ուստի և դիմեց Ահարոնյանին այդ ժամանակ նա էր հայոց ազգի բախտի տնօրինողը: Նրանց այդ պահանջն հայոց ազգի բախտի տնօրինողն չբարեհաճեց կատարել: Իշխանավոր էր նա և նրա Ազգային խորհուրդն, իսկ իշխանավորն ժողովրդի կամքն չի հարցնում, այլ իր կամքն է նրան ուտեցնում: Բաթումի պայմանագրին ներկա գտնվող մեր գործիչներն Խատիսյանն, Քաջազնունին և Պապաջանյանն, մարդիկ որոնք ոչ մի հասկացողություն չունեին թե իրենից ինչ է ներկայացնում Զանգեզուրն և Ղարաբաղն համաձայնություն էին տալիս թուրքերին, որով Զանգեզուրն պետք է անցներ հայերին իսկ Ղարաբաղն ազերիներին:

· Հովհաննես Քաջազնունին, որին այդքան փառաբանում են մեր պատմագետերն ծրագրել էր Զանգեզուրն հանձնել ազերիներին իսկ ժողովրդին, ինչպես առողջ և քաջ մի տար տեղափոխել դեպի Հայաստան, այնտեղի թույլ և ջլատված ժողովրդի հետ խառնելու և նրա արյունը վերակենդանացնելու համար:

· Գյուղատնտես Կամսարականը, որըայն ժամանակ խոշոր պաշտոնի էր հայոց կառավարության մեջ: Ղարաբաղի հայ ժողովրդին նայում էր անասնաբուծական տեսակետից, գտնելով, որ նա շատ լավ արտադրող կհանդիսանա հայ ժողովրդի համար:

· Չէին հասկանում այս մարդիկ միջավայրի աշխարհագրական պայմանների նշանակությունը:

Այս շրջանում օսմանյան բանակն նոր արշավանք սկսեց դեպի Կովկաս, օսմանյան զորքերի հրամանատար Նուրի Փաշան գրավեց Բաքուն իսկ հետո էլ Շուշին, իր ճանապարհին ավերելով բազմաթիվ հայկական գյուղեր, թվում էր թե առաջին հանրապետության քաղաքական բախտը որոշված է: Սակայն համաշխարհային պատերազմի ասպարեզում տեղի ունեցան կարևոր փոփոխություներ

· Բուլղարիան ջաղջախվեց Սալոնիկի ճակատում, որով Թուրքիան կտրվեց Գերմանիայից:

· Գեներալ Ալեմբին Պաղեստինի ճակատում ջաղջախեց օսմանյան բանակն:

Այս երկու իրադարձություններն ամբողջովին խառնեցին Թուրքիայի պլաններն Անդրկովկասում: Օսմանյան զորքերն հեռացան Կովկասից, այս պահից սկսած Անդրանիկն որոշեց միացնել Զանգեզուրն Ղարաբաղին: Այդ միջոցին Անգլիայի ադրբեջանամետ քաղաքականությունը պարզորոշ դրսևորում էր գտնում։ 1918թ. նոյեմբերին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անդրանիկն իբրև Անգլիայի հանդեպ կույր վստահություն ունեցող անձ համաձայնվեց իր զենքը վայր դնել: Այնուհետև Արցախի հայությունն սարսափահար տեսավ թե ինչպես է իր սիրտն մտցվում մուսավաթական զորքերն՝ Ստեփանակերտ ավանը: Այսպիսով Անգլիան նորից դրսևորեց իրեն հատուկ ավանդական քաղաքականությունը: <<Մուսավաթը>> Ղարաբաղի կառավարիչ նշանակեց մի քրդի՝ Սուլթանովին, որն մասնագիտությամբ բժիշկ էր: Ինչ վերաբերում էր Թուրքիային, ապա նա գաղտնի պայմանագիր էր կնքել իր ցեղակից անդրկովկասյան թաթարների (Ադրբեջան) հետ և ցույց էր տալիս ռազմաքաղաքական օգնություն։ Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։ Շուշիի հայության վերջի վերջո հնազանդվեց Սուլթանովին նա հոգնել էր մենակ պայքարելուց: Ադրբեջանն ոգևորված իր այս հաջողությունով մեծ արշավանք սկսեց որի նպատակն էր Զանգեզուրն բռնազավթելը: Սակայն Զանգեզուրցիները ջաղջախեցին այդ բանակն Սուլթանովի գլխավորությամբ: Վրեժով լցված Սուլթանովը որոշել էր չոքեցնել Ղարաբաղի հայությանն: Այս շրջանում Դաշնակցությունն որոշել էր խլել Ղարաբաղը, բայց առանց պատերազմի այլ տեղական ապստամբության միջոցով: Ղարաբաղում վխտում էին դաշնակցականնրը և պատրաստում էին խրամատներ և դիրքեր: Սուլթանովը գիտեր այդ մասին սակայն ժողովրդի մեջ կային դաշնակներ որոնք գրգռում էին ժողովրդին հակառակ ուղղությամբ, ասելով թե Դրոն Գորիսից պատրաստ է իր զորքով մտնել Շուշի: Այստեղ արդեն Շուշիի հայությունն զգում էր որ ինքն կոտորվելու է և ամեն կերպ փորձում էր շահել քուրդ բժշկի սիրտը: Ֆիդայական նոր ջոկատներ էին մտնում Շուշի և դրանով էլ սկիզբ դրվեց կոտորածին: Առնվազն 7.000 ամեղ մարդ է մորթվում: Մոտ 5.000 հոգի կարողանում են փաղչել: 3.000 հոգի էլ գերի են ընկնում: Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց՝ ապրիլի 28-ին, 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ, առանց որևէ կրակոցի, խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Այս ամենը խորը հրճվանք էր թողել ամբողջ Թիֆլիսահայության մեջ: 1920թ. ամռանն դաշնակները արշավանք էին սկսել դեպի Զանգիբասար և Վեդիի: Այստեղ նրանք կարողացան դուրս քշել թուրք ազգաբնակչությանը Արաքսի մյուս ափը և գրեթե տիրեցին Նախիջևանին: Սակայն մենք չէինք տեսնում որ դա ուղղակի թալանի համար է իրականացվում: ԵՎ երբ մեկ ամիս անց զորքն ուղղարկվեց դեպի Կարս որ պաշտպանի հայ-թուրքական սահմանն սկսվեց դասալքություն և զինվորների համատարած փախուստ: Թալան չկար, այժմ պետք էր կռվել թուրքական բանակի դեմ: Զանգիբասարն և Բեյուք-Վեդին փչացրել էին զորքը: Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին։ Ավելի ուշ՝ 1921թ. հուլիսին, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցվեց Ադրբեջանին։
Այդ տեսակետից ծանր ճակատագիր ունեցավ նաև Նախիջևանը։ 1919թ. կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնապես միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբություն բարձրացրին ու հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Շարուր-Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունների, ավերածությունների, թալանի հետևանքով գրեթե լիովին հայաթափվեց։ Նախիջևանահայության մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը հարկադրված դիմեց արտագաղթի։ 1920թ. աշնանը թուրք-հայկական պատերազմի ժամանակ Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի գավառը։ Իսկ 1921թ. (Մոսկվայի և Կարսի պայմանագրերով) Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։
Միանգամայն այլ ընթացք ստացան իրադարձությունները Զանգեզուրում ու հատկապես Կապանում։ Կապանի քաջակորով ժողովուրդը դիմեց հերոսական ինքնապաշտպանության։ Այդ պայքարը գլխավորեց Գարեգին Նժդեհը (1886-1955)։
1920թ. աշնանը ինքնապաշտպանական համառ կռիվների շնորհիվ լիովին ազատագրվեց Զանգեզուրը։ Այն սկզբում հռչակվեց Ինքնավար Սյունիք, ապա՝ Լեռնահայաստան, իսկ 1921թ. ամռանը վերջնականապես միացվեց Խորհրդային Հայաստանին։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այն անմիջականորեն առնչվում էր Հայկական հարցի հետ։

Հայ-թուրքական հարաբերություններ
Սևրի պայմանագիը և ջաղջախված Օսմանյան կայսրությունը

Առաջին Համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրությունն գլխովին ջաղջախվեց և ի վերջո կանգնեց փլուզման վտանգի առջև: Պարտված Օսմանյան Թուրքիան դարձել էր Անտանտի խամաճիկը: Անտանտը նրա տարածքը բաժանել էր իր մեջ: Այդ հաշտության պայմանագրով լուծում էր ստանալու նաև Հայկական Հարցն:
Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920թ օգօստոսի10-ին Սևրում (Փարիզի մոտ), սուլթանական կառավարության և առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև: Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանն: Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից: Սևրի հաշտության պայմանագրի համաձայն` Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և դրա շրջակայքն, ապառազմականացվելու էին նեղուցները և դրվելու էին միջազգային կառավարման ներքո: Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայից, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից և Եգիպտոսից ինչպես նաև արաբական տիրույթներից: Հունաստանն կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը: Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը:Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Իրաքն Ազգերի Լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվելու էին Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային:

Ալեքսանդրապոլի պայմանագիր
Ալեքսանդրապոլի պայմանագիր, 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920թ հայ-թուրքական պատերազմի հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը հայկական կողմից՝Ալեքսանդր Խատիսյանը։ Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն և Սուրմալուի գավառն իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքին, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացիրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին` ներքին և արտաքին վտանգի դեպքում ըստ հայկական կառավարության դիմումի։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։ Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի տարածքով անցնող երկաթուղիներն ու հաղորդակցության ճանապարհները, ռազմական միջոցառումներ իրականացնել երկրի ներսում։ Առկա էին այլ` Հայաստանի համար ոչ բարենպաստ դրույթներ։ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ գրեթե միաժամանակ պայմանագրի կնքման հետ, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։

Հայ-ռուսական հարաբերությունները

Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ Բանն այն է, որ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր ։ Նա պայքարում էր խորհրդային կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Այլ կերպ Խորհրդային Ռուսաստանին կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին կարգերի պահպանման կողմնակից ուժերն էին, որոնք չէին ընդունում բոլշևիկյան կարգերը։ Սրանց էլ կոչում էին «սպիտակներ»։ Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ՝ Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի. Սիբիրի և այլն։ Սրանց ղեկավարում էին նախկին ցարական գեներալներ։

Հարկ է նշել, որ նորանկախ Հայաստանի կառավարությունը ի սկզբանե չկարողացավ նորմալ հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ, թեև այդ ուղղությամբ որոշ փորձեր արվեցին։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։ Իր հերթին խորհրդային կառավարությունն էլ ցանկություն չուներ ճանաչելու Հայաստանի անկախությունը։

Դրան հակառակ բավականին սերտ հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի հարավի և Սիբիրի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ։ Հայաստանն այնտեղ դիվանագիտական ներկայացուցչություններ բացեց։ Հայաստանը նյութական որոշակի օգնություն ստացավ ոչ խորհրդային պետական կազմավորումների ու հատկապես գեներալ Ա. Դենիկինի գլխավորած Հյուսիսային Կովկասի կառավարությունից։ Լավ կապեր էին հաստատվել նաև Ուկրաինայի, Սիբիրում՝ ծովակալ Կոլչակի կառավարության հետ և այլն։ Հայ-ռուսական հարաբերությունների այս վիճակը շարունակվեց մինչև 1920թ. սկզբները։ Այն բանից հետո, երբ խորհրդային Կարմիր բանակը քաղաքացիական կռիվների արդյունքում պարտության մատնեց Դենիկինի կամավորական բանակին և մտավ Հյուսիսային Կովկաս՝ անմիջական վտանգ ստեղծվեց Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդայնացման համար։

1920թ. ապրիլի վերջին խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Փոփոխված քաղաքական իրադրության պայմաններում Հայաստանի կառավարությունը որոշեց բանակցել Խորհրդային Ռուսաստանի հետ՝ բարեկամական պայմանագիր կնքելու և Հայաստանի անկախությունը ճանաչել տալու նպատակով։

Կարսի պայմանսգիր

Կարսի պայմանագիր կնքվել է 1921թվականի հոկտեմբերի 13-ին մի կողմից Թուրքիայի մյուս կողմից՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, ԱԽՍՀ և ՎԽՍՀ-ների և բոլշևիկյան Ռուսաստանի հետ:Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատեց վերջինիս դրույթները և սահմանեց Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև նոր սահմանններն: Պայմանագիրը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում և վավերացվել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում: Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառն՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը: Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը: Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ:

Կարսի պայմանգիրը ընդգրկել է հետևյալ կարևոր դրույթները.

· Չեղյալ են համարվել պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը՝ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի:

· Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով: Արդյունքում Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ իր Կարս, Սարիղամիշ, Արդահան, Օլթի, Կաղզվան քաղաքները և Անիի ավերակները (մոտ 18 հազար քառ. կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառն՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազար քառ. կմ):

· Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի:

· Բաթումի մարզն բաժանվել է Թուրքիայի և Վրաստանի միջև. հյուսիսային մասը Բաթումի մարզը իր նավահանգստով մնացել է Վրաստանի կազմում (հետագայում այդ տարածքում կազմավորվել Աջարական ինքնավար հանրապետությունը), իսկ հարավային մասը՝ Արդվին քաղաքով անցել է Թուրքիային:

Այլ դիվանագիտական կապեր

Սկզբնական շրջանում Հայաստանի արտաքին կապերն սահմանափակվում էր միայն քառյակ-միության երկրների հետ: Թուրքիայում ՀՀ ժամանակավոր ներկայացուցիչ էր նշանակվել Ֆ. Թախթախջյանը: Կարճ ժամանակահատվածում աշխարհի ավելի քան 40 մայրաքաղաքներում հաստատվեցին հայ դեսպանատներ: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան էր Արմեն Գարոն, Հռոմում Միքայել Վարանդյանը, Տոկիոյում էլ առաջին կին հայ դիվանագետ Դիանա Աբգարը: Դոնում և Կուբանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչն էր Սիմոն Վրացյանը: Թեհրանում ՀՀ ներկայացուցիչն էր Հովսեփ Արղությանն, իսկ Իրանի հյուպատոսությունը Երևանում ներկայացնում էր Ասդուլլա խանը

Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

1996 թվականի նախագահական ընտրություններ

ԽՍՀՄ փլուզումից հետո, ընթացող Արցախյան պատերազմի պայմաններում և դրանից հետո բնակչության աղքատացման միտումները, ֆինանսատնտեսական և էներգետիկ ճգնաժամը, որպես արդյունք՝ Հայաստանից բնակչության արտագաղթի աճող միտումները, իրենց ազդեցությունն են ունեցել երկրի բնակչության տրամադրությունների վրա, ինչը արտահայտվել է 1996 թվականին Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքներում և հետընտրական զարգացումներում։ Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուներ Հայաստանի ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի և Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ու նրանց թիմերի աջակցությունը, իսկ ընդդիմադիր քաղաքական թևի առանցքային դերակատարը Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն էր։ Այս երկու թեկնածուների միջև ընթացել է սուր պայքար։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընտրույթուններում հաղթող է ճանաչվել Լ. Տեր-Պետրոսյանը։ Ընդդիմությունը վիճարկել է պաշտոնական արդյունքները՝ հայտարարելով, որ ընտրություններում հաղթել է Վազգեն Մանուկյանը։ Սակայն իշխող ՀՀՇ կուսակցությունը Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ հայտարարել է, որ նախագահ է ընտրվել Լ. Տեր-Պետրոսյանը։ Այս հայտարարությունից հետո բնակչության մի ստվար հատված դուրս է եկել փողոց։ Սեպտեմբերի 25-ին ցուցարարները Երևանի Ազատության հրապարակից շարժվել են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայր։ Ճանապարհին նրանք ներխուժել են ՀՀ Ազգային ժողովի շենք, հաշվեհարդար տեսել մի շարք պաշտոնյաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց։ Սակայն, երբ ցուցարարները շարժվել են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն նաև Երկրապահ կամավորական միության անդամները, որոնք կրում էին ռազմական հագուստ, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ  ցրել են ցուցարաներին, ինչի հետևանքուվ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել մոտ 60 հոգի։ Արդյունքում, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահ է դարձել երկրորդ անգամ։

Ցույցերից հետո երկրում հաստատվել է ռազմական դրություն, զենքի ուժով ճնշվել են ժողովրդի ցույցերը։ Այս առնչությամբ Հայաստանի Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն իր մտերիմների հետ ունեցած խնջույքի ժամանակ հանդես է եկել իր հայտնի ելույթներից մեկով.

Եթե մենք այդ ժամանակ ունենայինք 8 հատ ջրցան մեքենա, մի 40 հատ տանկ, ըըը տեխնիկայի միջոցներ, բան էն որ պայթացնում էինք (ծիծաղում է)։ Մենք էտ օրը մի 20-30 հազար փամփուշտ կրակեցինք օդ, բայց լավ դուբինկա չունեինք, չէր հերիքում ոչ մեկին։ Ջրով կարելի էր էտ ամբողջ ժողովրդին, էտ ի՜նչ ժողովուրդ է 15000 ժողովուրդ է, ընդամենը 300, 800 կամ 1000 հոգին էր կատաղած, 1000 ժողովուրդը ինչա՜, 8 հատ ջրի մեքենա ես բան անում, է վերջացավ գնաց, թացանում ա, գնումա տուն չորանալու։ Եթե չես կարողանում արդյունաբերությունը աշխատացնես, գոնե 8 հատ ջրի մեքենա պետք ա ունենաս դրա համար, այսինքն՝ որ չես կարողանում աշխատացնես բյուջեն, այսինքն՝ էսքան գործազուրկ կա, էսքան ջրի մեքենա (ծիծաղում է)։ Ոչ միայն դուք պտի կրակեիք, այլ մենք էլ պտի կրակեինք, մի 50 – 800 հոգի պտի սպանեինք։ Հետո գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք… 

Հետընտրական լարված զարգացումների պայմաններում Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված է եղել ազատել Վանո Սիրադեղյանին Հայաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնից։

Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՆԵՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ (1912-1914թթ) 

XX դարի երկրորդ տասնամյակում Հայաստանը սոցիալ-տնտեսական և քաղաքական առաջընթաց էր ապրում։ Հայաստանում կառուցվում են Նոր երկաթուղիներ և խճուղիներ։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին Հայաստանի երկաթուղիների երկարությունը կազմում էր 680 կիլոմետր։
Հայաստանում 1909-1913 թվականներին պղնձի ձուլման քանակը 278,2 հազար փութից հասավ 343,4 հազար փութի։ Պղնձարդյունաբերությունից հետո, ինչպես հայտնի է, իր տեսակարար կշռով երկրորդ տեղն էր բռնում սպիրտ-կոնյակի արդյունաբերությունը։
Մշակվում էին նաև Երևանի նահանգի և Կարսի մարզի (Կաղզվան) աղահանքերը։ Ղարաբաղում կային բազմաթիվ գորգագործական արհեստանոցներ, որոնց արտադրանքը հաջողությամբ սպառվում էր Անդրկովկասում։ Երևանի նահանգում եղած մետաքսի ձեռնարկությունների արտադրանքը սպառվում էր միայն տեղում։
XX դարի երկրորդ տասնամյակը նշանավորվում է նաև հեղափոխական շարժումների նոր վերելքով։ Արդեն 1910 թվականին Ռուսաստանում ծայր են առնում գործադուլային շարժումները, իսկ 1912 թվականին Ռուսաստանում սկսվում են հզոր բանվորական շարժումներ, որոնք տարածվում են ամբողջ երկրում։
1912 թվականը նաև Չորրորդ պետական դումայի հրավիրման տարի էր։ Ի տարբերություն 1907 թվականին հրավիրված Երրորդ դումայի, որը ոչ մի կարևոր հետք չթողեց, Չորրորդը նշանակալից քաղաքական դերակատարություն ունեցավ Ռուսաստանի պատմության մեջ։ Չորրորդ դումայում էր, որ բուռն կերպով արծարծվում էր նաև հայ ժողովրդի համար կարևորագույն՝ Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցը։ Այն ջերմ պաշտպանություն էր գտնում ռուսաստանյան «կադետական» կուսակցության առաջնորդների կողմից, որոնք պնդում էին, որ վերաբացվող Հայկական հարցի լուծումը բխում է նաև Ռուսաստանի պետական շահերից։
Արևելյան Հայաստանում 1910-1914 թվականներին տեղի ունեցած բանվորական շարժումները, պետք է նշել, համեմատաբար թույլ էին և հեշտությամբ ճնշվում էին։
Գյուղացիական շարժումները, որ բռնկվում էին երկրի տարբեր վայրերում, ավելի տևական բնույթ ունեին և գնալով ավելի բազմամարդ էին դառնում։ Այդուհանդերձ նրանց պահանջները տնտեսական հարցերից այն կողմ չէին անցնում, ուստի և իշխանությունների կողմից նույնպես հեշտությամբ ճնշվում էին։
Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Անդրկովկասում և Հայաստանում տեղակայված զորամիավորումներում տեղի Էին ունենում բավական ուժեղ խմորումներ։ Հուզումներ բռնկվեցին Կարսի, Երևանի, Ալեքսանդրապոլի, Կաղզվանի, Սարիղամիշի, Օլթիի զորամասերում։
Սակայն ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Անդրկովկասում և Հայաստանում զինված հուզումները բացահայտ ապստամբության չվերաճեցին, որովհետև վրա հասած համաշխարհային պատերազմը փոխեց իրադրությունն ամբողջ երկրում։
Պատերազմը Ռուսաստանի ժողովուրդների առաջ դրեց այլ խնդիրներ, հեղափոխական պայքարի հարցերը հետին պլան մղվեցին։ Հայրենիքի պաշտպանությունն առաջնահերթ գործ դարձավ։ Երկրի վրա կախված վտանգը միավորեց բոլոր կուսակցություններին։ Միայն ձախակողմյան կազմակերպությունները մնացին ցարական կարգերի դեմ դասակարգային կռիվը շարունակելու դիրքերում։

Օսմանյան Թուրքիան երիտթուրքական հեղափոխությունից հետո 

1914 թ. ամռանը բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Երիտթուրքերը որոշում են պատերազմում դաշնակցել Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ: Գերմանիայի հետ կնքվում է գաղտնի պայմանագիր, որի կետերից մեկով պատերազմի հաղթական ավարտից հետո գերմանական կողմը պարտավորվում է Թուրքիայի արևելյան սահմանի այնպիսի վերաձևում ապահովել, որը հնարավորություն կտա վերջինիս անմիջական կապ հաստատել Կովկասի թյուրքախոս և մուսուլման ժողովուրդների հետ: Սա երիտթուրքերի պանթյուրքական ծրագրի հաստատումն էր, որի առջև ծառացած գլխավոր խոչընդոտը «հայկական սեպն» էր:
Պատերազմը Թուրքիայի իշխանությունները պատեհ առիթ համարեցին՝ Հայոց ցեղասպանության իրենց ծրագիրն իրագործելու համար: Թուրքիայի ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթն ու ռազմական նախարար Իսմայիլ Էնվերը Բեռլին ուղարկած հուշագրում, որում պահանջում էին հեռացնել Գերմանիայի դեսպան Մեթերնիխին, քանի որ վերջինս հանդես էր եկել հայերի պաշտպանությամբ, կրկին շեշտում էին, որ «աշխատանքը պետք է արվի հիմա՝ պատերազմից հետո շատ ուշ կլինի»: Նույն միտքը Թալեաթը հայտնում է 1915 թ փետրվարի 15-ին Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ «միակ հարմար առիթն է հիմա»՝ հայկական խնդրից ազատվելու համար:

Օսմանյան կայսրությունը վերածվում էր ազգային պետության, որը ձգտում էր միատարր բնակչություն ունենալ: Փլուզվող պետությունը նորովի վերածնելու համար գործարկվել էր պանթյուրքիզմի՝ թյուրքալեզու բոլոր ժողովուրդներին միավորելու ուտոպիստական գաղափարը, իսկ հայկական տարածքները ռազմավարական խոչընդոտ էին այդ ճանապարհին։
Երիտթուրքերի կառավարման շրջանում Օսմանյան կայսրությունը պանիսլամիզմի և օսմանականության գաղափարախոսությունները փոխարինեց թյուրքիզմով և պանթյուրիզմով:

Հայերը թուրքական պառլամենտում 

Ադանայի ջարդը 1909թ երիտթուրքերի ազգային քաղաքականությունը 

Ադանայի կոտորածը վերաբերում է 1909 թվականի ապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։
Աբդուլ Համիդ II-ի տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն աշխուժություն առաջացրեցին ազգային-քաղաքական կյանքում։ Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թվականների ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը։ Սահմանադրական կարգերից դժգոհ թուրքական հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել որպես «հուրիեթ» (նկատի ունենալով սահմանադրական կարգերի հաստատումը Թուրքիայում) բերողների, որոնք իբր դրանով հետապնդում էին իշխանությունը թուրքերից խլելու և «հայկական թագավորությունը» վերականգնելու նպատակ։
1909 թվականի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում։ Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ։ Կոտորածի նախօրեին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին իսլամադավան բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց երեք օր։ Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ հանդիսացավ վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին։
Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում։ Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ Դյորթ-Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից։ Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը։ Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ։

Բալկանյան պատերազմները (1912-13թթ) և հայկական հարցի վերաբացումը։ 

Առաջին Բալկանյան պատերազմը տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի  (Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև և ավարտվել վերջինիս պարտությամբ։
2-րդ Բալկանյան պատերազմը (1913 թ.-ի հունիս – օգոստոսի 10) տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Մերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ:
Բալկանյան պատերազմի և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուս, կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա։

Հայկական բարենորոգումների խնդիրը Անտանտի և Գերմանիայի ու Թուրքիայի բանակցությունների միջև։ Մանդելշտամի ծրագիրը և 1914թ հունվարի 26-ի ռուս-թուրքական պայմանագիրը

Հայկական բարենորոգումներ 1914, Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի հիման վրա ( Բեռլինի կոնգրես 1878), Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործադրելու նպատակով ռուսական դիվանագիտության և հայ հասարակական շրջանների համատեղ ջանքերով պատրաստ ված միջոցառումների ծիագիր։ 1912- ի Բալկանյան պատերազմները բարենպաստ պայմաններ ստեղծեցին հայկական հարցի վերաբացման համար։ Դրանում շահագրգռված էին հայերը, որոնց իրավազուրկ ու ճնշված վիճակը արևմտյան Հայաստանում պահպանվում էր նաև համիդյան վարչակարգի տապալումից հետո՝ երիտթուրքերի տիրապետության օրոք (տես երիտթուրքական հեղաշրջում 1908), և Եռյակ համաձայնության պետությունները (առաջին հերթին՝ Ռուսաստանը), որոնք ընդդիմանում էին Գերմանիայի տնտեսական և քաղաքական ներթափանցմանը Օսմանյան կայսրություն։ Ռուսական դիվանագիտության խրախուսանքով Գևորգ Ե Տփղիսեցի կաթողիկոսը 1912-ի հոկտեմբերի 2-ին Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմեց ցարական կառավարությանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին արծարծելու համար։ Միաժամանակ նա հատուկ կոնդակով Պողոս Նուբար փաշային լիազորեց պաշտպանել Հայ դատը եվրոպական մյուս պետությունների մոտ։ Ռուսական կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի հուլիսի 3-ից 24-ը։

(Untitled)

Սա նվիրված է 1908թ․ Զմյուռնիայում (ներկայումս Իզմիր) տեղի ունեցած հայկական ցույցին։ Ֆրենկ փողոցում. 2-րդ սահմանադրության շնորհավորանքների ժամանակ հայկական թատրոնի դերասանները

ֆիդայական շարժում

Ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում

1890 թվականի հուլիսին հնչակյանները Կ. Պոլսի Գում Գափու թաղամասում ցույց են կազմակերպել, պատռել են Աբդուլ Համիդ Երկրորդի նկարն ու օսմանյան տերության պետական զինանշանը և ստիպել Խորեն Աշըգյան պատրիարքին իրենց հետ շարժվել դեպի սուլթանի պալատը՝ Էրզրումի հանցագործության մեղավորներին պատժելու և Բեռլինի 61-րդ հոդվածի դրույթներն իրագործելու պահանջով։ Ոստիկանները կրակ են բացել, սպանվել են մի քանի ցուցարարներ, իսկ ղեկավարները բանտարկվել են։ Սանկտ Պետերբուրգի բուհերից Թիֆլիս եկած հայ ուսանողների մի խումբ, 1890 թվականի սեպտեմբերին Սարգիս Կուկունյանի գլխավորությամբ համալրվելով Ալեքսանդրապոլում ու Կարսում, փորձել են անցնել ռուս-թուրքական սահմանը՝ Արևմտյան Հայաստանում համահայկական ապստամբություն սկսելու նպատակով։

Սակայն ռուսական իշխանությունները հայերի ծրագրի մասին տեղեկացրել էին թուրքերին։ Սահմանագլխին Ս. Կուկունյանի խումբը հակահարված է ստացել սուլթանական զորամասերից ու քրդական հեծյալ ջոկատներից, նահանջել և ընկել ռուս սահմանապահների ձեռքը։ Ցարական դատարանը 27 հոգու դատապարտել է 3-20 տարվա տաժանակրության։ Ս. Կուկունյանը Սիբիրի ու Սախալինի բանտերից ազատվել է միայն 1905 թվականին՝ կառավարության ընդհանուր ներումով։ 1890-ական թվականներին Սասունի գավառը (Բիթլիսի վիլայեթում էր՝ 35 հազար հայ բնակչությամբ) դարձել է ֆիդայական շարժման կենտրոն։ Միհրան Տամատյանը, Մեծն Մուրադը, Հրայրը, Գևորգ Չաուշը պայքարի և հարկերը չվճարելու կոչ էին անում։ Իշխանությունները Սասունի դեմ հրահրել են քրդերին, ձերբակալել Մ. Տամատյանին ու 25 սասունցիների։ Շարժման գլուխ են անցել Մեծն Մուրադը, Հրայրը և Չաուշը։ Դեպի Սասուն է շարժվել Զեքի փաշայի զորքը։ Հայերը մերժել են 7 տարվա չվճարված հարկերը մուծելու նրա պահանջը։ 1894 թվականի հուլիսի 27-ին հայերն ուժեղ հակահարված են հասցրել թշնամուն։ Թուրքերը բանակցություններ են առաջարկել, սակայն նենգաբար շրջապատել ու կոտորել են 148 հայի։

Մշո Առաքելոց վանքի պաշտպանությունը

Արևմտյան Հայաստանում զինված խմբի կողմից տարածքի գրավումով և քաղաքական հստակ պահանջների ներկայացմամբ ամենահայտնի գործողությունը տեղի է ունեցել 1901 թվականին, երբ Անդրանիկի և Գևորգ Չաուշի գլխավորությամբ մոտ 30 հայ մարտիկներից բաղկացած ջոկատը նոյեմբերի 3-ին գրավեց Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքը: Օսմանյան կառավարությունը, տեղեկանալով դրա մասին, մեծաքանակ զորք է ուղարկում վանքում ամրացած հայդուկներին պատժելու համար: Թուրք զինվորներն ու նրանց միացած մահմեդական զինված ջոկատները շրջապատում են Առաքելոց վանքը և անցնում հարձակման: Սակայն, չնայած կառավարական ուժերի թվային մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվում գրավել վանքը, և թուրքերը մարտի ընթացքում բազմաթիվ զոհեր են տալիս: Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, իսկ հայդուկների գործողությունը գնալով արդեն լայն միջազգային արձագանք է ստանում, թուրքերը դիմում են բանակցությունների: Շուտով Առաքելոց վանք մտած կառավարական պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց քաղաքական պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել հայ քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի կողմից զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին՝ հայերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն: Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը՝ բանտից ազատ են արձակվում 31 բանտարկյալներ:

Հեղափոխական և ազգային ազատագրական շարժումները Հայաստանում 20-րդ դարի սկզբին

Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903, անվամբ հայտնի հրահանգը իրականում ունի «Ռուսաստանի Հայ-Գրիգորյան եկեղեցու ունեցվածքի կառավարման կենտրոնացման օրենք» անվանումը։ Այն հրապարակել է ցարական կառավարությունը հունիսի 12-ին։ Օրենիքի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր նոր բացվելիք պետական դպրոցներին։ Դեռևս խորհրդային պատմագրության մեջ օրենքը գնահատվեց որպես հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության դրսևորում, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության։ Գրող Մաքսիմ Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտաոակ ակտ»։

Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները։ Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Աշտարակում, Ախալցխայում և Կովկասի հայաբնակ այլ վայրերում տեղի ունեցան բողոքի ցույցեր, ամենուրեք տարածվեցին կառավարության կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ-թռուցիկներ։ Ելիզավետպոլում, Թիֆլիսում, Շուշիում, Լոռիում, Բաքվում, Կարսում, Ղամարլուում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև։ Ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվեցին։ Հայերի հակացարական ելույթները համաժողովրդական բնույթ էին ստանում՝ արժանանալով երկրամասի մյուս ազգությունների համակրանքին։ Արտասահմանի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքագրեր հղեց Էջմիածին և Պետերբուրգ։ Ըմբոստացել էր նաև հայ հոգևորականությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ։ Ժողովրդական ինքնաբուխ, տարերային ընդվզումն աշխուժացրեց հայ ազգային կուսակցությունների գործունեությունը։ 1903 թ. հոկտեմբերի 14-ին հնչակյանները մահափորձ կատարեցին Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի դեմ։ Դաշնակցությունը, գլխավորելով շարժումը, ամեն կերպ փորձում էր նրան հաղորդել զուտ ազգային բնույթ։ Սոցիալիալ դեմոկրատիան հետևում էր ծավալվող դեպքերին և կոչ անում մինչև վերջ պայքարել ցարական բռնապետության դեմ, միավորել բոլոր ազգերի աշխատավորների ջանքերը։

Ոստիկանական ուժերի միջոցով իշխանություններին հաջողվեց բռնագրավել եկեղեցական գույքը, ռուսահայ թեմերում բռնագրավվեցին 145 հազար դեսյատին եկեղեցապատկան հողատարածություն, 900-ից ավելի ոչ հողային ունեցվածք և 1, 775 հազար ռուբլի դրամագլուխ։ Դրանից հետո հայ ժողովրդի հակացարական պայքարն ընդունեց այլ ձևեր։ Նախկին վարձակալներն այժմ հրաժարվում էին գույքի շահագործումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Էջմիածին էին հանձնում հավաքված բերքը, գաղտնի կոմիտեները աշխատանքի անտանելի պայմաններ էին ստեղծում բռնագրավված գույքը տնօրինող պաշտոնյաների համար։ Արդյունքը եղավ այն, որ սպասված 300 հազար ռուբլու դիմաց բռնագրավված գույքից 1904 թվականն ստացվեց միայն 133 հազար ռուբլի եկամուտ։ Ժողովուրդի մեջ գործունեություն ծավալող քաղաքական կուսակցությունները այն մատուցեցին որպես ազգային մշակույթին ու մայրենի լեզվին սպառնացող վտանգ, իսկ հետագայում դա գնահատեցին որպես համաժողովդական պայքար, որն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների պատմության մեջ։

Ռուսաստանում սկսված հեղափոխության ազդեցության, ապա Կովկասյան փոխարքայության վերահաստատման պայմաններում ցարական կառավարությունը որոշեց վերանայել այս օրենքը։ 1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները։

Հայ-թաթարական ընդհարումները և կենտրոնական իշխանությունների դերակատարումը,

Հայ-թաթարական ընդհարումներ, 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած ռազմական բախումներ։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին «կովկասցի թաթարներ» էին կոչվում ժամանակակից ադրբեջանցիները։ Զինված բախումները տեղի են ունեցել գերազանցապես Ելիզավետպոլի նահանգում, մասամբ նաև՝ Երևանի նահանգում, Թիֆլիս և Բաքու քաղաքներում։

Ընդհարումները և ջարդերը սկսեցին ռուսական հեղափոխության ժամանակ՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Առավել արյունալի էին 1905 թվականի փետրվարյան բախումները Բաքվում, մայիսյան ընդհարումները Նախիջևանում, օգոստոսին Շուշիում և նոյեմբերին Ելիզավետպոլում։ Ընդհարումների հիմնական պատճառը՝ Անդրկովկասի թաթար-մահմեդականների շրջանում պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարների տարածումն էր, որի ազդակները գալիս էր Ստամբուլից։ Թուրքիան շահագրգռված էր Ռուսական կայսրության տարածքում կենտրոնախույս և հավատակից ուժե­­րի աշխուժացման ու հեղափոխականացման հարցում։ Այդ հակառուսական տրամադրությունները կարող էին ներսից խարխլել ռուսական իշխանության հիմքերն Այսրկովկասում, տարածաշրջան, որը, ինչպես հայտնի է, ըստ պանթուրքական ծրագրի, «Մեծ Թուրանի» անբաժան մասն էր։ Քաղաքներում տեղի ունեցան ավերածություններ, Բաքվում այրվեցին նավթահորեր։ Նոյեմբերի 20-ին Բաքվում սկսվեց և այնտեղից Վրաստան և Հայաստան տարածվեց ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Անկարգությունները տեղ գտան նաև Կովկասի փոխարքայության մայրաքաղաք Թբիլիսիում։ Եթե Բաքվում ու Ելիզավետպոլում ջարդերը հրահրել էին մուսուլմանները, ապա Շուշիում և Թիֆլիսում՝ հայերը :Ռազմական բախումներ են արձանագրվել բազմաթիվ բնակավայրերում, ավերվեցին կամ թալանվեցին 128 հայկական և 158 թաթարական գյուղեր։ Տարբեր տվյալներով զոհվեցին 3000-10000 մարդ, հիմնականում՝ թաթարներ։ Դրա պատճառն այն էր, Դաշնակցություն կուսակցությունն առավել լավ էր պատրաստվել և կազմակերպված էր։

Ռուսական իշխանությունները ջանքեր չեն գործադրել ընդհարումները կասեցնելու ուղղությամբ։ Միայն 1906 թվականի սեպտեմբերին, երբ Ռուսական կայսրության կենտրոնական նահանգներում հանդարտվել էին հեղափոխական շարժումները, իշխանությունները միջոցներ ձեռք առան կասեցնելու արյունահեղությունը։

Գարնանային աշխատանքով զբաղված հայ բնակչությունը ընդհարումների առաջին օրերին անակնկալի եկավ։ Կենտրոնական իշխանությունների բացարձակ անգործության պայմաններում հայոց կաթողիկոսը սկսեց օժանդակություն ցուցաբերել հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Կրոնական առաջնորդներին միացան նաև քաղաքական ուժերը, մասնավորապես՝ Դաշնակցություն կուսակցությունը։ Ջարդերի ընթացքում Բաքու են ուղարկվել Դրոն (Դրաստամատ Կանայան), Արցախ՝ Խանասորի Վարդանն ու Համազասպը (Սրվանձտյան), Սյունիք՝ Քեռին (Արշակ Գավաֆյան), Ելիզավետպոլի գավառ՝ Աբրահամ Գյուլխանդանյանը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան) և Մարտիրոս վարժապետը, Թիֆլիս՝ Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան), Երևանի գավառ` Նիկոլ Դումանը և շատ ուրիշներ։ 1905 թվականի մայիսի 11-ին Դրոն Բաքվում սպանեց նահանգապետ Նակաշիձեին, ավելի ուշ սպանվեցին Մահմեդբեկովը, Միքելաձեն, Շահթախթինսկին։ Բաքվի հայերի շրջանում կազմակերպական կարևոր աշխատանքներ կատարեց Հովհաննես Քաջազնունին։Ջարդերի ալիքը Բաքվից հասավ ոչ միայն Ելիզավետպոլի նահանգ, այլև Նախիջևանի գավառ։ Այստեղ ջարդերը սկսեցին մայիսի 12-ին և տևեցին երեք օր։ Այստեղ վիրավորվեցին և զոհվեցին շուրջ 400 հայ։ Ալեքսանդրապոլում Մարտիրոս Չարուխչյանն սպանեց Նախիջևանի կոտորածների կազմակերպիչ, գեներալ Ալիխանով-Ավարսկուն։ Երևանում ազգամիջյան արյունալի բախումներ տեղի ունեցան 1905 թվականի մայիսի 23-25-ը։ Թուրքերն անցան գրոհի և փորձեցին զանգվածային գրոհով վերցնել հայկական թաղերը։ Տալով 100 սպանված ավելի շատ վիրավորներ՝ նրանք նահանջեցին։ Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի զոհեր տալով, հարձակումներ չձեռնարկեցին։Կատաղի բախումներ եղան Ելիզավետպոլի նահանգում։

