ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

Նշովի տարբերակները 0,5 միավոր, իսկ գրավոր պատասխանները 2 միավոր։

  1. Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները։

Աշխարհագրությունը գիտություն է երկրագնդի բնության, բնակչության և դրանց հետ կապված օրինաչափությունների մասին։Նախկինում աշխարհագրությունը հայտնաբերող, նկարագրող գիտություն էր, իսկ հիմա այն զարգանալով վեր է ածվել կառուցողական-կոնստրուկտիվ գիտություն։

2.Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը: Ի՞նչ ոլորտներից է այն բաղկացած:(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր ոլորտները)։

Աշխարհագրական թաղանթը քարակերտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ։

3.Աշխարհագրական թաղանթի համեմատաբար ոչ մեծ տարածք զբաղեցնող տեղամասերը` բնատարածքային համալիրները, դրանց առաջացումը, կառուցվածքը և փոփոխություններն ուսումնասիրող գիտություն է․

  • 1) հողերի աշխարհագրությունը
  • 3) գեոմորֆոլոգիան
  • 2) կլիմայագիտությունը
  • 4) լանդշաֆտագիտությունը

4.Որոնք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր հատկանիշ)։

5.Ո՞ր շարքի երկրներն են բնակչության թվով գերխոշոր.

  • 1) Չինաստան, Հնդկաստան, Կանադա
  • 2) ԱՄՆ, Եգիպտոս, Ինդոնեզիա
  • 3) Ճապոնիա, Չինաստան, Իրան
  • 4) Պակիստան, Նիգերիա, Բանգլադեշ

6.Ընտրել բնակչության թվով գերխոշոր երկրների ճիշտ շարքը.

  • 1․Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան
  • 2) Ավստրալիա, Բրազիլիա, Եգիպտոս
  • 3) ԱՄՆ, Պակիստան, Ինդոնեզիա
  • 4) Հնդկաստան, Բանգլադեշ,Վիետնամ

7.Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ բնակչության թվի նվազման հաջորդականության.

    • 1) Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան
    • 2) Ռուսաստան, Հայաստան, Պակիստան, Ուկրաինա
    • 3) Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ճապոնիա
    • 4) ԱՄՆ, Ավստրալիա, Բանգլադեշ, Իրան

8.Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ դրանց տարածքի մակերեսի աճման հաջորդականության.

    • 1) Ֆրանսիա, Ուկրաինա, Չինաստան, Հնդկաստան
    • 2) Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Ավստրալիա
    • 3) Գերմանիա, Ղազախստան, Չիլի, Բրազիլիա
    • 4) Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան

9.Ո՞ր շարքում են պետությունները դասավորված ըստ տարածքի մակերեսի նվազման հաջորդականության. 1․Ռուսաստան 2. Չինաստան 3. ԱՄՆ 4. Կանադա

  • 1) 1, 2, 3, 4
  • 2) 1, 4, 2, 3
  • 3) 1, 3, 4, 2
  • 4) 1, 4, 3, 2

10.Բացարձակ միապետություններ են.

  • 1) Սաուդյան Արաբիան և Օմանը
  • 2) Մեծ Բրիտանիան և Քուվեյթը
  • 3) Ճապոնիան և Նորվեգիան
  • 4) Լիբանանը և Հորդանանը

11.Միապետություններ են.

  • 1) Ռուսաստանը և Նիդերլանդները
    2) Ճապոնիան և Չինաստանը
    3) Իսպանիան և Շվեդիան
    4) Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան

12.«Պետություն — պետական կառավարման ձև» զույգերից ընտրել սխալը.

  • 1) Նորվեգիա — միապետություն
    2) Լիբանան — հանրապետություն
    3) Իրաք — միապետություն
    4) Եգիպտոս — հանրապետություն

13.Ո՞ր պնդումն է ճիշտ.

  • 1) Աշխարհում գոյություն ունեցող միապետությունների ճնշող մեծամասնությունը բացարձակ միապետություններ են:
  • 2) Պետական կառուցվածքի ձևը կապ ունի բնակչության կրոնական կազմի հետ:
  • 3) Կառավարման հանրապետական ձևը բնորոշ է միայն տնտեսապես զարգացած երկրներին:
  • 4) Պետության կողմից իշխանության իրականացման եղանակների ու միջոցների ամբողջությունը կոչվում է պետական վարչակարգ:

14.Ո՞ր պնդումն է ճիշտ.

  • 1) Աշխարհի երկրների մեծ մասը կառավարման ձևով միապետություն է:
  • 2) Նախագահական հանրապետությունում երկրի նախագահն ընտրվում է պառլամենտի (խորհրդարանի) կողմից:
  • 3) Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը տարածքային կառուցվածքով ունիտար (միացյալ) են:
  • 4) Դաշնային պետության տարածքային միավորներն ունեն բացարձակ պետական անկախություն:

15.Պետական կառավարման այն ձևը, երբ գերագույն իշխանության իրավունքը պատկանում է մեկ անձի և անցնում է ժառանգաբար, կոչվում է.

    • 1) հանրապետություն
    • 2) նահանգապետություն
    • 3) միապետություն
    • 4) գաղութատիրություն

16.Սահմանադրական միապետություններ են.

  • 1) Իսպանիան և Շվեդիան
  • 3) Դանիան և Չեխիան
    2) Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան
  • 4) Իտալիան և Շվեյցարիան

17. Զարգացած երկրների մեջ առանձին ենթախումբ են կազմում արևմտաեվրոպական հին արդյունաբերական երկրները: Դրանցից չեն.

    • 1) Ավստրիան և Բելգիան
    • 2) Դանիան և Նիդերլանդները
    • 3) Իսպանիան և Պորտուգալիան
    • 4) Շվեյցարիան և Նորվեգիան

18.Զարգացող երկրների մեջ առանձնացվում են, այսպես կոչված, առանցքային
երկրներ: Դրանցից չէ.
1) Հնդկաստանը 3) Բանգլադեշը
2) Չինաստանը 4) Մեքսիկան

19.Հետամնաց ագրարային երկրներ են.
1) Չադը և Եթովպիան 3) Արգենտինան և Մեքսիկան
2) Հնդկաստանը և Չինաստանը 4) Քուվեյթը և Վենեսուելան

20.Զարգացած երկրներ չեն.
1) Ավստրիան և Բելգիան
2) Սինգապուրը և Հարավային Կորեան
3) Հնդկաստանը և Նեպալը
4) Կանադան և Ավստրալական Միությունը

21.Անցումային տնտեսություն ունեն.
1) Իսպանիան և Պորտուգալիան 3) Ուկրաինան և Ռումինիան
2) Հունաստանը և Իռլանդիան 4) Սինգապուրը և Վիետնամը

22.Անցումային տնտեսություն ունեն.
1) Իրանը և Թուրքիան 3) Հայաստանը և Ադրբեջանը
2) Հունաստանը և Վրաստանը 4) Ճապոնիան և Ռուսաստանը

23.Աշխարհի քաղաքական քարտեզում ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել փաստացի անկախացած երկրների միջազգային ճանաչումը:

Երկրների միջազգային ճանաչումը կարող է հանգեցնել նրան, որ այդ երկրները կսկսեն զարգանալ, կկարողանան մտնել համաշխարհային շուկա՝ ներմուծել և արտահանել ապրանք։

24.Որո՞նք են զարգացող և զարգացած երկրների բնութագրիչները:

Զարգացած երկրները առանձնանում են շուկայական հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեծ շնչի հաշվով, ՀՆԱ-ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ։ Իսկ զարգացող երկրնեում տնտեսության ճյուղերի զարգացումը գտնվում է միջին մակարդակի վրա։ ՀՆԱ-ի ցուցանիշը համեմատաբար ցածր է։

25.Ինչպիսի՞ գործոնների ազդեցությամբ կարող է փոփոխվել պետության քաղաքա-աշխարհագրական դիրքը

Երկրի քաղաքա-աշխարհագրական դիրքը կարող է փոխվել քաղաքական  պատերազմների շնորհիվ կամ խաղաղ ճանապարհով։ Եթե տվյալ երկիրը հաղթանակ է տանում ապա բնականաբար նրա տարածքները մեծանում են և ընդլայնվում։ Կամ տեղի է ունենում նրա ճիշտ հակառակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *