Նախագիծ․ Սեբաստացի մեկ օրով 

 Սեբաստացի մեկ օրով 

Նպատակը։ Հյուրերը, մեր օգնությամբ,  մեկ օրով կզգան իրենց սեբաստացի ուսանողներ։ Կծանոթանան  մեդիա ուսմանը և կվայելեն դասընթացը ընկերական միջավայրում։   Ծրագիրը կանոնակարգված անցկացնելու համար,օրական նոր ուսանողներ կընգրկվեն  աստիճանաբար սահմանափակ քանակով։ 

Կանոնադրություն և նախազգուշացում։ Նոր ուսանողների ուղեկիցները պետք է ստանան անհատական թույլատրություն ուսուցչական կազմից։ 

Ուսանողը պարտավոր է հետևել դասացուցակին, քոլեևում ընդունված կանոնակարգին  և ցուցաբերել ակտիվություն։

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴՐԱԿԱՆ ԵՒ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

 

Գիտության մեջ առկա են ժողովրդավարության շուրջ 550 սահմանումներ:

Ժողովրդավարության մինիմալիստական հայեցակարգը պատկանում է ավստրացի գիտնական Յոզեֆ Շումպետերին. նա այն սահմանում է` որպես քաղաքական որոշումների ձեռքբերման ձև, որի դեպքում անհատները հասնում են իշխանության` մրցակցելով ժողովրդի ձայների համար:

1990-ին ամերիկյան քաղաքագետներ Թերի Կարլը և Ֆիլիպ Շմիտերը փորձեցին լրացնել այդ հայեցակարգը: Ժողովրդավարությունը բնութագրեցին որպես կառավարման ձև, երբ իշխանությունը պատասխանատու է քաղաքացիների առաջ իր գործողություների համար, իսկ քաղաքացիներն իրականացնում են իրենց շահերը իրենց կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով` վերջինների մրցակցության և համագործակցության պայմաններով:

Այժմ պրակտիկ դեմոկրատիան նույնացվում է «պոլիարխիա» եզրույթի հետ: Այդ մոտեցման հիմնադիր ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Դալը առանձնացնում է պոլիարխիայի 7 կետեր.

Ընտրովի պաշտոնյաններ, որոնց նկատմամբ առկա է վերահսկողություն,
Ազատ և արդար ընտրություններ,
Համընդհանուր ընտրություններ,
Ընտրովի պաշտոններին հավակնելու իրավունքներ,
Խոսքի ազատություն,
Այլընտրանքային ինֆորմացիայի հնարավորություն,
Ազատ կազմակերպություններ և միավորումներ կազմելու իրավունք:
Կարլը և Շմիտերն այս կետերին ավելացնումն են.

Ընտրված պաշտոնյաները պետք է իրենց սահմանադրական լիազորությունները կատարելու իրավունք ունենան,
Պետությունը պետք է լինի ինքնիշխան, գործի այլ պետություններից անկախ։
Աղբյուրը։

«Ժողովրդավարություն» եզրույթը առաջացել է Հին Հունաստանում, մասնավորապես` Աթենքի քաղաք-պետությունում մ․թ․ա 5-րդ դարում։ Ժողովրդավարությունը նշանակել է ժողովրդի իշխանություն, թեև սկզբնական շրջանում հույները օգտագործում էին այս եզրույթը աղքատների կամ զանգվածների իշխանությունը բնորոշելու համար։ Ներկայումս առավել տարածված է սահմանել ժողովրդավարությունը որպես վարչակարգի տեսակ, որը ժողովրդի մեծամասնության իշխանությունն է` պաշտպանելով փոքրամասնության իրավունքները։ Ժողովրդավարական կառավարության հիմնումը նախ և առաջ բխում է մարդու իրավունքների, շահերի և բարեկեցության ապահովությունից։

Ժողովրդավորության հիմնական սկզբունքներից են՝

Հավասարություն։ Այս գաղափարը առաջին հերթին վերաբերում է օրենքի առջև քաղաքացիների հավասարությանը, քաղաքացիների ունեցած հնարավորություններրի հավասարազորությանը` անկախ էթնիկ, սեռական, կրոնական և այլ պատկանելիությունից։
Քաղաքացիների մասնակցությունը։ Ժողովրդական վարչակարգում քաղաքացիներն ունեն ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություն մասնակցելու քաղաքական կյանքին, այն է` որոշումների ընդունման գործընթացին, որը երկկողմանի գործընթաց է՝ հասարակություն-կառավարություն (bottom-up) և կառավարություն-հասարակություն (top-bottom)։
Ընտրություններ։ Ընտրությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին իրենց ձայնը տալու նախընտրած թեկնածուներին, որոնք հետագայում կներկայացնեն իրենց շահերն ու իրավունքները քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։ Ընտրությունների արդյունավետության համար հարկավոր է, որ դրանք լինեն պարբերական, ազատ և արդար։
Հաշվետվողականություն և թափանցիկություն։ Հաշվետվողականությունը պետք է լինի և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական։ Ուղղահայաց հաշվետվողականությունը առաջնորդի կամ պաշտոնյաների հաշվետվողականությունն է իրենց որոշումների և գործունեության մասին քաղաքացիների առջև, իսկ հորիզոնականը՝ հաշվետվողականությունն է պաշտոնյաների միջև, որն առավել արդյունավետ է դառնում թափանցիկության ապահովման միջոցով։
Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ։ Ժողովրդավարական վարչակարգերը ձգտում են մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանմանը, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում (1950թ․ Հռոմ)։
Ժողովրդավարական վարչակարգում որոշումների ընդունման գործընթացը լինում է երկու տեսակի՝ ուղիղ և ներկայացուցչական։ Ուղիղ ժողովրդավարության ժամանակ քաղաքացիները իրենք են մասնակցում քաղաքական որոշումների կայացման գործընթացին առանց միջնորդների ներգրավման։ Այս ձևի կիրառման վառ օրինակ է հանրաքվեի իրականացումը։ Ներկայացուցչական ժողովրդավարությունը առավել տարածված ձև է, որի ժամանակ քաղաքացիները ընտրում են ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են քաղաքական որոշումների կայացման գործընթացին՝ նպաստելով քաղաքացիների շահերի առաջխաղացմանը։

Ժողովրդավարության առանցքային ինստիտուտներն են օրենսդիր, գործադիր, դատական մարմինները և դրանց հստակ տարանջատվածությունը և անկախությունը։ Օրենսդիր մարմինը կատարում է ներկայացուցչական, օրենքների ու նախագծերի մշակման գործառույթ։ Գործադիր մարմինը պատասխանատու է օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենքների ու նախագծերի կիրառման համար, ապահովում է սահմանադրականություն։ Դատական մարմինը իրականացնում է արդարադատություն, լուծում իրավական վեճեր՝ ղեկավարվելով օրենքներով։ Օրենսդիրը, գործադիրն ու դատականը՝ իշխանության ճյուղերն են, որոնց արդյունավետ գործունեությունը երաշխավորում է զսպումների ու հակակշիռների մեխանիզմը, այն է՝ հնարավորություն է տալիս միմյանց վերահսկելու ու փոխլրացնելու՝ կանխելով ուղղակի միջամտությունը։ Իշխանության չորրորդ ճյուղ են համարվում լրատվամիջոցները, որոնք նույնպես կարևոր բաղադրիչ են ժողովրդավարական վարչակարգում բազմակարծություն ապահովելու հարցում։

Ժողովրդավարական վարչակարգերը լինում են տարբեր տեսակների, որոնք դասվում են երկու հիմնական խմբում՝ թերի ժողովրդավարություն ու կայացած կամ լիարժեք ժողովրդավարություն։ Ժողովրդավարության կայացվածությունը որոշվում է ժողովրդավարական սկզբունքների լիարժեք գործածման, ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետ գործունեության, ինչպես նաև ժողովրդավարության կայացմանն ուղղված ոլորտների ապահովման միջոցով։ Ժողովրդավարության կայացման հինգ ոլորտներն են՝ օրենքի գերակայությունը, պետական կառավարման համակարգը, քաղաքական հասարակությունը, քաղաքացիական հասարակությունը, ինստիտուցիոնալացված տնտեսական հասարակությունը։

դրական կողմերը

    >Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով։
    >Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը։
    >Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում:
    >Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում։

բացասական կողմերը

    <Քանի որ ժողովրդի իշխանության իդեալը դժվարհասանելի է և ենթակա է բազմաթիվ սահմանումների, առաջարկվում էին բազմաթիվ պրակտիկ ընթացկարգեր։ Մինչև XVIII դարն ամենատարածված ընթացակարգը եղել է ուղիղ ժողովրդավարությունը, երբ քաղաքացիներն իրենց որոշումների կայացման իրավունքն իրականացրել են ամիջականորեն՝ փոխհամաձայնեցման կամ փոքրամասնությանը մեծամասնությանը ենթարվելու ճանապարհով։ Ներակայցուցչական ժողովրդավարության պայմաններում նույն իրավունքն իրականացվում է իրենց կողմից ընտրված պատգամավորների կամ այլ պաշտոնատար անձանց միջոցով, որտեղ ընտրված կառավարողները կայացնում են որոշումներ՝ հաշվի առնելով կառավարվողների նախասիրությունները, վերջիններիս հաշվետու լինելով իրենց գործողությունների համար։
    <Մի շարք ավտորիտար վարչակարգերն ունեցել են ժողովրդավարական կառավարման արտաքին հատանիշներ, սակյան այնտեղ իշխանության կրողը եղել է միայն մեկ կուսակցություն, իսկ վարվող քաղաքականությունը կախված չի եղել ընտրողների նախասիրություններից։ XXI դարի վերջին քառորդում նկատվել է ժողովրդավարության տարածման միտում, որի խոչընդոտներից են եղել անջատողականությունը, ահաբեկչությունը, բնակչության արտագաղթը, սոցիալական անհավասարության աճը։ Այնպիսի միջազգային կազմաերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ, ՀԱՊԿ և ԵՄ ենթադրում են, որ պետության ներքին գործերի վերահսկումը, այդ թվում նաև ժողովրդավարության հարցերը և մարդու իրավունքների իրականացումը, մասնակիորեն պետք է լինեն միջազգային հանրության ազդեցության ոլորտում։

 

Աշխարհի ամենահարուստ ձեռնարկատերեր

Լարի Էլիսոն

Օրաքլի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարի Էլիսոնը ծնվել է 1944 թ.-ին Նյու Յորքում ու մեծացել է խորթ ծնողների ընտանիքում: 22 տարեկան հասակում Էլիսոնը մեկ կիսամյակ սովորելուց հետո հեռանում է Չիկագոյի համալսարանից և տեղափոխվում Կալիֆոռնիա, որտեղ նրան վարձում է էլեկտրոնիկա արտադրող ընկերությունը: 1977 թ.-ին երկու գործընկերների հետ իր սեփական 1200 դոլարով ստեղծում են փոքր ընկերություն և կենտրոնական հետախուզական վարչության համար տվյալների բազայի կառավարման համակարգ մշակելու պայմանագիր ձեռք բերում, որը նա անվանեց «Oracle»: 1982 թ.-ին դա դարձավ ընկերության անվանումը (Oracle Systems Corporation, հետագայում՝ պարզապես Oracle):

Կառլոս Սլիմ

Կառլոս Սլիմը ծնվել է 1940թ.-ին Մեքսիկայում, լիբանանցի ներգաղթյալների ընտանիքում։ Սլիմը ֆինանսներ սովորել է իր հորից, ով մահացավ 1953 թ․-ին, երբ Սլիմն ընդամենը 13 տարեկան էր: Այդ ժամանակ Սլիմն արդեն գնել էր իր առաջին պետական ​​պարտատոմսերն ու բաժնետոմսերը Մեքսիկայի խոշորագույն քաղաքում: 1961 թ․-ին քոլեջն ավարտելուց հետո նա դարձավ ֆոնդային բրոքեր՝ հաճախ աշխատելով օրը 14-ժամ: Չորս տարի հետո նա բավականաչափ գումար էր վաստակել իր սեփական բրոքերային ֆիրման՝ «Inversora Bursátil», հիմնելու համար և սկսեց դնել «Grupo Carso»-ի «Slim» համաշխարհային կոնգլոմերատական ​​ընկերության հիմքերը, որը ստեղծվել է 1990 թ․-ին:

 

Լարի Փեյջ

Լարի Փեյջը ծնվել է Միչիգանի Լանսինգ քաղաքում: Համակարգչային գիտության պրոֆեսորի որդին որոշեց գրել իր ասպիրանտական ատենախոսոսւթյունը ցանցերի փոխկապակցման կառուցվածքի և հղումների դերի վերաբերյալ: Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ, գործընկեր Սերգեյ Բրինի հետ օգտագործեցին հետազոտությունը Google-ի PageRank ալգորիթմը զարգացնելու համար, որն այժմ էլ էական դեր է խաղում աշխարհի լավագույն որոնման համակարգում:

 

Ջեֆ Բեզոս

Amazon ինտերնետային ընկերության, Blue Origin ավիաընկերության հիմնադիրն ու սեփականատերը և The Washington Post հրատարակչության սեփականատերը ծնվել է 1964 թ․-ին Ալբուկերկ քաղաքում ավագ դպրոցի 17-ամյա ուսանողի և հեծանիվների խանութի սեփականատիրոջ ընտանիքում: Դպրոցում սովորելու տարիներին Բեզոսը կարճ պատվերների խոհարար էր Մակդոնալդսում։ 1986 թ․-ին նա գերազանցությամբ ավարտում է Փրինսթոնի համալսարանը էլեկտրատեխնիկայի և համակարգչային գիտության բակալավրի աստիճանով։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատում է հեռահաղորդակցման, բանկային և ներդրումային ոլորտներում։ 1994 թ․-ին Բեզոսը որոշում է ստեղծել օնլայն գրախանութ և իր ավտոտնակից գործարկում է Amazon-ը, որն այժմ ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող ամենամեծ ընկերությունն է ԱՄՆ-ում։

 

Ցուցակը կարելի է շարունակել։ Ուարեն Բաֆեթը դեռևս 15 տարեկանում ամսական ավելի քան 175 դոլար էր վաստակում՝ առաքելով «Washington Post»-ի թերթերը: 17 տարեկանում իր ընկերոջ հետ ներդնելով 25 դոլար՝ ստեղծում են փոքրիկ բիզնես, որն էլ մի քանի ամիս հետո վաճառում են 1200 դոլարով: Ավարտելով քոլեջը՝ Բաֆեթը կուտակել էր 9,800 դոլար խնայողություն (այսօր ՝ շուրջ 103,000 դոլար): Այժմ Բաֆեթն աշխարհի ամենահայտնի և ամենախոշոր ներդրողներից մեկն է։

 

Մարկ Ցուկերբերգը  ծնվել է 1984 թ.-ին ԱՄՆ-ում բժիշկների ընտանիքում։ 9-րդ դասարանում Մարկն ստեղծում է ամերիկյան հանրահայտ “Risk” խաղի համակարգչային տարբերակը: 2002 թ․-ին ընունվում է Հարվարդի համալսարան և երկրորդ կուրսից հեռանում է համալսարանից։ 2004 թ․-ին իր քոլեջի հանրակացարանից ընկերների օգնությամբ հիմնում է Facebook-ը, որն այժմ աշխարհում ամենահեղինակավոր սոցիալական ցանցն է։

 

Մայքլ Բլումբերգը հաշվապահի որդի էր: Ներդրումային բանկի աշխատանքից ազատվելուց հետո (առանց ազատման որևէ գումարի), նա իր վաստակած կապիտալն օգտագործում է սեփական ընկերությունը հիմնելու համար, որը հաճախորդներին վաճառում էր բիզնեսի տեղեկատվություն: Այսօր Bloomberg L.P.-ն բիզնես-տվյալների և վերլուծությունների աշխարհի առաջատարն է, որը գործում է երկու մայրցամաքներում, ունի 167 գրասենյակ և ավելի քան 20,000 աշխատող: