Գիշերը քոլեջում

Ամառվա մի երեկո, հավաքվեցինք քոլեջում։ Երբ միացան վերջին մասնակիցները  որոնք հավանաբար մենք էինք, ուղևորվեցինք Սարալանջ։ Սարալանջում միասին մշակեցինք հողը և հեռացրեցինք տնկիներին շրջապատող ավելորդ բույսերը։ Աշխատանքը ավարտելուց հետո գնացինք ընթրիքի համար նախատեսված գնումները կատարելու։ Կարծում եմ մարկետի աշխատողները դեռ երկար ժամանակ մեզ չեն մոռանա։ Ապա արդեն քոլեջում փորձեցինք ուտելու պիտանի պիցցա սարքել։ Գրեթե վատ չէր եղել, կամ էլ շատ սոված էինք։ Երեկոն շարունակեցինք Շերլոկի հետ, ցավոք չավարտեցինք։

Գիշերը անցկացրեցինք հետաքրքիր զրույցներով, թեթև ադրենալինով ինչ-ինչ պատճառներով, և արթուն։ Ամպրոպի ձայների և կայծակի տեսարանների հետ հանդերձ սկսեցինք առավոտը։

 

 

հաշվետվություն

հայոց լեզու

ազատ թեմաներ

Հադեսը և Պերսեֆոնեն

Նախագիծ․ ԿՈՐՍԵՏ

Նախագիծ․ Գրքերի սերիա “Գրիշավերս”

ռուսաց լեզու

ազատ թեմաներ

Серия книг ”Гришаверс

История корсетов

Аид и Персефона

անգլերեն

report

presentation essay

աշխ հիմունքներ

իմ նախընտրած մասնագիտական ոլորտը

ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Տավուշ

ձեռներեցություն

Բիզնես պլան

Մասնագիտական կողմից պասիվ աշխատանք է կատարվել ինչ֊ինչ պատճառներով։ Սակայն եզրափակիչ աշխատանք ներկա պահին է կատարվում։ Հուսով եմ ապագայում ամեն ինչ ավելի բարեհաջող կստացվի։

Կան առարկաներ որոնց եզրափակիչ արդյունքից բավականին գոհ եմ և նույնիսկ ոգեշնչված։ Ցավոք առաջին և վերջին տարին էր տվյալ առարկաների ուսուցումը։

Ճամփորդություն դեպի Տավուշ

Նախաբան

Մոտ արդեն երկու տարի ես շատ պասիվ էի մասնակցում կրթահամալիրի ցաննկացած ճամփորդության ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէր կամ ուղակի միայնակ ճամփորդությունը չափազանց անհետաքրքիր (իսկ իմ դեպքում անգամ դեպրեսսիվ) էր։ Բայց մոտ մեկուկես տարի անց, երկար բանակցություններից հետո, հավաքելով ճամփորդական թիմ մեկնեցինք Տավուշ։

Ամսի 29-ին մենք մեկնեցինք Տավուշ։ Վատ, մռայլ եղանակը ճիշտն ասած իմ սրտով էր և ավելի բառձրեցրեց ապագա երեք օրվա արկածների սպասումը։ Եկեղեցում ժամերգությունի հետո մեկնեցինք։

Առաջին կանգառն էր Սևանը, Սևանավանքը, ապա Սևանի թերակղզին։ Հասնելով Տավուշ մենք շարժվեցինք դեպի Ջուղտակ վանք, բայց ճանապարհին մոլորվելով քիչ անց էլ միևնույն է ճանապարհը չգտնելով, մենք որոշեցինք վերադառնալ։  Չհուսահատվեցինք, որովհետև ճանապարհին բավականին ուրախ էր, ինչքան էլ որ ցեխոտ։ Քայլքից հետո այցելեցինք հյուրատուն, որտեղ և պետք է անկացնեինք  երեք օրերը, հյուրատունը բոլորիս դուր եկավ։ Քիչ անց այցելեցինք Իջևանի գինու-կոնյակի գործարան։ Այնտեղ մենք ծանոթացանք գործարանի պատմությանը, տեսանք թե ինչպես են արտադրվում գինիները և կոնյակները, ունիկալ գինիների շարանը տեսնելուց հետո ամեն մեկս որևէ ռրություն թողեց տվյալ գինիների վրա։

 

Երեկոյան այցելեցինք Իջևանի Դենդրո պարկ, որտեղ ծանոթացանք Հայաստանում հազվադեպ հանդիպող բույսերին և մշակաբույսերին։ Շրջեցինք պարկով և շտապեցինք տուն։ Ծանոթացանք տանը, շրջեցինք բակով և սկսեցինք խաղեր խաղալ մինչ երեկո։

Երկրորդ օրը մենք այցելեցինք Քարի արտադրամաս, որտեղ ծանոթացանք քարերի մշակման գործընթացին, մասնակից եղանք քարերի կտրմանը և քանդակմանը։ Նաև շրջեցինք գործարանի Էդեմական բակով։ Այնուհետև գնացինք Իջևանի ԵՊՀ-ի մասնաճյուղ որտեղ մասնակցեցինք կոնֆերանսի և լսեցինք մարդկանց հաջողության պատմությունները։ Ունեղանք շրջայց ԵՊՀ -ում։ Շրջայցից հետո ունեցանք ևս մեկ հանդիպում զբոսաշրջության վերաբարյալ, և պահպանեցինք հետագա կապը ԵՊՀ-ի հետ։

ԵՊՀ շրջայցից հետո գնացինք “Արևիկ սոցիալ-կրթական կենտրոն”։ Թեև շատ հոգնած էինք այնպեղ ծանոթացանք կենտրոնի ստեղծման պատմությանը, դասերի ացկացվելու կարգին և ընդհանուր կրթական կենտրոնին։ Վերը նշված կենտրոնում դասերը անցկացվում էին հոգևոր կերպով,։ հետո Հյուրասիրությունից հետո շարժվեցինք հյուրատուն։

Երեկոյան գնացինք քաղաքում շրջելու։ Անցկացրի անմոռանալի երեկո և վայելեցինք իջևանյան բնությունը որը ինձ բավականին դուր եկավ։ Կենտրոնը բացարձակապես նման չի Երևանյան միջավայրին։ Ուներ զարմանալի հանգստացնող և հաճելի փողոցներ այգիներ և այլն։ Չնայած էլ որ նեռքին խավի տղաների քանակը բավականին շատ էր դա մեզ չխանգարեց անցկացնել հաճելի երեկո և անել ավես լուսանկարներ։

Գիշերը անցկացրեցինք խաղերով։ Իմ հերթին կավելացնեմ, որ անձամբ ինձ համար ճամբորդության տվյալ պահերը կարևոր դեր են խաղում ընդհանուր տպավորություններից։

Իսկ երրորդ օրը վերջինն էր Տավուշում,  ոչմեկ վերադարձնալու ցանկություն չուներ ։ Արթնացանք և արագ գործի անցանք։ Շարժվեցինք “Մենք ենք մեր սարերը” հայտնի ֆիլմի նկարահանված տեղանքը որտեղ փորձեցինք կրկնել հանրահայտ ոչխառային պահը թեև բավականին անհաջող, բայց շատ զվարճալի այնուհետև  գնացինք Մակարավանք։ Այնտեղ ևս ունեցանք հետաքրքիր շրջայց, ծանոթացանք պատմությանը։ Մակարավանքում միայսին շրջեցինք, լուսանկարվեցինք։  Հետ գալու ճանապարհը անցավ նույնպես անձրևոտ ինչը հետաքրքիր պատահականություն էր։ Հետ գալու տպավորությունները բավականին անմոռանալի էին։

Տարվա Հաշվետվություն

Նախորդ տարի ընդունվեցի ՄՍԿՀ քոլեջ։ Ինձ համար ամեն ինչ նոր ևտարորինակ  էր՝ միջավայրը,  ուսումնական ծրագիրը և այլն։ Դժվարություններով բայց  կարողացա հարմարվել նոր միջավայրին, ինչպես նաև ձեռք բերեցի հետաքրքիր ընկերներ։ Սակայն մինչև օրս լինում են պահեր երբ չեմ կառողանում  համակերպվել:

Ճամփորդությունները կարեվոր տեղ են գրավում քոլեջի ձեռքբերումների մեջ։ Սակայն ցավոք ոչ շատերին կարողացա մասնակցել ինչը կուղեմ նոր ուսումնական տարվա ընթացքում:

Մասնակցել եմ  ուսումնական ժամերգություններին, մեդիա ուրբաթներին, մարզական ստուգատոեսներին,  դիջիդեքների և ինձնով ամենասիրվաց ձիավարության ակումբին:

Ինձ համար ավելի տպավորվեց ուսումնական ծրագրի տեսակը ,,Երկու շաբաթյա ուսումնական ճամբարի,, ընթացքում: Ջոկատի կազմը իրոք շատ հարջող էր և իրոք ստացվեց դասերը անցկացնել հաճելի և ընկերական միջավայրում ինչը ցավոք սրտի ոչ հաճախ էր ստացվում հիմնական կուրսի հետ:

Նաև ունեմ շատ հետաքրքիր նախագծեր որոնք  ավելի հետաքրքիր և գրավիչ կդարձնեն մեր դասերը և առօրյան: Կիրականացնեմ այս ամենը  նոր ուսումնական տարվա ընթացքում:

Նախագիծ՝ Սեբաստացի մեկ օրով 

Ամառային ուսումնական-մասնագիտական ճամբար. Մայիսի 31 — հունիսի 11

 

 

Skip to toolbar