Ճամփորդություն դեպի Գյումրի

Կատարաել եմ ուսումնասիրություն Հովանես Շիրազի անցած ստեղծագործական ուղղու մասին։ Երբևէ չեմ եղել Գյումրիում, սակայն տեսնելով տվյալ քաղաքի հրաշալի ճարտարապետությունը մի մեծ ցանկություն առաջացավ այցելել այն։։Մասնակցում եմ Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Շիրակի մարզ, քաղաք Գյումրի ճամփորդությանը։ Դեկտեմբերի 22-23-ին։

Հովանես Շիրազի անցած ստեղծագործական ուղին

Շիրազը մոտ քառասուն գրքերի հեղինակ է։ Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին Հայ գրականության լավագույն նմուշներից։ Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում։ Ըստ Պարույր Սևակի՝ «Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա»։ «Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու»,- գրել է Վիլիամ Սարոյանը։ «Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների տուֆով»,- ավելացնում է Եվգենի Եվտուշենկոն։

Շիրազի ստեղծագործությունները հայտնի էին ողջ Սովետական Միությունում (նրա գործերը թարգմանել են Արսենի Տարկովսկին և Նիկոլայ Ասեևը) և արտասահմանում։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 60 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը՝ «Բիբլիական» պոեմը։ Անդրեյ Դեմենտևը գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ Սերգեյ Եսենինի նման, նա շատ մետաֆորաներ է օգտագործում։

Հնդիկ գրող Բիշամ Սահնին Սովետական գրողների հետ հանդիպման ժամանակ, Շիրազի պոեմներն է ցույց տալիս՝ որպես պոեզիայի լավագույն նմուշներ։

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ։ Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն։

1935 թվականին լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար։

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։

Արթուր Սահակյան

Գիշերը քոլեջում

Ամառվա մի երեկո, հավաքվեցինք քոլեջում։ Երբ միացան վերջին մասնակիցները  որոնք հավանաբար մենք էինք, ուղևորվեցինք Սարալանջ։ Սարալանջում միասին մշակեցինք հողը և հեռացրեցինք տնկիներին շրջապատող ավելորդ բույսերը։ Աշխատանքը ավարտելուց հետո գնացինք ընթրիքի համար նախատեսված գնումները կատարելու։ Կարծում եմ մարկետի աշխատողները դեռ երկար ժամանակ մեզ չեն մոռանա։ Ապա արդեն քոլեջում փորձեցինք ուտելու պիտանի պիցցա սարքել։ Գրեթե վատ չէր եղել, կամ էլ շատ սոված էինք։ Երեկոն շարունակեցինք Շերլոկի հետ, ցավոք չավարտեցինք։

Գիշերը անցկացրեցինք հետաքրքիր զրույցներով, թեթև ադրենալինով ինչ-ինչ պատճառներով, և արթուն։ Ամպրոպի ձայների և կայծակի տեսարանների հետ հանդերձ սկսեցինք առավոտը։

 

 

Թարգմանություն

Микеланджело

 

Историческая притча

 

Когда Микеланджело высек из глыбы мрамора знаменитую статую Давида, вся знать и горожане пришли смотреть на это чудо. Явился и кардинал со своей свитой. Статуя была прекрасна! И все восхищались её совершенством. Но кардиналу нужно было что-то сказать, потому что он привык давать наставления. И, обратившись к Микеланджело, он сказал:

— Мне нравится ваша работа. Только… вот, знаете! Вон то место, плечо… Мне кажется, там немного нужно стесать!

Что делать? Спорить с кардиналом, с этим надменным самоуверенным человеком? Нет, этого делать нельзя! Ведь от его благоволения зависит всё в стране. Но и погрешить против гармонии и красоты художник тоже не мог.

И тогда Микеланджело берёт в правую руку молоток, а в левую зубило и, незаметно, немного мраморной крошки. Поднявшись по лестнице, он начинает стучать, делая вид, что ударяет по скульптуре, высыпая понемногу из руки мраморную крошку.

Потом он спускается, осматривает скульптуру и спрашивает кардинала:

— Сейчас лучше?

Кардинал прищуривает глаз, смотрит внимательно и говорит:

— Да-а! Вот теперь прекрасно!

Միքելանջելո

Պատմական առակ

Երբ Միքելանջելոն մարմարե քարից քանդակեց Դավթի հայտնի արձանը, ողջ ազնվականությունն ու քաղաքի բնակիչները եկան տեսնելու այս հրաշքը: Կարդինալը նույնպես հայտնվեց իր շքախմբի հետ։ Արձանը գեղեցիկ էր։ Եվ բոլորը հիանում էին նրա կատարելությամբ։ Բայց կարդինալը ասելիք ուներ, քանի որ սովոր էր հրահանգներ տալ։ Եվ, դառնալով Միքելանջելոյին, նա ասաց.

Ես սիրում եմ քո աշխատանքը: Միայն… հիմա, գիտե՞ք: Այդ տեղը այնտեղ, ուսը… Կարծում եմ՝ պետք է մի փոքր սեղմել այնտեղ:

Ինչ անել? Վիճե՞լ կարդինալի, այս ամբարտավան, ինքնավստահ մարդու հետ։ Ոչ, դուք չեք կարող դա անել: Չէ՞ որ երկրում ամեն ինչ կախված է նրա բարի կամքից։ Բայց նկարիչը նույնպես չէր կարող մեղանչել ներդաշնակության ու գեղեցկության դեմ։

Եվ հետո Միքելանջելոն աջ ձեռքում վերցնում է մուրճը, իսկ ձախում՝ սայրը և, աննկատ, մի փոքր մարմարե կտորներ։ Բարձրանալով աստիճաններով՝ նա սկսում է թակել՝ ձևացնելով, թե հարվածում է քանդակին՝ ձեռքիցմի փոքր մարմարե կտորներ թափելով։

Հետո նա իջնում ​​է ներքև, զննում է քանդակը և կարդինալին հարցնում.

– Հիմա ավելի լավ է?

Կարդինալը նեղացնում է աչքերը, ուշադիր նայում ու ասում.

-Այո՜ Հիմա հիանալի է:

«ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Continue reading «ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առաջադրանք

Գրել հետևյալ բառերի հականիշները 

Համարձակ-վախկոտ

Բախտավոր-անբախտ

Ժուժկալ-զեխ

Շնորհալի-ապաշնորհ

Լուսավոր-խավար

Մեծահոգի-փոքրոգի

Երախտագետ-երախտամոռ

 

Գրել հինգ հավաքական գոյական

Վտառ, նամականի, ընդեղեն, պարս, ամանեղեն։

Առաջադրանքներ

1. Լրացրու հետևյալ շրջասությունները։

 

Ծագող արևի երկիր — Ճապոնիա

Թորգոմա տան զավակ — հայ

ժողովուրդների բանտ — Ռուսաստան

ծաղիկների թագուհի — վարդ

թիկունքդ տեսնեմ — հեռացիր

պատմության հայր — Հերոդոտոս

Մորփեոսի գիրկը գնալ — քնել

 

2. Սյունակներից ընտրիր հոմանիշ բառերը ու գրիր կողք կողքի։

 

Խորշել գորովել ցնծալ

անէանալ սարսափել հրճվել

ուրախանալ երկյուղել փաղաքշել

զարհուրել զզվել չքանալ

փայփայել գարշել անհետանալ

 

3. Լեզու բառով կազմիր դարձվածքներ։

 

լեզուն կծել

լեզվի կապերն արձակել- անկաշկանդ

լեզվին տալ- անտեղի խոսել

լեզվի տակ մնալ- չկարողանալ պատասխանել

լեզվով խայթել- վիրավորել

լեզուն բացվել- երկար լռելուց հետո սկսել խոսել

լեզուն կարճ- համարձակություն չունեցող

լեզուն երկար- համարձակ խոսող

լեզվից ուժեղ, լեզու հանել, լեզու առնել, լեզվի կապերը քաշել

 

4. Սյունակներից 1-ական արմատ ու վերջածանց ընտրիր և կազմիր հինգ բարդածանցավոր բառ։

 

Ձի ցավ -արան

կապույտ խուց –յա

վեմ արշավ -ություն

բանտ աչք -իկ

գլուխ գիր -անք

Ձիարշավարան

կապուտաչյա

վիմագրությաուն

բանտախցիկ

Գլխացավանք

Դատական համակարգ

Դատարան, պետության կողմից ստեղծված մարմին, որը կոչված է իրականացնելու արդարադատությունը։ Դատարանների կազմակերպման և գործունեության հիմնական սկզբունքներն ամրագրվում են պետության սահմանադրությամբ։ Դատարանները դատական նիստում քննում են քաղաքացիակաև և քրեական գործեր և կայացնում վճիռ կամ դատավճիռ։

Դատական իշխանությունն իրականացնում են դատարանները՝ Հայաստանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։

Հայաստանի բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն է (այսուհետ՝ վճռաբեկ դատարան), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։ Հայաստանում գործում են նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները։ Առաջին ատյանի դատարաններն են՝

  • ընդհանուր իրավասության դատարանները.
  • վարչական դատարանը։

Վերաքննիչ դատարաններն են՝

  • քրեական վերաքննիչ դատարանը.
  • քաղաքացիական վերաքննիչ դատարանը.
  • վարչական վերաքննիչ դատարանը։

Վարչական դատարանը և վարչական վերաքննիչ դատարանը մասնագիտացված դատարաններ են։

Հայաստանի դատական համակարգի առաջին օղակի դատարանները առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարաններն են, որտեղից սկսվում է դատական գործերի քննությունը․ Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի։ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննությունը, որպես կանոն, իրականացվում է դատավարական օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգերով։ 

Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։ Ընդհանուր իրավասության դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետ։