Մուտք ճամբար օր2

Այսօր իմ 2րդ օրն էր քոլեջում։ Օրը անցկացրեցինք շրջելով կրթահամալիրի 3 հաստատություններով։ Արևելյան դպրոց-պարտեզ, Մայր դպրոց, Գեղարվեստ, Ագարակ։Եղանք  նաև սարալանջում, տեսանք խաղողի տնկիները։ Մենք նույնիսկ մեր արհեստանոցներում եղանք։   Ավելի ուշ գնացինք Ագարակ, որտեղ ցանոթացանք ձիերի հետ այնուհետև շների։ Քայլեցինք մոտ 5000 քայլ ։ Մի փոքր ընդմիջումից հետո հավաքվեցինք և բնության գրկում Ընկեր Լիլիթի հետ հեքիաթ կարդացինք և կննարկեցինք։

Իմ ճամբար

Այսօր շատ հետաքրքիր օր անկացկացրեցինք քոլեջում, ծանոթացանք մյուս ուսանողների հետ։ Ընկեր Մարիամը պատմեց մեր ապագա ճանափարհորդությունների և դասերի մասին, ծանոթացրեց Ընկեր Արտակի հետ։ Ընկեր Արտակի հետ շատ հաճելի զրույց ունեցանք, ծանոթացանք տարբեր սորտի գինիների հետ նաև իմացանք թե ինչպես ճիշտ բռնել գինու բաժակը և ինչպես խմել։ Ավելի ուշ մենք ստեղծեցինք մեր բլոգները և գրանցեցինք մեր դասերը։

Իմ մասին

Ես Սոֆի Ղարիբյանն եմ, ծնվել եմ 2005թ․ օգոս․5ին Երևանում։ Ավարտել եմ Աշոտ Նավասարդյանի հ․196 դպրոցը։ Մոտ 10 տարի զբաղվել եմ պարով և ինչ-որ ժամանակ դահուկասահությամբ, հաճախում եմ TUMO։ Ընդունվել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր,քոլեջ  ՝ Հագուստի մոդելավորում բաժին։ Քոլեջի մասին իմացել եմ ընկերներիցս, իսկ հետո ծնողներիցս։Փոխել եմ մոտ 4 դպրոց, 2ը Ռուսաստաում։Ռուսաստանում էլ փոխել եմ երկու երկիր՝ Իրկուտսկ և Կրասնոդար։ Երկար ժամանակ հետաքրքրվել եմ ձիավարությամբ և սուսերամարտությամբ, սակայն ցավոք փորձ չեմ ունեցել։