Արևելյան Հայաստանը ռուսական 1-ին հեղափոխության տարիներին (1905-07թթ․),

1905 թվականի հունվարի 9-ին Պետերբուրգում գնդակահարում են խաղաղ ցույցի ելած բանվորներին։ Այդ օրը հայտնի է դարձել որպես «Արյունոտ կիրակի»։ Դրանով սկսվեց Ռուսաստանում բուրժուա-դեմոկրատական առաջին հեղափոխությունը։ Այն նպատակ ուներ տապալել ցարիզմը և երկրում հաստատել ժողովրդավարական կարգեր։ Պայքարի մեջ ընդգրկվեց նաև Անդրկովկասը. սկսեցին գործադուլներ Թիֆլիսում և Բաքվում։ Հայաստանում սկզբնական շրջանում գործադուլներ արեցին Ալավերդու հանքարդյունաբերության շրջանի բանվորները, Դսեղի և Մարցի գյուղացիները։ Հեղափոխությունը մարելու նպատակով իշխանությունները սկսեցին կրոնական և ազգային թշնամանք բորբոքել տարբեր ժողովուրդների միջև։ Անդրկովկասում այդ քաղաքականությունն ուղղվում է հայերի և կովկասյան թաթարների դեմ։ Առաջին ընդհանորումները տեղի ունեցան փետրվարի 6-ին Բաքվում՝ նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի հրահրումով։ Արյունոտ բախում է տեղի ունենում հայերի և թաթարների միջև. սպանվում են մի թաթար դպրոցական և խանութպան։ Սրանից հետո զոհվում են 126 թաթար և 218 հայ։ Դա ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։

1905 թվականի հոկտեմբերի 17-ին կայսրը հռչակագիր հրապարակեց, որով ազդարարվում էին «քաղաքական ազատությունների անխախտ հիմունքներ» և օրենսդիր Դումայի (Խորհրդարանի) հրավիրում։ 1906 թվականի սեպտեմբերին ցարական իշխանությունները դադարեցնում են երկրում բռնկված ընդհարումները, քանի որ այլևս կարիք չկար ապակայունացնելու իրադրությունը։

Սասունի ապստամբությունը 1904թ․

Թուրքական բռնապետության դեմ Արևմտյան Հայաստանի նշանավոր զինված ելույթներից են Սասունի 1894 և 1904 թթ-ի ապստամբությունները, 1915 թ-ի ինքնապաշտպանությունը:XIX դարի 90-ական թվականներին օսմանյան իշխանությունները Սասունի հայերի կիսանկախ վիճակը վերացնելու նպատակով հրահրել են հայ-քրդական բախումներ: 1891, 1893, 1894 թթ-ի գարնանը սասունցիները քանիցս պարտության են մատնել թուրքական կանոնավոր զորքին ու քրդական խաժամուժին: 1894 թ-ին թուրքական կառավարությունը Սասունի շուրջն ստեղծել է ռազմական գոտի և հայտարարել պատերազմական դրություն, զորքերի ղեկավարությունը հանձնել  Զեքի փաշային: Նրան տրամադրված 12 հզ. թուրք զինվորներից բացի` Դիարբեքիրից Սասուն են փոխադրվել ևս  3 հզ-ը, Երզնկայից ու Մուշից՝ հեծելազորային 2 գունդ և այլ ուժեր, որոնց միացել են մի քանի տասնյակ հազար քուրդ և թուրք հրոսակներ:Սասունցիները Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ նախապատրաստվել են ինքնապաշտպանության: Թուրքերը գլխավոր հարվածը հասցրել են հյուսիսից՝ Շենիկ և Սեմալ գյուղերի շրջանում, սակայն, զգալի կորուստներ կրելով, նահանջել են: Անհաջողության են մատնվել նաև օգոստոսի սկզբին Շենիկի և Սեմալի ուղղությամբ հարձակվելիս: Օգոստոսի 3-ին թուրքական ուժերը ներխուժել են Շատախ, որի բնակիչները ծանր մարտերով նահանջել են Գելիեգուզան, այնուհետև՝ Անդոկ լեռան բարձունքները: Թշնամու գերակշիռ ուժերը պաշարել են լեռը և օգոստոսի 13-ին  անցել հարձակման: Դիմադրելով մինչև օգոստոսի 27-ը՝ սասունցիները նահանջել են Կեփինի բարձունքներն ու Տալվորիկի կիրճերը, որտեղ նրանց շրջապատել են քրդական բազմաքանակ ուժերը: Տղամարդկանց հետ կողք կողքի կռվել են նաև կանայք: Թուրքական և քրդական զորքերն ավերել են 40-ից ավելի գյուղ, կոտորել ավելի քան 10 հզ. անզեն հայի:Սասունի 1894 թ-ի ինքնապաշտպանությունը միջազգային արձագանք է ունեցել. առաջադեմ հասարակական գործիչները հանդես են եկել ի պաշտպանություն սասունցիների: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը թուրքական կառավարությանը ներկայացրել են Բեռլինի վեհաժողովի (1878 թ.) Արևմտյան Հայաստանում որոշումներից բխող բարեփոխումներ անցկացնելու ծրագիր:Սասունի հայերի հաջորդ զինված ընդվզումը 1904 թ-ին էր: Հայերին բնաջնջելու նպատակով սուլթանական կառավարությունը նոր արշավանք է ձեռնարկել: Գարնանը քրդական ուժերն արշավել են Խիանք և Խուլփ, սակայն ջախջախվել են: Դրանից հետո թուրքական 10-հզ-անոց և քրդական 5-հզ-անոց զորքերը, Քեոսե Բինբաշու գլխավորությամբ, հյուսիսից` Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի տարածքով ներխուժել են Սասուն, մտել Ալիանք և Շենիկ: Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է  Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան): Անդրանիկի ջոկատը հաստատվել է  Տափըկ գյուղում՝ խոչընդոտելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը: Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չավուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հակոբ Կոտոյանը, Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը: Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը: Ի պատասխան՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թ-ի «Մայիսյան բարենորոգումները»: 1904 թ-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռիվներում հայերը թշնամուն ստիպել են նահանջել, սակայն վերջինս հրանոթային կրակ է բացել: Սասունի պաշտպանները և 20 հզ. անզեն բնակիչները հավաքվել են Գելիեգուզանում, որտեղ թուրքերը ապրիլի 17-ին դարձյալ պարտվել են: Երկու օր անց թուրքական զորքն անցել է գրոհի` 12 հրանոթների գնդակոծությամբ: Մի քանի օր դիմադրելուց հետո, երբ սպառվել է զինամթերքը, հայերը թողել են Գելիեգուզանը և քաշվել Ալուճակի բարձունքները: Անզեն ժողովուրդն իջել է Մշո դաշտ, իսկ մարտիկները մինչև մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը: Թուրքերը կոտորել են մոտ 8 հզ. մարդու, ավերել ու կողոպտել շուրջ 2 հզ. տուն:Սասունցիների հերոսական պաշտպանությունը և մեծ տերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու մտադրությունից:1915 թ-ի Սասունի ինքնապաշտպանությունը սասունցիների գոյամարտն էր Մեծ եղեռնի շրջանում: Առաջին համաշխարհային պատերազմը հնարավորություն տվեց երիտթուրքական կառավարությանը իրագործել Սասունը վերջնականապես ընկճելու և հայերին ոչնչացնելու ծրագիրը: Սասունցիները նախապատրաստվեցին ինքնապաշտպանության՝ ունենալով միայն 1000 հին ու նոր մարտական և որսորդական հրացաններ: Սասունի պաշտպանների խմբերը, որոնք գլխավորում էին Փեթարա Մանուկը, Ռուբենը (Տեր-Մինասյան), Կոմսը (Վահան Փափազյան), Իշխան Շառոն, Մուշեղը, Սաղտունցի Հովհաննեսը, Վահան Վարդանյանը, Մշեցի Մճոն (Մկրտիչ Պոլեյան), Իշխանաձորցի Արթինը, Կրպոն, Ստեփան վարդապետը և ուրիշներ, 1915 թ-ի մարտին հետ են շպրտել Տալվորիկի վրա հարձակված թուրքական և քրդական ուժերին: Ապրիլ-մայիսին համառ մարտեր են տեղի ունեցել Խուլփի, Խիանքի, Իշխանաձորի, Արտխոնքի շրջանում: Հայերը թուրք-քրդական գերակշիռ ուժերի և հրանոթային կրակի ճնշման տակ նահանջել են դեպի Անդոկ սարը: Հունիսին թուրքերը հարձակման են անցել Փսանքի շրջանում: Օգնության եկած Տալվորիկի մարտիկները հանկարծակի գրոհով խուճապի են մատնել քրդերին և գրավել ռազմավարական նշանակության Մազի (Սատանի) կամուրջը: Այդուհանդերձ, թուրք-քրդական մեծաքանակ ուժերն աստիճանաբար բոլոր կողմերից սեղմել են պաշարման օղակը: Հուլիսի սկզբին թուրք-քրդական 30-հզ-անոց բանակը մեծ կորուստների գնով գրավել է Կուրտիկը: Հուլիսի 20-ին հայերն ազատագրել են Շենիկը՝ ձեռք բերելով ռազմավար, այդ թվում՝ 3 թնդանոթ: Հրոսակները, համալրվելով Մուշի կոտորածներն իրականացրած թուրք-քրդական ուժերով, հուլիսի 23-ին անցել են նոր հարձակման, գրավել Անդոկի ստորոտի  Հրմոյի գոմերը, կոտորել հայերին, հատկապես՝ կանանց ու երեխաներին: Անդոկի, Ծովասարի և Գեբինի լեռներում սասունցիները դիմադրել են մինչև օգոստոսի 3-ը: Ընկճելով Սասունի պաշտպաններին՝ ջարդարարները 60 հզ. հայերից ավելի քան 45 հզ-ին կոտորել են, մնացածները թաքնվել են լեռներում ու ձորերում: 1916 թ-ի գարնանը, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, մի քանի հազար սասունցիներ իջել են լեռներից և փրկվել կոտորածից:

1908թ․ երիտթուրքական հեղափոխությունը

Օսմանյան կայսրությունը տնտեսական և քաղաքական ճգնաժամ էր ապրում: Ուժեղացել էին հպատակ ժողովուրդների ազատագրական շարժումները: Թուրքական հասարակությունում առաջացել էին ուժեր, որոնք ցանկանում էին երկիրը դուրս բերել ծանր կացությունից և ամեն գնով պահպանել կայսրությունը: 1889թ. կազմակերպված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը գլխավորում է հակասուլթանական շարժումը:

1907թ. դեկտեմբերին Փարիզում երիտթուրքական և դաշնակցական կուսակցությունները, արաբական, հրեական, ապա մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համատեղ ջանքերով համիդյան վարչակարգը տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու համար:

1908թ. հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են: Կարճ ժամանակում Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում: Երկրում հաստատվում են սահմանադրական կարգեր, որտեղ վճռական դեր էին խաղում երիտթուրքերը:

1-5 նոյեմբեր. պատմություն

Մշո Առաքելոց

Մշո Սուրբ Առաքելոցը միջնադարյան հայկական վանքային համալիր է: Կոչվել է նաև Տիրինկատարի կամ Ծիրնկատարի վանք, քանի որ գտնվում է համանուն լեռան լանջին: Գտնվում է պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (ներկայիս Թուրքիայի Մուշի գավառի տարածքում, Մուշ քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք)։

Առաքելոց վանքի կռիվը

Հայ ֆիդայական նշանավոր կռիվներից մեկը կապված է Մշո Առաքելոց վանքի հետ։ 1901 թ.-ի նոյեմբերի սկզբին զորավար Անդրանիկը և Գևորգ Չաուշը 25-27 հայդուկային խմբով պաշարվում են վանքում, նպատակ ունենալով գրավել օտարեկրացիների ուշադրությունը։ Մի քանի օր պայքարից հետո հայդուկներին հաջողվում է գիշերը սպիտակ սավանների մեջ պատսպարվելով ճեղքել թշնամու շրջափակումը և դուրս գալ վանքից։

Սասունի 1904 թ ապստամբությունը

Սասունի ապստամբություն 1904 թվական, Սասունի հայերի զինված ընդվզումը թուրքական բռնատիրության դեմ։ Սասունի հայերին բնաջնջելու նպատակով թուրքական կառավարությունը 1904 թ.-ին խոշոր արշավանք է ձեռնարկում։ 1904 թ.-ի գարնանը քրդական զինված ուժերը արշավում են Խիանք և Խուլփ բնակավայրերի ուղղությամբ, սակայն ջախջախվում։ Դրանից հետո թուրքական 10 հազարանոց և քրդական 5 հազարանոց զորքը Քեոսե Բինբաշուի գլխավորությամբ հյուսիսից Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի վրայով ներխուժել է Սասուն, մտել Ալիանք և Շենիկ։ Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է Դժոխք Հրայրը (Ա. Ղազարյան)։

Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը։ Ի պատասխան թուրքերի առաջարկի՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թ.-ի «Մայիսյան բարենորոգումները»։ 1904 թ.-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայկական զինյալ ստորաբաժանումները թուրքական և քրդական զինված ուժերին ստիպել են նահանջել։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը և մոտ 20.000 խաղաղ բնակչություն տեղափոխվել են Գելիեգուզան, որտեղ ապրիլի 17-ին տեղի ունեցած մարտում կրկին պարտության են մատնել հակառակորդին։ ։ Երկու օր անց 12 հրանոթների գնդակոծության ուղեկցությամբ թուրքական զորքերն անցել են նոր գրոհի։ Մի քանի օր հերոսաբար դիմադրող հայերը զինամթերքը սպառվելու պատճառով թողել են Գելիեգուզանը և Ալուճակի բարձունքները։ Անզեն ժողովուրդն նահանջել է Մշո դաշտ, իսկ ֆիդայիները մինչև 1904 թ.-ի մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը։ Այնուամենայնիվ, թուրքական կառավարական զինուժին ու քրդական զինված ջոկատներին հաջողվել է կոտորել մոտ 8 հազար հայ, ավերել ու կողոպտել շուրջ 2 հազար տուն։

Երիտթուրքերի հեղաշրջում

Երիտթուրքական հեղափոխություն, 1908 թվականի հուլիսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զինված ապստամբություն։ Կազմակերպել էր Իթթիհադ վե թերաքքին` միություն և առաջադիմություն կոմիտեն, որը հիմնադրվել էր 1889 թվականին։

19-րդ դարի վերջին և հատկապես 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը շարունակում էր քայքավել տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով։ Թուրք հասարակական-քաղաքական կյանքում առաջացած նոր ուժերը նպատակ ունեին կանխել կայսրության մոտալուտ փլուզումը և այդ ուղղությամբ առաջին քայլը համարում էին երկրի դուրս բերումը այդ օրհասական դրությունից։ Որպես այդ նպատակի միջոց, առաջնահերթ հրատապ էր սուլթան Աբդուլ Համիդի ռեժիմի տապալումը։ Հակասուլթանական շարժման գլուխ կանգնած էր դեռևս 1889 թ.-ին հիմնադրված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը։ Երիտթուրքերը դաշնակցականներին և հնչակյաններին առաջարկել էին միասնաբար պայքարել սուլթանական վարչակարգի դեմ։ Հնչակյանները հրաժարվեցին երիտութրքերի հետ համագործակցությունից, որովհետև ինչպես իրենք են նշել.«…թուրք կոմիտեն պայման կը դնէր ազգային ամեն մասնավոր պահանջում մէկդի ընել, և համաձայնիլ Միության և Առաջադիմության Օսմանյան ծրագրին վրա» ։ Մինչդեռ Դաշնակցական գործիչները ընդունել էին համագործակցության առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք նախընտրել են չմերժել թուրքերի մեկնած ձեռքը և առաջնային նպատակ են համարել Համիդյան վարչակարգի տապալումը։ Արդյունքում՝ 1907 թ.-ի դեկտեմբերին, Փարիզում կայացած կոնգրեսում Իթթիհատ վե թերաքքի և Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունները, արաբական, հրեական և մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։ Երիտթուրքերը շատ պարզ հասկացրեցին դաշնակցականներին, որ չպետք է անկախանալու կամ ինքնավարություն ձեռք բերելու հույսեր փայփայեն, սակայն հայերը կարող են «այլ ժողովուրդների հետ համահավասար իրավունք » ստանալ։ Չնայած Փարիզի վեհաժողովում դաշնակից ուժերի միջև եղած տարակարծություններին, այնուամենայնիվ քաղաքական ուժերը համախբմվեցին և դա բախտորոշ նշանակություն ունեցավ շարժման ընթացքի համար։ Աբդուլ Համիդի միահեծան կառավարմանը վերջ տալու համար մղվող պայքարը շուտով դրվեց գործնական հողի վրա։ Դրա համար ազդակ հանդիսացավ Մակեդոնիայում կառուցվող երկաթգիծը, որն ըստ սուլթանի նպատակ ուներ ամրապնդել թուրք-գերմանական դաշինքը։ Սակայն Թուրքիայի ընդդիմադիր ուժերը համոզված էին որ, սա Մակեդոնիային տանում էր գերմանիզացման, որը կանջատեր այդ երկիրը Օսմանյան կայսրությունից։ 1908 թ.-ի հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են։ Սուլթան աբդուլ Համիդի ուղարկած պատժիչ ուժերը, որոնք գտնվում էին իթթիհատականների քարոզչության ազդեցության ներքո, նույնպես ապստամբում են։ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը իր գահը փրկելու համար համաձայնում է երկրում սահմանադրական կարգեր հասատելու ընդդիմության պահանջին։ Այսպիսով Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում, որից հետո սուլթանի իշխանությունը կրում է ձևական բնույթ։ Երկրում փաստացի իշխանությունը կենտրոնանում է երիտթուրք պարագլուխների ձեռքում։ Օսմանյան կայսրությունը հռչակվում է սահմանադրական միապետություն։ Երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրությունում իր քաղաքական գործունեությունն էր ծավալում նաև Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունը։ Նրա գործունեությունը 1908 թ-1914 թթ.-ին կարելի է բաժանել երկու փուլերի՝ 1908-1911 թթ. և 1912-1914 թթ.: Թեև մի շարք դաշնակցական գործիչներ թերահավատորեն էին վերաբերվում «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով հեղաշրջում կատարող երիտթուքերին, այնուամենայնիվ առաջին փուլում ՀՅԴ-ն համագործակցեց իթթիհատականների հետ։ Հրաժարվելով դրսի միջամտությունից՝ Հայկական հարցի լուծումը նա փորձեց կապել սահմանադրական միապետության ժողովրդավարացման հետ՝ որպես երկրի ներքին խնդիր։ ՀՅԴ-ն իր մասնակցությունն էր բերել երիտթուրքերի հաղթանակին և սահմանադրության շրջանակներում գործելու հնարավորություն ձեռք բերեց, ինչը վերջնականապես հաստատվեց 1908 թ. Օգոստոսին Կ.Պոլսում երիտթուրքերիև Սաբահեդինի հետ կայացած խորհրդկացությունից հետո Հեղաշրջումից հետո բոլորը ազատ արձակվեցին բանտերից։ Մի պահ կարծես, հայերը դարձել էին թուրքերի սիրելի հարևանները։ Թուրք պաշտոնյաները հարմար առիթը բաց չէին թողնում հայերի հանդեպ իրենց համակրանքը արտահայտելու համար։ Հատկանշական է, որ Սաբահեդինի հետ ունեցած խորհրդակցությանը եկած դոկտոր Ռեշիդ Նիհադը պահանջում էր ավելի լայն արտոնություններ քան հայ հեղափոխական դաշնակցականները արդեն ստացել էին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե թուրքական իշխանությունները քաղաքական ինչպիսի խորամանկ ու երկդիմի մոտեցում էին որդեգրել հայերի նկատմամբ։ Սահմանադրական պետություն ստեղծելու կարևորագույն առհավատչյաներից մեկն էլ Օսմանյան խորհրդարանի ձևավորումն էր։ 1908 թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ամիսները կարող էին բախտորոշ լինել Օսմանյան ողջ հասարակության համար։ Երիտթուրքերն իրենց իրական դեմքը ցույց տվեցին հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Օսմանյան խորհրդարանի ընտրությունները տեղի ունեցան թուրք հետամնաց ու անուղղելի տարրի քաղաքացիական տհասությանն ու ազգայնական գաղափարներին համահունչ ու լիովին համապաստասխան։ Այդ խայտառակ ընտրությունների մասին տեղեկություններ են պահպանվել Կիլիկիայում պատգամավորության իր թեկնածությունն առաջադրած հայ թեկնածուի շնորհիվ, որը, ցավոք, իր անուն չի շեշտում. «Թուրք տարրը հաառակ այն գիրկընդխառնումին, զոր ի գործ դրած էր առաջին թափով ուրախության վայրկյանին,…ընտրության միջոցին ուրիշ բան չմտածեց, բայց միայն ամենուրեք հաջողացնել թրքերու ընտրությունը …» : Հատկապես ուշագրավ է ոչ միայն թուրքերի խախտումները այլև դրանց միջոցները, որոնցից մի քանիսը առավել կարևոր են։ Թուրքերը հայ թեկնածուների ընտրությունը խափանելու համար դիմեցին տարատեսակ ընտրակեղծիքների։ Օրինակ՝ ընտրողների ցուցակում հայերի թիվը պակաս գրելը, հայկական թաղերը թուրքական թաղերի ու շրջանների մեջ բաժանելը, հայերին նոր ջարդերով ու կոտորածներով ահաբեկելը, բացահայտ և ծածուկ խախտումները, որոնց անվերապահ իրականացումը պայմանավորված էր հայերի անփորձությամբ ու թուլությամբ։ Այս ամենի հետևանքով էր, որ ընտրությունների ավարտին, ընտրված հայ պատգամավորների քանակը մեծապես տարբերում էր Օսմանյան կայսրությունում բնակվող հայության ընդհանուր քանակին համապատասխանող և բոլորի կողմից սպսած թվից։ Արդյունքում 1908 թ.-ի հոկտեմբերին բացվեց 275 տեղերից բաղկացած խորհրդարանը, որտեղ հայերը զբաղեցրին 12 պատգամավորական տեղ(մինչդեռ հայ պատգամավորների թիվը պետք է եղածից առնվազն 2 անգամ ավելի լիներ)։

1-5 ՆՈՅԵՄԲԵՐ.

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

Սուրբ Առաքելոց վանքի կռիվը:1890-ական թթ. սուլթան Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո թվում էր, թե արևմտահայությունն համակերպվէլ է իր դրության հետ:Թուրքական կառավարությունը ազատագրական շարժումները կանխելու նպատակով Կովկասից ստվար թվով մահմեդական ժողովուրդների են բնակեցնում Արևմտյան Հայաստանում:
Օսմանյան բռնապետության դեմ ուղղված շարժումը շարունակում էին ղեկավարել ազգային կուսակցությունները՝ հատկապես Դաշնակցությունը: Աղբյուր Սերոբի սպանությունից հետո արևմտահայության ինքնապաշտպանության գործի կազմակերպումը Տարոնում գլխավորում են Անդրանիկն ու Հրայրը:
Ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու նպատակով Անդրանիկը 37 հայդուկների հետ որոշում է ամրանալ Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքում:
1901թ. նոյեմբերի 3-ին հայդուկները հասնում են Առաքելոց վանք: Նրանց են միանում երկու տասնյակ զինված գյուղացիներ: Թուրք զինվորները և նրանց միացած մահմեդական զինված ջոկատները վանքն ամուր օղակում են: Բազմաթիվ թուրք զինվորներ են ընկնում վանքը գրոհելիս,սակայն այդպես էլ չեն գրավում:
Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները:
Անդրանիկը ներկայացնում է իրենց պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն:
Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը: Բանտից ազատ են արձակվում 31 հայ բանտարկյալներ: Սակայն պատվիրակության հեռանալուց հետո հակառակորդը վերսկսում է հրաձգությունը, և մարտը բորբոքվում է նոր թափով: Թուրքական անընդմեջ հարձակումներն ապարդյուն էին: Հակառակորդին չի հաջողվում ճեղքել հայերի պաշտպանությունը: Թուրքերի բանակատեղիում համաճարակ է բռնկվում: Հայերի դրությունը ևս ծանր էր, սպառվում էր զինամթերքը: 1901թ. նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, քողարկվելով սպիտակ սավաններով, հայդուկները կարողանում են դուրս գալ վանքից և հեռանալ:

Նիկոլայ 2-ի հրամանագիրը 12 հունիսի 1903թ․ հայ եկեղեցու գույքի բռնագրավման վերաբերյալ

Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903, անվամբ հայտնի հրահանգը իրականում ունի «Ռուսաստանի Հայ-Գրիգորյան եկեղեցու ունեցվածքի կառավարման կենտրոնացման օրենք» անվանումը։ Այն հրապարակել է ցարական կառավարությունը հունիսի 12-ին։ Օրենիքի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր նոր բացվելիք պետական դպրոցներին։ Դեռևս խորհրդային պատմագրության մեջ օրենքը գնահատվեց որպես հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության դրսևորում, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության։ Գրող Մաքսիմ Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտաոակ ակտ»։

Ռուսական կայսր Նիկոլայ 2-րդ (1894-1917թթ.): Այդ շրջանի Թուրքական իշխանությունների հետ միասին հանդիսանում է հայ ժողովրդի անմիջական դահիճներից: Մասնավորապես 1890-ականների հայկական ջարդերի ժամանակ ռուս կայսրն իր անմիջական աջակցությունն էր հայտնում սուլթան Աբդուլ Համիդին: Դեռ ավելին` ռուսական դիվանագիտությունը սուլթանի հայաջինջ քաղաքականության դեմ բարձրացող շարժումը որակում էր որպես «Միջազգային հեղափոխության մի մաս, որը պետք է ճնշել հենց սկզբում», իսկ արտգործնախարար Լոբանով-Ռոստովսկին սուլթանին հորդորում էր. «Կոտորեք, Ձերդ մեծություն, կոտորեք»: Այդ շրջանում է, որ ռուսներն ամեն կերպ ձգտում էին կանխել Անգլիայի ճնշումները սուլթանի վրա կապված բարենորոգումների ծրագիրը իրականացնելու հետ՝ համարելով դա միջամտության Թուրքիայի ներքին գործերին: Նիկոլայի օրոք են փակվել բազմաթիվ հայկական դպրոցներ, հետապնդվել, ձերբակալվել և աքսորվել են հայ գործիչներ: Նրա օրոք 1903թ. հունիսին ընդունվել էր հայ եկեղեցու ունեցվածքի բռնագանձման օրենքը: Նրա օրոք 1905թ. արհեստական կերպով սանձազարծվել էին հայ-թաթարական բախումները: Եվ վերջապես, նրա օրոք՝ 1915թ. ամռանը, ռուսական զորքերն առանց որևէ բացատրության նահանջեցին Վանի վիլայեթից՝ մահվան դատապարտելով այնտեղ մնացած բնակչությանը:

Հայ-թաթարական ընդհարումներ

Հայ-թաթարական ընդհարումներ, 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած ռազմական բախումներ։ Դրանք հայտնի էին նաև հայ-թաթարական պատերազմ անվանումով։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին «կովկասցի թաթարներ» էին կոչվում ժամանակակից ադրբեջանցիները։ Զինված բախումները տեղի են ունեցել գերազանցապես Ելիզավետպոլի նահանգում, մասամբ նաև՝ Երևանի նահանգում, Թիֆլիս և Բաքու քաղաքներում։

Ընդհարումները և ջարդերը սկսեցին ռուսական հեղափոխության ժամանակ՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Առավել արյունալի էին 1905 թվականի փետրվարյան բախումները Բաքվում, մայիսյան ընդհարումները Նախիջևանում, օգոստոսին Շուշիում և նոյեմբերին Ելիզավետպոլում։ Ընդհարումների հիմնական պատճառը՝ Անդրկովկասի թաթար-մահմեդականների շրջանում պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարների տարածումն էր, որի ազդակները գալիս էր Ստամբուլից։ Թուրքիան շահագրգռված էր Ռուսական կայսրության տարածքում կենտրոնախույս և հավատակից ուժե­­րի աշխուժացման ու հեղափոխականացման հարցում։ Այդ հակառուսական տրամադրությունները կարող էին ներսից խարխլել ռուսական իշխանության հիմքերն Այսրկովկասում, տարածաշրջան, որը, ինչպես հայտնի է, ըստ պանթուրքական ծրագրի, «Մեծ Թուրանի» անբաժան մասն էր։ Քաղաքներում տեղի ունեցան ավերածություններ, Բաքվում այրվեցին նավթահորեր։ Նոյեմբերի 20-ին Բաքվում սկսվեց և այնտեղից Վրաստան և Հայաստան տարածվեց ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Անկարգությունները տեղ գտան նաև Կովկասի փոխարքայության մայրաքաղաք Թբիլիսիում։ Եթե Բաքվում ու Ելիզավետպոլում ջարդերը հրահրել էին մուսուլմանները, ապա Շուշիում և Թիֆլիսում՝ հայերը։ Ռազմական բախումներ են արձանագրվել բազմաթիվ բնակավայրերում, ավերվեցին կամ թալանվեցին 128 հայկական և 158 թաթարական գյուղեր։ Տարբեր տվյալներով զոհվեցին 3000-10000 մարդ, հիմնականում՝ թաթարներ։ Դրա պատճառն այն էր, Դաշնակցություն կուսակցությունն առավել լավ էր պատրաստվել և կազմակերպված էր։

Ռուսական իշխանությունները ջանքեր չեն գործադրել ընդհարումները կասեցնելու ուղղությամբ։ Միայն 1906 թվականի սեպտեմբերին, երբ Ռուսական կայսրության կենտրոնական նահանգներում հանդարտվել էին հեղափոխական շարժումները, իշխանությունները միջոցներ ձեռք առան կասեցնելու արյունահեղությունը

Հայկական հարց

Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է. միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:

1877 թ-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան Ստեֆանո ավանում կնքված հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածով Հայկական հարցն առաջին անգամ արձանագրվեց միջազգային դիվանագիտության փաստաթղթերում: Բարձր դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել կայսրության հայաբնակ վայրերում: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված իրավիճակում. Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878 թ-ի հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից, իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել բարեփոխումների մասին: Այդպես սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հասկանալով Հայկական հարցի դերը մեծ տերությունների քաղաքականության մեջ, որոշեց յուրովի լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպելով հայերի զանգվածային ջարդեր, որոնց զոհ դարձավ ավելի քան 300 հզ. մարդ:1895 թ-ի մայիսի 11-ին Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները օսմանյան կառավարությանը ներկայացրին հայկական Վան, Էրզրում, Բիթլիս, Դիարբեքիր, Սվաս և Խարբերդ նահանգներում բարենորոգումների շատ չափավոր ծրագիր, որը կոչվեց Մայիսյան: Չնայած սուլթանական կառավարությունն ընդունեց այդ ծրագիրը, բայց չիրագործեց: Ավելին՝ 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո կայսրության նորաթուխ ղեկավարությունը որդեգրեց նույն՝ պանթուրքիզմի ծրագիրը, և 1909 թ-ի ապրիլին իրագործեց կիլիկիահայության (հատկապես` Ադանայի) կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. մարդ:1914 թ-ի հունվարի 26-ին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ կնքված նոր պայմանագրով՝ երիտթուրքական կառավարությունը պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում, սակայն բռնկված Առաջին աշխարհամարտը (1914–18 թթ.) ի չիք դարձրեց նաև այդ ծրագիրը: Երիտթուրքերը, պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմից և օգտվելով պատերազմական իրավիճակից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու պատրվակով կազմակերպեցին ու իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի բռնագաղթն ու կոտորածը: Արևմտյան Հայաստանը գրեթե ամբողջովին զրկվեց բնիկ ազգաբնակչությունից, Կիլիկիան հայաթափվեց:Կովկասյան ռազմաճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ գրավեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, և այդ տարածքներում 1916 թ-ի հունիսին Ռուսաստանն ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրավված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»:1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ ապրիլի 25-ին ընդունված որոշումով Արևմտյան Հայաստանի տարածքն անցավ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության տնօրինությանը: Տեղահանված և բռնագաղթած հայերին թույլատրվեց վերադառնալ իրենց տները: Սակայն 1917 թ-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Կովկասյան ճակատից ռուսները հետ քաշվեցին, որով բարենպաստ պայմաններ ստեղծվեցին թուրքական նոր արշավանքի համար:Ռուսաստանում իշխանության գլուխ անցած բոլշևիկյան կառավարությունը 1917 թ-ի դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որով ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այդ տարածքում և պետականության վերականգնումը: Կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»: Սակայն դեկրետը չիրագործվեց. Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության պայմանագիր կնքելով՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ դեկրետից: Իր հերթին՝ Թուրքիան խախտեց 1917 թ-ի դեկտեմբերի 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը. թուրքական զորքերը 1918 թ-ի փետրվարին հարձակման անցան ամբողջ ճակատով և վերատիրացան Արևմտյան Հայաստանի տարածքին:Պատերազմի ավարտից հետո Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919–20 թթ.), որտեղ որոշվեց ԱՄՆ-ին հանձնել Հայաստանի մանդատը (հովանավորություն): Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան: Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի մանդատն ստանձնելու առաջարկը: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը Սևրում պայմանագիր կնքեց պարտված Օսմանյան կայսրության սուլթանական կառավարության հետ, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը՝ որպես ազատ և ակախ պետություն: ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար դեպի Սև ծով ելքով:Սակայն Թուրքիայում իշխանության գլուխ անցած կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը: Ավելին՝ ընդհանուր թշնամու՝ արևմտյան իմպերիալիզմի դեմ պայքարելու և այլ նպատակներով Խորհրդային Ռուսաստանը 1920 թ-ի ամռանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց Հունաստանի և Հայաստանի Հանրապետության դեմ: 1920 թ-ի սեպտեմբերի վերջին թուրքական բանակն անցավ հարձակման. նոր տարածքներ զավթելով Արևելյան Հայաստանում և կոտորելով ազգաբնակչությանը՝ Թուրքիան ձգտում էր զրկել հայերին սեփական պետությունը պահպանելու հնարավորությունից: 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում հաշտություն կնքեց Թուրքիայի հետ: Մեկ օր առաջ ՀՀ իշխանությունն անցել էր Հայաստանի ռազմական հեղկոմին: 1921 թ-ի երկու՝ մարտի 16-ի՝ Մոսկվայի, և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով որոշվեց Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որը գործում է մինչև օրս: 1921 թ-ի հունվարին Փարիզում՝ Անտանտի գլխավոր խորհրդի նիստում, Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով: 1921 թ-ի Լոնդոնի խորհրդաժողովի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց «Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին» վերացական ձևակերպմամբ, որը Լոզանի խորհրդաժողովում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով: Այդպես, Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո Օսմանյան կայսրության փլուզմամբ, Արևելյան հարցը ստացավ իր լուծումը, սակայն Հայկական հարցը տակավին մնում է չլուծված: Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Արևմտյան Հայաստանի տարածքը Խորհրդային Հայաստանին միացնելու համար: 1945 թ-ի նոյեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանն այդ խնդրով դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին: 1945 թ-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից, հայտարարեց 1925 թ-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին. 1945 թ-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցած խորհրդա-թուրքական բանակցությունների շրջանակներում խնդիր դրվեց նաև վերադարձնել 1921 թ-ին Խորհրդային Հայաստանից խլված Կարսի մարզը: Սակայն պայմանագիր չկնքվեց: Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների 1945 թ-ի Բեռլինի (Պոտսդամի) խորհրդաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Հայկական հարցը, և որևէ որոշում չկայացվեց: Ավելին՝ ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից հայկական տարածքները վերադարձնելու մտադրությունից, իսկ 1953 թ-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից…»:Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի նախօրեին սփյուռքահայությունը եռանդուն պայքար սկսեց Հայկական հարցը լուծելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: 1968 թ-ի ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում առաջին անգամ նշվեց Մեծ եղեռնի տարելիցը:1960–80-ական թվականներին նկատելիորեն մեծացել է համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ. սկսվել են քննարկումներ միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտական և հասարակական համաժողովներում ու խորհրդաժողովներում: 1960-ական թվականների վերջից Հայկական հարցը դարձել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա: 1984 թ-ի ապրիլին` Ժողովուրդների մշտական ատյանը (Փարիզում), 1989 թ-ի մայիսին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը (ԱՄՆ-ում) հատուկ նիստեր են նվիրել Հայկական հարցին, որոնց որոշումներում նշվել են հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը և սփյուռքահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը: 1970–80-ական թվականներին Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը և դատապարտմանը գործուն աջակցություն են ցուցաբերել մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն): ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվել են: Թուրքիան վարում է Հայոց ցեղասպանութան փաստը մերժելու քաղաքականություն: 1983 թ-ից Հայկական հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում: 1987 թ-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևը:1988 թ-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» փաստաթուղթը:Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն օսմանյան Թուրքիայում, և այդ գործընթացը շարունակվում է: Հայկական հարցի էությունը և՜ անցյալում, և՜ այժմ նույնն է՝ իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծումը

Հայ ազատագրական պայքար

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայերին որպես երկրորդ կարգի քաղաքացի արգելվում էր զենք կրել, Արևմտյան Հայաստանում հայերը ենթարկվում էին քուրդ ավազակախմբերի պարբերական հարձակումների, կեղեքվում օսմանյան հարկահավաքների կողմից։ Համեմատաբար տանելի էր հայերի կյանքը Կոստանդնուպոլսում, որտեղ նրանք օգտվում էին որոշակի արտոնություններից։ Օսմանյան իշխանությունները հայերին ճանաչում էր որպես առանձին «միլեթ» (կրոնական–ազգային համայնք)` օժտելով նրանց համայնքային ինքնակառավարման որոշակի տարրերով։

17-րդ դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ։

Օսմանյան սուլթան Աբդուլ-Համիդ II-ը Հայկական հարցը օրակարգից հանելու և բարեփոխումներ իրականացմանն ուղղված հայերի պահանջները չեզոքացնելու նպատակով գնալով ուժեղացնում է արևմտահայության նկատմամբ հալածանքները։

Վերելքի նախադրյալներ

Հայ ժողովրդի պայաքրը 17-րդ դարի երկրորդ կեսին թևակոխեց վերելքի փուլ։ Դրա համար կային մի շարք նախադրյալներ։

Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվել էին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՛ հայրենիքում և թե՛ գաղթօջախներում։ Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը։

Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում։ Եվրոպական առանձին երկրներ, որոնք կանգնել էին թուրքական վտանգի առջև, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ։ Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդների՝ հույների, ասորիների, վրացիների անգամ քրդերի, եզդիների համատեղ պայքարի պատրաստակամությունը։

Օսմանյան տերության ժողովուրդների շրջանում լուրջ հույսեր առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև 17-րդ դարի կեսերին Կրետե կղզու համար մղված պայքարը։

Հայկական ազգային շարժումը ներկայացված էր առանձին անհատ գործիչներով (Հայ ֆիդայիներ), ինչպես նաև երեք կուսակցություններով, որոնք էին՝ Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Արմենական և Հ.Յ.Դաշնակցություն։

Էջմիածնի 1677 թվականի ժողով

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677 թվականին գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին կեսին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ.Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի և այլ երկրների տիրակալների հետ։

Իրայել Օրու գործունեություն

Հակոբ Ջուղայեցին 1980 թվականին մահանում է, և պատվիրակությունը Կոստանդնուպոլիսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա։ Այնտեղ մտնելով զինվորական ծառայության՝ ստանում է սպայի աստիճան։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Նա ծառայություն է անցնում կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի մոտ։

Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Իսրայել Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան։ Նրա խորհրդով՝ Հայաստանում տիրող վիճակին ծանոթանալու նպատակով Օրին գալիս է հայրենիք։

Անգեղակոթի ժողով

Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699 թվականին հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն։ Ժողովին մասնակցել են Սյունիքի և Արցախի մելիքներ և հոգևորականներ։ Այստեղ շուրջ քսան օր բուռն քննարկման առարկա դարձավ Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։

Պֆալցյան ծրագիր

Վերադառնալով Եվրոպա՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության՝ 36 կետերից բաղկացած «Պֆալցյան ծրագիրը»։ Հայ ազատագրական պայքարի մեծ երախտավոր Իսրայել Օրին առաջինն էր, որ «Պֆալցյան ծրագիր» անունով, առաջ քաշեց դրոշի անհրաժեշտության գաղափարը։ Իսրայել Օրու այս ծրագիրը եվրոպական որևէ երկրում պաշտոնական քննարկման հարց չդարձավ՝ չունենալով գործնական նշանակություն։ Բայց նրա հիմնական դրույթները դրվեցին հայ ազատագրական շարժման ծրագրային սկզբունքների հետագա մշակման հիմքում։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհարաժեշտ օժանդակություն չստանալով՝ Օրին Վիլհեմի խորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։

1894 թ. Աբդուլ-Համիդը ձեռնամուխ է լինում «հայկական հարցի լուծման» իր տարբերակի կյանքի կոչմանը։ Քրդերից կազմավորվում են հատուկ զինված ջոկատներ, որոնք ի պատիվ սուլթանի կոչվում էին «համիդիե»։ Դրանք հայ բնակչության զանգվածային կոտորածներ են իրականացնում հատկապես Սասունում, Մուշում, Դիարբեքիրում, Վանում և Խարբերդում։ Ջարդեր են տեղի ունենում նաև Էրզրումում, Տրապիզոնում, Ստամբուլում և Մարաշում։ Ընդհանուր առմամբ 1894-1896 թվականներին Համիդյան կոտորածներին զոհ է գնում մոտ 200,000-300,000 հայ, մոտ 80,000 հայեր դառնում են փախստականներ՝ ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում, Կովկասում և Բալկանյան երկրներում։ Թուրքական հայահալած քաղաքականության դեմ 1904 թ. ընդվզում է Սասունը, սակայն օսմանյան իշխանություններին հաջողվում է ճնշել հայերի դիմադրությունը