Վերլուծություն՝ «Նամակ Ռուսաց թագավորին»

Ռուսաց թագավորին նամակ գրելը ոնց որ թե հայերի միակ հույսն է եղել: Ակսել Բակունցը՝ իր «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքով ասում է, որ մարդիկ միշտ անելանելի վիճակից են նամակ գրել Ռուսաց թագավորին ու հույս փայփայել: Ուղղակի

կարդանք Բակունցի հանճարեղ գործի մի հատված.

«Հարկավոր էր խնդիր ուղարկել ամենաբարձր տեղը՝ հենց իրեն՝ ռուսաց թագավորին, ինչպես ասել էր տանուտերը։ Պապիս պատմածը մեզ թվում էր հեքիաթ։ Եվ մինչդեռ տատս ուրախությունից շփոթվել ու անվերջ աղ էր լցնում ապուրի մեջ ու խառնում, մենք զարմացած նայում էինք մեր կարճլիկ, մազը սպիտակ պապին, որի կապույտ աչքերը պայծառացել և վառվում էին հույսի հրճվանքով:

— Պապի, թագավորը նամակդ որ ստանա, ի՞նչ պիտի անի։

— Կկարդա, հրաման կտա  պրիստավին, որ Ադամով Եգորին, որտեղ որ է, սաղ֊սալամաթ հասցրեք իրեն հորը։

— Բա ո՞նց է գնալու նամակը։

— Էհ, դուք հլա աշխարհքի որտե՜ղն եք․․․ Փոշտ կա, յասաուլ կա, պրիստավ կա։ Տանելու են թագավորի ձեռքին դնեն։ Քյոխվան ասում էր, որ պիտի լավ թղթի վրա գրել տաս, ղալամն էլ ոսկի պիտի լինի, թե չէ ընդունիլ չեն »:

Ավելի շատ վերջին եմ ուզում հավատալ, որ նամակ գրողի հետ ինչպես են վարվում, էլի հիշենք Բակունցի խոսքերը. «Հանկարծ դռները բացվեցին, երևացին մի քանի ձեռքեր, իրար խառնված մարմիններ, անթիվ փայլուն կոճակներ և այդ ամենի մեջ պապիս ալեհեր գլուխը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *