ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանում ամուսնաընտանեկան հարաբերությունները, այդ թվում՝ ամուսնությունը, ամուսնալուծությունը, ամուսնական պայմանագիրը, ծնողների ու երեխաների իրավունքների ու պարտականությունների իրականացման կարգը սահմանված են Ընտանեկան օրենսգրքով:

Հայաստանում ճանաչվում են պետական գրանցում ստացած ամուսնությունները: Ամուսնալուծությունները կատարավում են  քաղաքացիական կացությունների գրանցման մարմնին դիմում ներկայացնելու միջոցով կամ դատական կարգով (օտարերկրյա դատարանների ակտերը ճանաչվում են միջազգային պայմանագրի ու փոխադարձության առկայությունից անկախ)․ երկու դեպքում էլ ամուսնալուծության պատճառներին նշանակություն չի տրվում:

Թույլատրված է ամուսնական պայմանագրի կնքում, որով կարող են կարգավորվել բացառապես ամուսինների գույքային հարաբերությունները: Երեխաների դաստիարակության ու ալիմենտներին առնչվող հարցերով ծնողները կարող են կնքել համաձայնագիր կամ լուծել իրենց վեճը դատական կարգով (բնակության վայրի սահմանում, տեսակցության կարգի սահմանում, ալիմենտի բռնագանձում):

Հայաստանը «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի Կոնվենցիայի անդամ է: Հայաստանը նաև մասնակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը վերաբերվող և ընտանեկան հարցերով միջազգային համագործակցությունը կարգավորող մի շարք այլ պայմանագրերի, որոնց հիման վրա հնարավոր է օտարերկրյա ընտանեկան ոլորտի ակտերի ճանաչումը և կիրարկումը ՀՀ տարածքում:

Ամուսնաընտանկան իրավունքի ոլորտում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի փորձառությունը ներառում է առավելապես բարդ, ներառյալ անդրասահմանային կամ մի քանի երկների իրավասություններ ներառող գործերով ծառայությունների մատուցումը: Ընտանեկան գործերի շրջանակներում ու դրանցով պայմանավորված պայմանագրային, գույքային, քրեական գործեր առաջանալու դեպքում Ընկերությունը մասնագիտական կարողությունները թույլ են տալիս համապարփակ ծառայություններ մատուցել նաև բոլոր հարակից գործերով:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակ մի շարք միջազգային իրավաբանական ընկերությունների միությունների անդամ է, ինչի շնորհիվ գործնականում կարողանում է սեղմ ժամկետներում օտարերկրյա իրավունքներին առնչվող հարցերով աջակցել հաճախորդներին՝ ապահովելով համապատասխան արտասահմանյան իրավունքի մասնագետների ներգրավվածությունը:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը ամուսնաընտանեկան գործերով մատուցում է հետևյալ ծառայությունները՝

  • Ամուսնաընտանեկան հարցերով իրավական ընդհանուր խորհրդատվություն,
  • Ամուսնական պայմանագրերի կազմում և աջակցություն դրանց նոտարական վավերացման և դրանից բխող գործընթացների կազմակերպման հարցերում,
  • Երեխանների դաստիարակության և ալիմենտներին առնչվող հարցերով համաձայնագրերի կազմում և դրանց նոտարական վավերացման աջակցություն,
  • Ամուսնալուծության՝ դատական կարգով ներկայացուցչության իրականացում,
  • Ամուսինների, ներառյալ նախկին ամուսինների միջև առկա վեճերով արտադատական բանակցությունների վարում,
  • Հայրության ճանաչման գործերով դատական ներկայացուցչություն,
  • Երեխաների խնամքի, բնակության վայրի որոշման և տեսակցության կարգի սահմանման հարցերում դատական պաշտպանություն, ներառյալ ներկայացուցչություն խնամակալության և հոգաբարձության մարմիններում և դատարանում,
  • Ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերով ներկայացուցչություն դատարանում,
  • Ամուսիների համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման վերաբերյալ դատական ներկայացուցչություն,
  • Ծնողական իրավունքների արտադատական և դատական պաշտպանություն,
  • Ծնողական իրավունքների սահմանափակման կամ ծնողական իրավունքներից զրկելու հետ կապված գործերով դատական ներկայացուցչություն
  • «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերով ներկայացուցչություն, ներառյալ Հայաստան անօրինական տեղափոխված կամ Հայաստանում անօրինակ պահվող երեխայի վերդարձի վերաբերյալ դիմումով գործերի վարույթով, ինչպես նաև ՀՀ-ից ապօրինի տեղափոխված երեխաների վերադարձի հետ կապված գործընթացների կազմակերպում ՀՀ-ում և արտերկրում
  • Ամուսնաընտանեկան ցանկացած այլ հարցով խորհդատվություն և դատական ներկայացուցչություն

Գործարքներ, պարտավորություններ, քաղաքացիական իրավունք

Գործարքներ-Գործարքները գիտակցված,նպատակամղված

գործողություններ են,որոնց կատարմամբ անձիք ձգտում են հասնել որոշակի իրավական հետևանքների:

Գործարքները կարող են լինել

  1. Բանավոր գործարքներ-  կնքվում են կամքի բառային արտահայտման ճանապարհով:
  1. Գրավոր գործարքներ-   պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով,որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց ,կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:

Գործարքների վավերության պայմանները:Գործարքի վավերության համար այն պետք է համապատասխանի գործարքին օրենքով նեկայացվող պահանջներին:Հակառակ դեպքում այն կճանաչվի անվավեր:

Անվավեր գործարքներ:Օրենքի պահանջների հակասող գործարքը կոչվում է անվավեր գործարք:Անվավեր գործարքը չի առաջացնում իրավական հետևանքներ:

Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական իրավունք, գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ կարգավորող իրավունք, որը կառուցվում է այդ հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային առանձնացվածության մեթոդի հիման վրա։

Քաղաքացիական իրավունքի աղբյուր են Սահմանադրությունը, քաղաքացիական օրենսգիրքը և այլ օրենքներն ու նորմատիվ այլ ակտերը։

Քաղաքացիական իրավունք է կոչվում իրավունքի այն ճյուղը, որը կարգավորում է որոշակի հասարակական հարաբերություններ։

Քաղաքացիական իրավունքը այնպիսի իրավական նորմերի ամբողջություն է, որոնք կոչված են կարգավորելու առօրյա կյանքում առաջացող գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ։ 

Քաղաքացիական իրավունքը՝ որպես իրավունքի ճյուղ, իրավական նորմերի հասկացություն է, որը կարգավորում է գույքային ինքուրույնություն ունեցող իրավահավասար սուբյեկտների կամահայտնությամբ առաջացող ապրանքադրման և տարաբնույթ գույքային հարաբերություններ, գույքային հարաբերությունների հետ կապված և դրանց հետ չկապված անձնական ոչ գույքային հարաբերություններ։ Գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններն ընդգրկում են հասարակական հարաբերությունների մեծ շրջանակ։ Սակայն քաղաքացիական իրավունքը կարգավորում է այդ շրջանակի մի մասը միայն։

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Գործարքներ-Գործարքները գիտակցված,նպատակամղված

գործողություններ են,որոնց կատարմամբ անձիք ձգտում են հասնել որոշակի իրավական հետևանքների:

Գործարքները կարող են լինել

  1. Բանավոր գործարքներ-  կնքվում են կամքի բառային արտահայտման ճանապարհով:
  1. Գրավոր գործարքներ-   պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով,որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց ,կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:

Գործարքների վավերության պայմանները:Գործարքի վավերության համար այն պետք է համապատասխանի գործարքին օրենքով նեկայացվող պահանջներին:Հակառակ դեպքում այն կճանաչվի անվավեր:

Անվավեր գործարքներ:Օրենքի պահանջների հակասող գործարքը կոչվում է անվավեր գործարք:Անվավեր գործարքը չի առաջացնում իրավական հետևանքներ:

Փաստաբանություն -իրավաբանություն

Փաստաբանություն. մասնագիտական միավորում, որի նպատակը քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի ու մարմինների որոշումների վրա ազդեցություն ունենալն է։ Փաստաբանության անմիջական խնդիրն անձին իրավաբանական օգնություն ցույց տալն է։ Փաստաբանությունը իրավապաշտպան գործունեություն իրականացնող սոցիալ-հանրային ինստիտուտ է, որի խնդիրներն են ֆիզիկական և իրավաբանական անձանց օգնություն ցույց տալը, նրանց իրավունքներն ու ազատություններն օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելը, ինչպես նաև արդարադատության իրականացմանը նպաստելը։ Փաստաբանն այն անձն է, ով փաստաբանական ծառայություն է մատուցում նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

Փաստաբանությունը դասվում է հնագույն իրավական ինստիտուտների շարքին։ Փաստաբանությունը ծագել է դեռևս Հին Հռոմում ու Հին Հունաստանում։ Տերմինը ծագել է լատիներեն advocare կամ advocatus արմատից, որը նշանակում է կոչված կամ կանչված։ Ժամանակի ընթացքում աշխարհում տարածվեց ու զարգացավ այն գաղափարը, որ մարդը կարող է իր իրավունքները պաշտպանել մեկ ուրիշի միջոցով։ Հին Հունաստանում տարածված չէր փաստաբանների` դատարանում ելույթ ունենալը։ Սովորաբար անձը դիմում էր ժամանակի հայտնի հռետորներից կամ գրողներից որևէ մեկին, վերջինս պատրաստում էր այն ճառը, որ դատավարության կողմ հանդիսացող անձը պիտի կարդար դատարանում` ինքն իրեն պաշտպանելու համար։

Փաստաբանությունն ավելի տարածված էր Հին Հռոմում։ Սկզբնական շրջանում հանրապետական Հռոմում փաստաբան էին կոչվում դատավարության կողմ հանդիսացող անձի հարազատներին կամ բարեկամներին, ում նա խնդրում էր իրեն ուղեկցել դատարան։ Կայսրության շրջանում արդեն այդ տերմինով սկսեցին կոչել դատական պաշտպաններին։ Այստեղ արդեն փաստաբանները դատարանում ելույթ էին ունենում` իրենց պաշտպանյալի իրավունքները պաշտպանելու համար։ Այս ժամանակաշրջանում առաջացան նաև, այսպես կոչված, բարձրակարգ փաստաբանները` patronus causarum, կամ պարզապես patron-ները։ Այս ժամանակ փաստաբաններն իրենց ծառայությունների դիմաց վարձատրություն չէին ստանում։ Նույնիսկ ընդունվել էր Կիրկիան օրենքը, որով արգելվում էր փաստաբանին վարձատրություն ստանալ իր ծառայության դիմաց։ Կայսրության ժամանակաշրջանում այս օրենքը դադարեց գործել, ու փաստաբանները իրենց ծառայության դիմաց ստանում էին փոխհատուցում։ Արդեն այս ժամանակ փաստաբանի մասնագիտությունը դարձավ շատ եկամտաբեր։

Բացի բարձրակարգ փաստաբաններից, Հին Հռոմում կային նաև իրավաբանական խորհրդատուներ` juris consulti, որոնց հիմնական գործառույթը անձանց իրավական հարցերով խորհուրդներ տալն էր։ Ներկայումս էլ բազմաթիվ երկրներում փաստաբանները նմանատիպ երկու խմբերի են բաժանվում։ Հռոմեական հանրապետությունում լավագույն փաստաբաններից մեկն էր Ցիցերոնը։

Անգլիայում փաստաբանության ինստիտուտը ծագում է այն ժամանակներից, երբ մեղադրյալն իրավունք ուներ իր ընկերներին տանել դատարան ու նրանց հետ խորհրդակցել դատի ժամանակ։ Ընկերները նաև իրավունք ունեին դատարանում ելույթ ունենալու նրա փոխարեն։ Այսպես, փաստաբանության առաջացումը պայմանավորված էր հասարակության զարգացմամբ ու պահանջմունքներով։ Իրավունքի ձևավորման, հասարակության իրավաբանական զարգացման սկզբնական փուլում դատավարության կողմերը հնարավորություն են ունեցել անձամբ վարելու իրենց գործերը, քանի որ իրավական նորմերը, լինելով պարզ ու հասարակ, կարող էին ընկալվել յուրաքանչյուրի կողմից։ Սակայն հասարակական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ իրավական նորմերն էլ են դառնում բարդ ու բազմաբնույթ, դրանց իմացությունն ու կիրառումը դժվարանում է հասարակության անդամների մեծ մասի համար։ Սկսում է զգացվել սոցիալական այնպիսի մի խմբի անհրաժեշտությունը, որը կզբաղվեր օրենքների ուսումնասիրությամբ ու իրավաբանական օգնություն ցույց կտար դրա կարիքն ունեցող անձանց։

Դատական համակարգ

Դատական համակարգ, հայտնի է նաև որպես իրավական համակարգ, արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ։ Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, որը կայացնում է որոշումներ պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։ Իշխանությունների տարանջատման սկզբունքի համաձայն դատական մարմինը, ընդհանուր առմամբ, դերակատարություն չունի օրենքի սահմանման, ամրագրման (որը օրենսդիր մարմնի անմիջական պարտականությունն է) կամ կիրառման (որը գործադիր մարմնի անմիջական պարտականությունն է) գործընթացներում։ Չնայած այդ ամենին՝ դատարանը կարող է սահմանել դատական նախադեպ, որը հաջորդաբար կարող է կիրառվել մյուս դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս։ Դատական ատյանը անկախ է օրենսդիրից և գործադիրից, և վերջինիս գործունեության համար բացառիկ հիմք կարող է լինել միայն օրենքն ու օրենսդրական կարգավորումը։ Վերաքննիչ դատարանը կարող է անվավեր հայտարարել պետության բարձրագույն մարմինների ընդունած որոշումները, երբ դրա համար առկա է համապատասխան օրենսդրական հիմքեր։ Տվյալ պարագայում այդ որոշումը պիտակվում է որպես անհամատեղելի և հայտարարվում առ ոչինչ։ Կառավարական որոշումը կամ նոր ընդունված օրենքը կարող է անվավեր համարվել միայն բարձրագույն իրավական հիմքերի առկայության դեպքում։ Այդպիսի գերակա հիմքեր կարող են ծառայել սահմանադրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը։ Դատավորներն անձեռնմխելի անձինք են և կոչված են սահմանադրության մեկնաբանման և սահմանադրական կարգի իրականացման համար։ Պետությունների մեծ մասում դատավորները դե ֆակտո համարվում են դատական իշխանությունն անմիջականորեն իրականացնող մարմիններ։ Իրավական պետություն ստեղծելու և պահպանելու համար կարևոր պայման է անկախ դատական համակարգի առկայությունը, որը նախատեսում է անաչառ և օրինական, ինչպես նաև պետականամետ որոշումների ընդունում, կոռուպցիոն ռիսկերի և բացարկի (դատական վճռի վրա գերակա կողմերից մեկի անմիջական ազդեցության) բացառում և արդար դատավարության անցկացում։

Երկրորդ իմաստով «դատական համակարգ» եզրույթը վերաբերվում է կոնկրետ հավաքական խմբի։ Այդ անձնակազմի մաս են կազմում առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ և հատուկ դատարանների դատավորները, մագիստրները և իրավապահ մարմինները, որոնք ձևավորում են դատական համակարգի հիմքը։ Որոշ երկրներում (այդ թվում և Հայաստանում) դատական ոլորտը մասամբ ընդլայնված է և ներառում է դատախազների, պետական փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանների, հանրային նոտարների, դատաոստիկանական ծառայողների և իրավաբանական գրասենյակների։ Այդ հաստատությունները ևս երբեմն ղեկավարվում են նույն դատական իշխանությունների կողմից, որոնք կառավարում են դատարանները և որոշ դեպքերում նաև դատական իշխանության վարչակազմն ու իրավաբանական մասնագիտացված կառավարման մարմինները, ի դեմս՝ իրավաբանական և նոտարական գրասենյակների

Նորմատիվ իրավական ակտեր, Օրենքների ընդունման և կիրառման գործընթաց

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նածագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործնականում վերհանված մի շարք խնդիրներով:

Հարկ է նշել, որ օրենքներում փոփոխությունները հիմնականում կապված են օրենսդրական ակտերի նախագծերի մշակման գործընթացի հետ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը ընդունվեց 2018 թվականի մարտի 21-ին, և  իր բնույթով և կարգավորումներով տարբերվում էր երկար տարիներ գործող «Իրավական ակտերի մասին» օրենքից: Նոր օրենքի ընդունումից հետո, պարզ էր, որ հնարավոր է կիրառության ընթացքում վեր հանվեն այնպիսի հարցեր, որոնք լուծելու համար անհրաժեշտ կլինեն  նոր օրենսդրական փոփոխություններ: Այս անհրաժեշտությունից ելնելով Արդարադատության նախարարությունը շարունակաբար գույքագրում էր այն խնդիրները, որոնք առաջանում էին տարբեր կիրառող մարմինների մոտ: Նույնիսկ իրականացվել են հանդիպումներ, որոք միտված էին գործող օրենքի կարգավորումների պարզաբանմանն ու խնդիրների վերհանմանը:

Բացի այն, որ նոր ընդունված օրենքը պրակտիկայում երբեմն խնդիրներ էր առաջացնում, առկա էր նաև միջազգային կազմակերպությունների դիտարկումները մեր օրենքի վերաբերյալ, ինչպես նաև նախարարության համապատասխան մասնագետները ակտիվորեն ուսումնասիրում էին լավագույն միջազգային փորձը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ եղավ օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը

Բազմաթիվ քննարկումների արդյունքում վերհանված խնդիրները հիմնականում կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝

  1. Հանրային քննարկման հետ կապված խնդիրներ:

Գործող կարգավորման համաձայն հանրային քննարկման պարտադիր ենթակա են միայն օրենսդրական ակտերը մինչդեռ, գործնականում ապացուցվեց, որ հանրային հետաքրքրությունը մեծ է բոլոր նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ, քանի որ դրանք, ըստ էության, ուղղված են անորոշ թվով անձանց շրջանակին և շոշափում են հանրության լայն շերտերի շահեր:

Բացի այդ անհրաժեշտություն է առաջանում սահմանել այն ակտերը, որոնք չպետք է ենթարկվեն հանրային քննարկման՝ հաշվի առնելով դրանց ընդունման հրատապությունը:

Մեկ այլ կարևոր խնդիր, որն առաջանում է հանրային քննարկման հետ կապված դա այն է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային քննարմանը վերաբերող դրույթները չեն տարածվում պատգամավորական կամ խմբակցությունների նախաձեռնությամբ օրենդրական ակտերի նախագծերի վրա:

Այս խնդիրը բարձրաձայնվում է ոչ միայն  հանրության կողմից, այլև դրա մասին էր վկայում միջազգային փորձը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳը իր՝  2016 թվականի «Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզ» զեկույցում: Զեկույցում մասնավորապես նշվում է՝

«Օրենսդրական նախագծերի և օրենսդրական հայեցակարգերի հանրային քննարկումներն օրինաստեղծ գործընթացի կարևոր փուլեր են, քանի որ օգնում են օրենքներ գրողներին՝ փորձարկելու օրենքի նախագծի գործնական նշանակությունը և ապահովելու, որպեսզի ընդունումից հետո օրենքներն աշխատեն նաև պրակտիկայում: Հանրային քննարկումները կարող են կազմակերպվել տարբեր եղանակներով, և խիստ կարևոր է, որ թե՛ գործադիր, և թե՛ օրենսդիր մարմիններն ապահովեն հանրային լայն ներգրավվածությունն ու պրոակտիվ կերպով հետամուտ լինեն հասարակության մասնակցությանը օրենքների մշակման գործընթացին: Առավելագույնս արդյունավետ լինելու համար քննարկումները պետք է կազմակերպեն համապարփակ, հետևողական, իմաստավորված կերպով և ժամանակին: Կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է ստեղծեն իրականացված քննարկումների թվի վիճակագրական ցուցակներ՝ ներառելով մասնակիցների թիվը՝ ըստ սեռի, մարզի, տարիքային խմբի ու մասնագիտական/ թեմատիկ պատկանելիության, որպեսզի օբյեկտիվորեն գնահատվի, թե արդյոք ներառվել են առնչվող և շահագրգիռ բոլոր շահակիցները: Քննարկման գործընթաց և/կամ հանրային լսումներ կազմակերպելիս Կառավարությունը և Ազգային ժողովը պետք է ապահովեն, որպեսզի Կառավարության և Ազգային ժողովի բոլոր ներքին շահակիցները և արտաքին շահակիցները տեղեկացված լինեն՝ այդ կերպ ստանալով տարբեր տեսակետները և գաղափարներն օրենքի նախագծի կամ քաղաքականության վերաբերյալ, որը կարող է օգտակար լինել համապարփակ լուծում գտնելու համար՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով նաև գործող միջազգային ստանդարտները, կատարողականները և լավ պրակտիկան: Կառավարությունը և Ազգային ժողովը պետք է ապահովեն, որպեսզի հանրային քննարկումներն ունենան հստակ նպատակներ և ճշգրտորեն նշեն, թե ինչ է փոխվում նոր քաղաքականությամբ և օրենսդրությամբ, որպեսզի չձևավորեն կեղծ ակնկալիքներ:»:

Ինչպես երևում է զեկույցից, հանրային քննարկման պահանջ սահմանվում է ոչ միայն Կառավարության այլև Ազգային ժոովի համար, միչդեռ գործող օրենսդրական կարագավորումների համաձայն՝ նման պահանջ սահմանված է միայն Կառավարության համար:

  1. Օրենսդրական տեխնիկայի հետ կապված գործնական խնդիրներ.
  2. Կոլիզիանների լուծման հետ կապված խնդիրներ.

Գործնականում առաջացած խնդիրը վերաբերում էր հավասար իրավաբանական ուժ ունեցող ակտերի միջև ավելի վաղ ուժի մեջ մտածին առաջնություն տալուն: Միջազգային փորձը վկայում էր, որ գործող կարգավորումը չի բխում Ժողովրդաիշխանության սկզբունքի էությունից: Դրա էությունն այն է, որ ավելի ուշ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորված օրենսդիրն է ներկայումս արտահայտում ժողովրդի կամքը, այլ ոչ թե ավելի վաղ ձևավորված օրենսդիրը: Արդյունքում, ավելի ուշ գրված օրենքը պետք է գերակայի ավելի վաղ օրենքի նկատմամբ՝ ելնելով ժողովրդաիշխանության սկզբունքից:

Lex posterior derogat legi prior կանոնը ծագում է դեռևս հռոմեական իրավունքից: Lex posterior derogat legi prior կանոնը լայնորեն կիրառվում է  արտասահմանյան երկրների իրավունքում: Lex posterior derogat legi prior սկզբունքը կիրառվում է հավասար իրավական ուժ ունեցող ակտերի միջև հակասություն առաջանալու դեպքում: Նշված սկզբունքը լայնորեն ընդունված է արտասահմանյան երկրներում: Անգլիական իրավունքում ևս ամրագրված է այն սկզբունքը, որ ավելի ուշ ընդունված իրավական ակտը վերացնում է ավելի վաղ ընդունված իրավական ակտը՝ ելնելով պառլամենտի գերակայության և ինքնիշխանության սկզբունքից: Նշված սկզբունքն ամրագրված է նաև մի շարք երկրների «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքերում, օրինակ՝ ՌԴ, Բելոռուս, Վրաստան, Մոլդովա:

  1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի որոշումները.

Ներկայիս կարգավորմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերը գործողության մեջ են դրվում օրենքով կամ կառավարության որոշմամբ: Մինչդեռ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունը այլ նպատակ է հետապնդում: Այսպես.

2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ Միություն): Տվյալ կառույցը իր բնույթով հանդիսանում է պետությունների՝ տնտեսական ոլորտում համագործակցության նպատակով ստեղծված վերպետական միջազգային կազմակերպություն, ինչն իր հերթին առաջ է բերում Միության շրջանակներում ընդունված իրավական ակտերը կիրառելու և անդամ պետությունների տարածքում դրանք գործողության մեջ դնելու որոշակի ընթացակարգային խնդիրներ:

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ ԵԱՏՄ Պայմանագիր) 6-րդ հոդվածի համաձայն Միության իրավունքի մաս են կազմում, ի թիվ այլոց, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ ԵՏՀ) որոշումներն ու կարգադրությունները, որոնք ընդունվել են ԵԱՏՄ Պայմանագրով ու Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում։ Նույն պայմանագրի 2-րդ հոդվածը մեկնաբանում է «որոշումը» որպես Միության մարմինների կողմից ընդունվող, նորմատիվ իրավական բնույթի դրույթներ պարունակող ակտ, իսկ «կարգադրությունը»` որպես Միության մարմինների կողմից ընդունվող կազմակերպակարգադրական ակտ:

«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 2-րդ հոդվածով սահմանվում է, որ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումները, որոնք գործում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են կիրառման Հայաստանի Հանրապետության տարածքում` հաշվի առնելով Պայմանագրի 3-րդ հավելվածով սահմանված դրույթները: ԵԱՏՄ Պայմանագրի 1-ին հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ ԵՏՀ կողմից ընդունվող որոշումները, հանդիսանալով նորմատիվ իրավական բնույթի դրույթներ պարունակող ակտեր, Միության անդամ պետությունների համար ունեն պարտադիր բնույթ: Նույն կետով սահմանվում է նաև, որ ԵՏՀ որոշումներն ընդգրկվում են Միության իրավունքի մեջ և ենթակա են անմիջական կիրառության անդամ պետությունների տարածքներում։

Ստացվում է ստանձնած միջազգային պարտավորության ուժով ՀՀ-ում պարտադիր կատարման են ենթակա Եվրասիական տնտեսական միության Հանձնաժողովի որոշումները և բոլորվին անհրաժեշտություն չկա դրանց գործողության մեջ մտնելու մասին ընդունել առանձին ակտ: Հարկ է միայն ապահովել նշված որոշումների հասանելիությունը հանրությանը՝ դրանք ժամանակին թարգմանելով և հրապարակելով: Նշված կարգն էլ սահմանվել է նախագծով:

Գործնականում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերի կիրառությունը բարդանում էր միայն այն պատճառով, որ այն բավարար կերպով հասանելի չէր հանրությանը: Հենց այս խնդրի լուծմանն էլ պետք է ուղղված լինի օրենքի կարգավորումը

Հաշվի առնելով վերոգրյալը Նախագծով առաջարկվել են հետևյալ լուծումները՝

  1. Հանրային քննարկումն նախատեսվելու է նաև պատգամավորական և խմբակցությունների նախաձեռնությամբ նորմատիվ իրավական ակտերի համար, նախատեսվել են այն ակտերը, որոնք հանրային քննարկման ենթակա չեն, սահմանվել է, որ հանրային քննարկման ենթակա են բոլոր նորմատիվ իրավական ակտերը.
  2. Սահմանվել է, որ հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ դրանց դրույթների միջև անհամապատասխանության դեպքում առաջնահերթ կիրառվում են ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերը կամ դրանց դրույթները.
  3. Օրենսդրական տեխնիկայի հետ կապված մի շարք փոփոխություններ են կատարվել.
  4. Սահմանվել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերը գործում են անմիջականորեն, սակայն դրանց ընդունվելուց հետո մինչև ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը պետք է թարգմանվեն և հրապարակվեն՝ դրանով իսկ հասանել և պարտադիր դառնալով հանրության համար: Ընդ որում՝ հաշվի են առնվել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի կարգավորումները: Մասնավորապես.

ԵԱՏՄ Պայմանագրի 111-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միության մարմինների որոշումներն ուղարկվում են անդամ պետություններին ոչ ուշ, քան որոշումը կայացնելու օրվանից հաշվարկված 3 օրացուցային օրվա ընթացքում։

ԵԱՏՄ Պայմանագրի Հավելված 1-ի 16-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օրացուցային օրը լրանալուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով։ Բացառիկ դեպքերում ընդունվող և արագ արձագանք պահանջող որոշումներով կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետ, սակայն դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 10 օրացուցային օր հետո։

Նախագծով նաև բացի նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային եղանակով հրապարակումից նախատեսվում է, ինչպես այժմ, 2020 թվականի հուլիսի 1-ից հետո նույնպես ունենալ պաշտոնական տեղեկագրերում դրանց հրատարակում: Հայաստանի Հանրապետության պարագայում, հաշվի առնելով տարածաշրջանային ռիսկերերը, ինչպես նաև  հակերային հարձակումները՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է որպես սկզբնաղբյուր ունենալ նաև պաշտոնական հրատարակությունը՝ թղթային ձևով  և սահմանափակ քանակությամբ:

 

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծերով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում կվերացվեն նորմատիվ իրավական ակտերի մշակման գործընթացի հետ կապված՝ գործնականում առաջացող խնդիրները:

Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիա

Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիան Ֆրանսիական հեղափոխության ծրագրային փաստաթուղթ է, որը հռչակեց նրա հիմնական սկզբունքները՝ ժողովրդական գերիշխանության և մարդու անկապտելի բնական իրավունքները։ Ընդունվել է 1789 թվականի օգոստոսի 26-ին, Սահմանադիր ժողովում։ Դեկլարացիան (պարունակում էր 17 հոդված) ազդարարում էր, որ մարդու բնական և անկապտելի իրավունքներն են ազատությունը, սեփականությունը, անվտանգությունը և դիմադրություն ճնշմանը, օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարությունը, անձի խղճի, խոսքի ազատությունը, հարկերի հավասարաչափ բաշխումը բոլոր քաղաքացիների միջև։ Դեկլարացիան ֆեոդալական բացարձակ միապետական կարգերի դեմ պայքարի դրոշ դարձավ ոչ միայն Ֆրանսիայում, այլն ուրիշ երկրներում։ Սակայն խոշոր բուրժուազիան դեկլարացիայի դեմոկրատական սկզբունքների մեջ մտցրեց սեփական դասակարգային սահմանափակ բովանդակությունը, որն արտահայտվեց 1791 թվականի սահմանադրությամբ նախատեսված ընտրական ցենզով, ֆրանսիական գաղութներում ստրկության պահպանմամբ։ Դեկլարացիայի դեմոկրատական սկզբունքները մասնակիորեն իրականացվեցին միապետության տապալումից, հանրապետության հռչակումից հետո և մասնավորապես յակոբինյան դիկտատուրայի ժամանակ։ 1793 թվականին ընդունված մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիան ավելի դեմոկրատական էր (ավելացվել էին հանրագրերի, ժողովների իրավունքի, ժողովրդի իրավունքները խախտող կառավարության դեմ ապստամբելու իրավունքի են հոդվածները)։ Չնայած այդ ամենին երկրում պահպանվում էր բանվորների ու բատրակների սոցիալական իրավազրկությունը։

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Ընդունված և հռչակված գլխավոր ասամբլեայի 1948 թ. դեկտեմբերի 10-ի 217 A (III) բանաձևով

ՆԱԽԱԲԱՆ

Քանզի մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմքն է,

քանզի մարդու իրավունքների անտեսումն ու դրանց նկատմամբ արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների, և որպես մարդկության վեհ նպատակ հռչակված է այնպիսի աշխարհի ստեղծումը, ուր մարդիկ կվայելեն խոսքի և համոզմունքի ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից,

քանզի, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու ապստամբության ընդդեմ բռնակալության ու ճնշման` որպես վերջնական միջոցի, կարևոր է իրավական պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը,

քանզի կարևոր է ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման խթանումը,

քանզի Միավորված ազգերի կազմակերպության ժողովուրդները Կանոնադրության մեջ վերահաստատել են իրենց հավատը մարդու հիմնարար իրավունքների, անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդու ու կնոջ իրավահավասարության նկատմամբ և վճռել են քաջալերել սոցիալական առաջընթացն ու կենսամակարդակի բարելավումն առավել ազատության պայմաններում,

քանզի անդամ պետությունները պարտավորվել են, Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցելով, հասնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրանց պահպանման քաջալրմանը,

քանզի այդ իրավունքների ու ազատությունների ընդհանուր ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի այս պարտավորության լիակատար իրականացման համար,

ուստի այժմ

Գլխավոր ասամբլեան հռչակում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը` որպես բոլոր ժողովուրդների ու ազգերի կողմից նվաճվելիք ընդհանուր մի չափանիշ, որպեսզի յուրաքանչյուր անհատ և հասարակության ամեն մի մարմին, մշտապես մտապահելով սույն Հռչակագիրը, ձգտի ուսման ու կրթության միջոցով քաջալերել հարգանքն այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովել դրանց համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը թե անդամ պետությունների ժողովուրդների և թե դրանց իրավազորության ներքո գտնվող տարածքների ժողովուրդների կողմից:

Հոդված 1

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ և խղճով և պարտավոր են միմյանց վերաբերվել եղբայրության ոգով:

Հոդված 2

1. Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները` առանց որևէ տարբերակման, այնպիսի հիմքերով, ինչպիսին են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ այլ կարգավիճակ:

2. Ավելին, չպետք է կատարվի որևէ տարբերակում` ելնելով այն երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, որին պատկանում է անձը, լինի այն անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով:

Հոդված 3

Յուրաքանչյուր ոք ունի կյանքի, ազատության և անձի անձեռնմխելիության իրավունք:

Հոդված 4

Ոչ ոք չպետք է պահվի ստրկության կամ կախյալ վիճակում. ստրկությունը և ստրկավաճառությունը, իրենց բոլոր դրսևորումներով, արգելվում են:

Հոդված 5

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Հոդված 6

Յուրաքանչյուր ոք ամենուր իրավունք ունի ճանաչվելու որպես իրավասուբյեկտ:

Հոդված 7

Բոլորը հավասար են օրենքի առջև և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանվածության իրավունք: Բոլորն ունեն սույն Հռչակագիրը խախտող ցանկացած խտրականությունից և նման խտրականության ցանկացած հրահրումից հավասար պաշտպանության իրավունք:

i

Հոդված 8

Յուրաքանչյուր ոք, սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված հիմնարար խախտման դեպքում, ունի ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ պաշտպանության իրավունք:

Հոդված 9

Ոչ ոք չպետք է ենթարկվի կամայական ձերբակալման, կալանքի կամ արտաքսման:

Հոդված 10

Յուրաքանչյուր ոք, իր իրավունքների և պարտականությունների սահմանման և իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի դեպքում, ունի լիակատար հավասարության պայմաններում անկախ և անկողմնակալ դատարանի կողմից արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք:

Հոդված 11

1. Քրեական հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ըստ օրենքի, հրապարակային դատաքննությամբ, որի ժամանակ նա ունեցել է իր պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր երաշխիքները:

i

2. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ քրեական հանցագործության համար` կապված ցանկացած գործողության կամ անգործության հետ, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև կիրառվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:

Հոդված 12

Ոչ ոք չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրության նկատմամբ կամայական միջամտության, ինչպես նաև` որևէ ոտնձգության իր պատվի ու հեղինակության նկատմամբ: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքով պաշտպանվելու իրավունք:

Հոդված 13

1. Յուրաքանչյուր ոք ունի տվյալ պետության սահմաններում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, այդ թվում` սեփական երկրից մեկնելու և իր երկիրը վերադառնալու իրավունք:

Հոդված 14

1. Յուրաքանչյուր ոք ունի հետապնդումից այլ երկրներում ապաստան հայցելու և դրանից օգտվելու իրավունք:

2. Այս իրավունքը չի կարող վկայակոչվել ոչ քաղաքական հանցագործությունների կամ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին հակասող արարքների կապակցությամբ հետապնդման դեպքում:

Հոդված 15

1. Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք:

2. Ոչ ոք չպետք է կամայականորեն զրկվի իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

Հոդված 16

1. Չափահաս տղամարդիկ ու կանայք, առանց ռասայական, ազգային կամ կրոնական որևէ սահմանափակման, իրավունք ունեն ամուսնանալ և ընտանիք կազմել: Նրանք հավասար իրավունքներ ունեն ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս:

2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացողների ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:

3. Ընտանիքը հասարակության բնականոն ու հիմնարար խմբային միավորն է և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:

Հոդված 17

1. Յուրաքանչյուր ոք ունի ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ սեփականություն ունենալու իրավունք:

2. Ոչ ոք չպետք է կամայականորեն զրկվի իր սեփականությունից:

Հոդված 18

Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատություն և միանձնյա կամ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով իր կրոնը կամ համոզմունքը քարոզելու, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն:

Հոդված 19

Յուրաքանչյուր ոք ունի կարծիքի և դրանք արտահայտելու ազատություն. այս իրավունքը ներառում է կարծիքներն առանց միջամտության ունենալու, անկախ պետական սահմաններից տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, լրատվության ցանկացած միջոցով ստանալու և տարածելու ազատությունը:

Հոդված 20

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ու միավորումներ կազմելու իրավունք:

2. Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամակցելու որևէ միավորման:

Հոդված 21

1. Յուրաքանչյուր ոք ունի անմիջականորեն կամ ազատորեն ընտրված ներկայացուցիչների միջոցով իր երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք:

3. Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այն պետք է արտահայտվի պարբերական և իրական ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ընթացակարգերի միջոցով:

Հոդված 22

Յուրաքանչյուր ոք, որպես հասարակության անդամ, ունի սոցիալական ապահովության իրավունք և, ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով, ինչպես նաև` յուրաքանչյուր պետության կազմակերպմանն ու ռեսուրսներին համապատասխան օգտվում է իր արժանապատվության և իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներից:

Հոդված 23

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության, արդար ու նպաստավոր աշխատանքային պայմանների ու գործազրկությունից պաշտպանվածության իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք առանց որևէ խտրականության:

3. Յուրաքանչյուր աշխատող ունի իր և իր ընտանիքի համար մարդկային արժանապատվությանը հարիր գոյություն ապահովող արդար ու նպաստավոր վարձատրության և, անհրաժեշտության դեպքում, այն սոցիալական ապահովության այլ միջոցներով լրացնելու իրավունք:

4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունք` հանուն իր շահերի պաշտպանության:

Հոդված 24

Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի, այդ թվում` աշխատանքային ժամերի ողջամիտ սահմանափակման և վճարովի պարբերական արձակուրդների իրավունք:

Հոդված 25

1. Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի առողջության ու բարեկեցության համար բավարար կենսամակարդակի, այդ թվում` սննդի, հագուստի, բնակարանի և առողջապահության ու սոցիալական անհրաժեշտ ծառայությունների իրավունք, ինչպես նաև ապահովության իրավունք` գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ հանգամանքներում գոյության այլ միջոցներից զրկվելու դեպքում:

2. Մայրությունն ու մանկությունը հատուկ հոգածության և օժանդակության իրավունք ունեն: Ամուսնության մեջ կամ դրանից դուրս ծնված բոլոր երեխաներն օգտվում են սոցիալական միևնույն պաշտպանությունից:

Հոդված 26

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Կրթությունը, առնվազն տարրական և հանրակրթական փուլերում, անվճար է: Տարրական կրթությունը պարտադիր է: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է լինի հանրամատչելի, իսկ բարձրագույն կրթությունը` ընդունակություններին համապատասխան հավասարապես մատչելի բոլորի համար:

2. Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը, էլ ավելի նպաստի Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ գործունեությանը:

3. Ծնողներն ունեն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք:

Հոդված 27

1. Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստներից օգտվելու և գիտական առաջընթացից և դրա բարիքներից օգտվելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի իր հեղինակած ցանկացած գիտական, գրական կամ գեղարվեստական ստեղծագործությունից գոյացող բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք:

Հոդված 28

Յուրաքանչյուր ոք ունի սոցիալական և միջազգային այնպիսի կարգի իրավունք, որում լիովին իրագործելի են սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատությունները:

Հոդված 29

1. Յուրաքանչյուր ոք պարտականություններ ունի այն համայնքի առջև, ուր և միայն հնարավոր է նրա անձի ազատ ու լիարժեք զարգացումը:

2. Իր իրավունքներն ու ազատությունները իրականացնելիս յուրաքանչյուր ոք ենթակա է միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով` բացառապես ուրիշների իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքը երաշխավորելու և ժողովրդավարական հասարակությունում բարոյականության, հասարակական կարգի և ընդհանուր բարեկեցության արդարացի պահանջներն ապահովելու նպատակով:

3. Այս իրավունքների և ազատությունների իրականացումը ոչ մի դեպքում չպետք է հակասի Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:

Հոդված 30

Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որևէ պետության մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքների և ազատությունների ոչնչացմանը: