Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Բոլոր այն լանդշաֆտները, որտեղ մարդը կարող է ապրել և աշխատանքային գործունեություն ծավալել, պետք է այնպես ձևավորել և վերափոխել, որ այն ավելի արդյունավետ դառնա:

 

Գյուղատնտեսական— Ենթ. ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին: Այն հերկում ենք, խոտ ցանում, անց ենք կացնում ջրանցք և ստանում ենք բարձր բերք: Միաժամանակ կարելի է մարգագետնի եզրին կառուցել անասնապահական ֆերմա, մշակել յուղ, պանիր և այլն:

Անտառտնտեսական— Եթե ընդարձակ տարածության վրա ոռոգման ցանց է ստեղծվում, կատարում են սանիտարական ծառահատում, փայտանյութով մի հատվածում բնակավայր են հիմնում, գետափին՝ նավահանգիստ, իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ և որսորդությամբ:

Լեռնարդյունաբերական— Ենթ. հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր: Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր։ Միաժամանակ զարգանում է սպասարկման ոլորտը, առողջապահությունը, տրանսպորտի համակարգը և այլն:

Ռեկրեացիոն— Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա: Կառուցվելու են առողջարաններ, հանգստյան տներ, զբոսայգիներ, որոնք կապահովեն մարդկանց հանգիստն ու առողջությունը:

Տրանսպորտային— Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում, կառուցվում են պահեստարաններ, հյուրանոցներ, օդանավակայան: Լանդշաֆտը ծառայում է տրանսպորտին:

Ռազմաստրատեգիական-Լանդշաֆտը վերափոխում է այն հաշվով, որ պաշտպանական հզորությունը ուժեղացվի, կառուցվում են զորանոցներ,ռազմական նշանակության օբյեկտներ:

Ուսումնական— Կան համալսարաններ, բարձրագույն դպրոցն

եր ունեցող քաղաքներ: Սրան զուգահեռ անպայման պետք է լինեն սպասարկման ոլորտի ծառայություններ, խանութներ, հյուրանոցներ և այլն:

Արդյունաբերական— Կան արդյունաբերության շատ ճյու

ղեր, որոնց ձեռնարկությունները թափոններ են արտանետում: Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու, ավելի ապահով վայրերում, որպեսզի թափոնները քաղաք չհասնեն:

Մարդածին— օր․՝ քաղաքները, գյուղերը։ Ենթ.՝ կառուցվում է բնակավայր և շրջանում կան ճահճային ֆացիաներ, որտեղ մոծակներ են բազմանում: Ահա այստեղ մարդու միջամտությամբ ճահիճները չորացվում են, այսինքն տեղի է ունենում լանդշաֆտի մարդածին կարգավորում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *