(Untitled)

Վարկը պայմանավորվածություն է ձեր և բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան միջև այն մասին, որ դուք պարտքով ստանում եք գումար, խոստանում եք այն վերադարձնել պայմանավորված ժամկետում: Չմոռանանք նաև տոկոսագումարների մասին։
Այս պայմանավորվածությունը գրավոր կերպով ամրագրվում է վարկային պայմանագրով, որին կից ներկայացվում է մարման գրաֆիկը (ժամկետները և մարվող գումարները)։Վարկային պայմանագրում նշվում են վարկի համար կարևոր պայմանները։ Եթե համեմատենք ավտոմեքենայի հետ, ապա ինչպես այն է  բնութագրվում ոչ միայն գնով, այլև մակնիշով, գույնով ու մի շարք այլ պարամետրերով, այնպես էլ վարկը գումարի չափից բացի բնութագրվում է նաև ժամկետով, տոկոսադրույքով, վճարման հաճախականությամբ, ապահովվածությամբ և այլն։ Այս բոլոր պայմաններին հարկավոր է ուշադրություն դարձնել, քանզի դրանցից է կախված, թե ի վերջո որքան կվճարեք վարկի դիմաց։ Ի դեպ, բոլոր վճարները և տոկոսագումարները մեկ թվով արտահայտված են տարեկան փաստացի տոկոսադրույքումՎարկը հնարավորություն է տալիս խոշոր ծախսը «բաժանել» փոքր ծախսերի, այսինքն` մեկ խոշոր ծախսի փոխարեն անել փոքր-փոքր պարբերական վճարումներ մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում։

Ընդհանուր առմամբ՝ ֆիզիկական անձանց և փոքր ձեռնարկատերերի համար տարածված են վարկի հետևյալ տեսակները`

Սպառողական վարկեր.նպատակն է օգնել ֆիզիկական անձանց՝ ապրանքներ ձեռք բերելու կամ այլ ծախսեր հոգալու: Սպառողական վարկերն իրենց հերթին լինում են`

Լոմբարդային վարկեր. Արագ, իրացվելի գրավի դիմաց (ոսկու, թանկարժեք մետաղներից կամ քարերից պատրաստված զարդերի, երբեմն նաև` ավտոմեքենաների, դրամական միջոցների և այլն) որոշակի անձնական նպատակների համար ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկեր են:

Ավտովարկեր. ավտոմեքենա գնելու նպատակով տրամադրվող սպառողական վարկերն են: Ուսումնական վարկեր. տրամադրվում են ֆիզիկական անձանց՝ կրթության ծախսերը հոգալու նպատակով:

Վարկային գծեր. ընթացիկ ծախսերի իրականացման համար, որպես կանոն վարկային քարտերի միջոցով տրամադրվող վարկեր են: Ապառիկ. հնարավորություն է տալիս սպառողներին ձեռք բերել հիմնականում տեխնիկա կամ այլ սարքավորումներ:

Առևտրային (բիզնես) վարկեր. տրամադրվում են անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց՝ տնտեսական գործունեության իրականացման նպատակով:

Գյուղատնտեսական վարկեր. տրամադրվում են գյուղատնտեսական արտադրության կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման կազմակերպման նպատակով: Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ինչպես իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, այնպես էլ ֆիզիկական անձանց:

Հիփոթեքային վարկեր. տրամադրվում են տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը կամ, հողամասի կառուցապատման դեպքում, հողամասի կառուցապատման իրավունքը:

Որքան երկար է վարկի տևողությունը, այնքան բարձր է նրա գինը, այսինքն` այնքան ավելի շատ լրացուցիչ գումար եք դուք վճարում այդ վարկի դիմաց (բացի մայր գումարը մարելուց)։ Դա պայմանավորված է նրանով, որ դուք ավելի երկար ժամանակ եք վճարում տոկոսագումար։

Ըստ ժամկետայնության վարկերը կարող են լինել.

Կարճաժամկետ` սովորաբար մինչև 1 տարի մարման ժամկետով,

Միջնաժամկետ` 1-ից 3 տարի մարման ժամկետով,

Երկարաժամկետ` 3 տարի և ավել մարման ժամկետով:

ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2021

Մասնակցում եմ Արտադրական ուսուցման նախագծին և պատրաստելու եմ մածուն տնային պայմանններում։

Պատրաստելու համար մեզ հարկավոր է՝

  • Կաթ
  • Մերան (մածուն)

Մանրամասն վիդեոդասընտացում․