Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները

1. Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ: Երբ երևույթը ուսումնասիրելու համար կայան են հիմնում և տարիներ շարունակ ամեն օր մի քանի անգամ դիտարկումներ են կատարում ու գրանցում տվյալները:

2. Դաշտային հանույթի մեթոդ: Սա լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է: Կազմվում է արշավախումբ, մշակում են ծրագիր և դուրս գալիս դաշտ՝ դիտարկումներ կատարելու և քարտեզագրելու:

3. Փորձագիտական մեթոդ: Բնության մեջ կան շատ երևույթներ, որ հազվադեպ են կրկնվում: Դրա համար պետք է արհեստականորեն ստեղծել այդ երևույթը և ուսումնասիրել: Օրինակ՝ սելավները:

Continue reading Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները