թևավոր խոսքեր

գորդյան հանգույց –  ըստ հունական դիցաբանության՝ Փռյուգական թագավոր Գորդիոսը Զևսի տաճարին նվիրաբերում  է երկանիվ մի սայլ, որին լծված եզները կապված էին խճճված ու բարդ հանգույցով։Գուշակներն ասելեին, որ նա, ով կկարողանա քանդել հանգույցը, կտիրանա աշխարհին։Ալեկսանդր Մակեդոնացին, մտնելով տաճար, առանց երկար մտածելու, հանում է թուրը ու մի հարվածով կտրում հանգույցը։Այստեղից էլ առաջացել է Գորդիան հանգույց արտահայտությունը, որն էլ նշանակում է խառնաշփոթ, խճճված հարց։

եգիպտական գերրություն – առաջացել է Աստվածաշնչից։Երկար ժամանակ հրեաները գտնվում էին Եգիպտոսում՝ գերության մեջ, որտեղ նրանք անասելի տանջանքների էին ենթարկվում։ Եգիպտական գերություն ասելով հասկացվում է ծանր և անազատ կյանք։

կրակից ուրիշի ձեռքով շագանակներ հանելառաջացել է Լաֆոնտենի՝ կապիկն ու կատուն առակից։Կատուն, թաթիկները վառելով, կրակիցց հանում է շագանակը, իսկ կապիկը այն վայելում է։Չարչարվել ուրիշի համար – այս է արտահայտության իմաստը։