Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը

Պատմությունը մեզ փորձում է հասկացնել որ անձնական երջանկության և հոգու հանգստի մասին  նույնպես պետք է հոգալ ինչքան էլ շատ լինեն շուրջ կենցաղային խնդիրները։

Պատմությունը փոքր Վիլլիի մասին է ով իր աշխատավարձը ծախսում է ձայնասկավառակի վրա մտածելով որ դա կպարգևի իրեն անհրաժեշտ հանգիստ և հաճույք։ Բայց երբ փոքրիկ Վիլլին գրամաֆոնն ու սկավառակը ձեռքին մտավ տուն, բախվեց մոր մտահոգ և հոգնած հայացքին, հասկացավ որ, հեշտ չի լինելու մորը համոզել՝ իր կատարած գնումները արդարացնելու համար։  Մայրը, ճիշտ է, սկզբում պայծառ չվերաբերվեց  փոքրիկի “հանճարությանը”, թեև քիչ անց զգաց նման իրի պակասն իր կյանքում և հանգստությունը որ պարգևեցին նրան երաժշտության ելևէջները։  Հետագայում մայրն միայն կողմ էր որդու նորարարություններին և  նույնիսկ պահանջում էր նոր ձայնապնակներ գնել և միշտ պաշտպանում ու աջակցում էր որդուն։